ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հոգեկան առողջության ազգային կենտրոնի արդիականացման մեկնարկը. hapak.am
2022 թ. դեկտեմբերի 23-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կարևոր իրադարձություն էր՝ հիմնանորոգված և նոր սարքավորումներով հագեցված խոհանոցի ու սննդամթերքի պահեստի մեկնարկման արարողությունը:
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը տարիներ շարունակ ուշադրությունից դուրս է գտնվել, խիստ անբավարար են եղել հիվանդանոցային պայմանները, խոհանոցի հագեցվածությունը։ Հիվանդների սնուցման և համապատասխան սննդով ապահովման հարցերը մշտապես անտեսվել են, այնինչ սնուցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար ունի բուժական նշանակություն։
2021թվականին սկսվել են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով ՀԱՊԱԿ-ի շենք-շինությունների հիմնանորոգման աշխատանքները, որոնց առաջին փուլում ընգրկվել է նաև խոհանոցային մասնաշենքը։ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ Ծրագրին միացել է «Ազնավուր» հիմնադրամը, որի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը՝ «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության, Ավագյան ընտանիքի և այլ բարեգործ-գործընկերների հետ իր ջանքերն է միավորել՝ օգնելու «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացման ծրագիրը» կյանքի կոչելուն: Խոհանոցային մասնաշենքի հիմնանորոգումն առաջին քայլն էր:
Ներկայացնում ենք մեր զրույցը այս կարևոր գործը նախաձեռնողների և աջակից կառույցների ներկայացուցիչների հետ.
Սերգեյ Խաչատրյան, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն
Կենտրնին կից խոհանոցը չափազանց անմխիթար վիճակում էր: 2019-ին կարողացել ենք մի փոքր հարդարման աշխատանքներ կատարել, բայց անհրաժեշտ պայմաններ ունենալու համար պետք էր այս ամենը քանդել և նորից կառուցել: Այդպես էլ եղավ. ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին խոհանոցային մասնաշենքը հիմնովին նորոգվել է, ինչը բերելու է խոհանոցի աշխատանքի բարելավմանը:
Վերանորոգման ժամանակ մնացել էին շենքի միայն պատերը, ներսից գրեթե նորից կառուցվել են, փոխվել են պատուհանները, տանիքը, վերանորոգվել է կիսանկուղային հարկի սննդային պահեստը, մեր գործընկերների շնորհիվ ամբողջը հագեցվել է անհրաժեշտ սարքերով և կահավորանքով: Անմասն չի մնացել նաև ՀԱՊԱԿ-ը՝ իր սեփական միջոցների հաշվին ձեռք բերելով անհրաժեշտ պարագաներ, գույք։
Շինարարական աշխատանքներին զուգահեռ, 2022թվականի ընթացքում 11 ամիս աշխատել ենք նաև սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ, և ունենք նոր սնուցման ուղեցույց, որը նշանակալիորեն փոխելու է նաև մեր ճաշացանկերը, սննդամթերքի կազմը և քանակները: «Ազնավուր» հիմնադրամի և այլ գործընկերների մեծահոգությամբ նվիրաբերվեցին մեծաթիվ սարքեր, գույք, որոնք որակապես այլ մակարդակի են բերելու սննդի պատրաստումը:
Այս հիմնարար բարեփոխումները լուրջ գործիք են, որը մենք օգտագործելու ենք մեր բուժառուների բուժման արդյունավետության բարձրացման համար:
Շենքի այլ հատվածների վերանորոգումը բարդ, փուլային գործընթաց է. հաջորդ փուլում կվերանորոգվի առաջին մասնաշենքը, որտեղ տեղակայված կլինեն երեք բուժական բաժանմունք՝ ամբողջությամբ նորացված ընդունարանը և ամբուլատոր ծառայությունը։ Կարծում եմ, հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին նույն մակարդակով դրանք ևս պատրաստ կլինեն:
Սկսել է ամբողջ հզորությամբ աշխատել արևային կայանը, որի շնորհիվ բավականին գումար է տնտեսվում: Այդ գումարը օգտագործվում է հիվանդներին ավելի պատշաճ պայմաններ ստեղծելու համար:
Արդյունքում փոխվել է ո՛չ միայն բժիշկների, ադմինիստրացիայի, խոհանոցի աշխատողների իրականությունը, այլ այն իր ազդեցությունն է թողել անմիջապես բուժառուների առողջության վրա, ինչը խիստ կարևոր է:
Այս ճանապարհով պետք է շարունակել գնալ․ պատշաճ պայմանների ստեղծումը պետք է դառնա նախապայման` բարձր որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար
ՀԱՊԱԿ-ի վերակառուցման մեր մեծ ծրագիրն այն կարևոր ուղղություններից է, որով հետևողականորեն առաջ ենք ընթանում: Արդեն ունենք առաջիկա 3-4 տարիների հստակ աշխատակարգը, թե ամեն տարի որ հատվածն ենք ավարտելու և հանձնելու շահագործման: Շատ հաճելի է, որ մի քանի տարբեր ծրագրերի շրջանակներում ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում մեր լավագույն գործընկեր «Ազնավուր» հիմնադրամի հետ: Երբ հայտնեցինք, որ պետությունը հանձն է առել այս ամբողջ համալիրը վերակառուցել, և նաև փնտրում ենք գործընկերներ, «Ազնավուր» հիմնադրամն անմիջապես արձագանքեց և լծվեց գործի: Շատ արագ գտավ նաև այլ գործընկերների, որոնց միջոցները, ուժերը, գումարները համախմբելով` կարողացանք իրականացնել նաև խոհանոցի կահավորման, նոր սարքերով, նոր գույքով հագեցնելու գործընթացը:
Կենցաղային պայմանները մեր բուժառուների բուժօգնության որակի համար ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման են: Եվ մեր առաջնահերթ խնդիրներից է նորմալ կենցաղային պայմանների ապահովումը, որտեղ մարդու արժանապատվությունը, բուժման գործընթացը կկազմակերպվեն լավագույն կերպով:
Մենք աշխատում ենք նաև բուժման մեթոդների, մարդկային պաշարի զարգացման վրա, և քայլ-քայլ Հայաստանում հոգեկան առողջության ամբողջ ոլորտը պետք է բարեփոխվի ու լինի առաջատարներից մեկը՝ հավասար այլ բուժական ծառայություններին` որակով, հասանելիությամբ, միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան:
Շնորհակալ ենք ամբողջ անձնակազմին, հիմնադրամին, մեր գործընկերներին, մեր այս թիմին, որի միասնական ջանքերի արդյունքում մեկ քայլ առաջ ենք այսօր, ունենք ուրախանալու, ոգևորվելու, էներգիայով լցվելու առիթ՝ հաջորդ փուլերին անցնելու համար:
Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր
Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և տեսնում եմ մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Դեռ երեկ հոգեկան առողջության թեման Հայաստանում տաբու էր, և դրա վկայությունն էր բոլոր հոգեկան առողջության կենտրոնների վիճակը: Բայց այսօր շատ մեծ քայլեր են կատարվել և կատարվում են հատկապես առողջապահության նախարարության ջանքերով, որպեսզի հաղթահարենք այդ տաբուն, և հոգեկան առողջության թեման դառնա կարևոր թեմաներից մեկը, քանի որ յուրաքանչյուր մարդ կյանքի որոշ փուլում հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրներ կարող է ունենալ: Ըստ վիճակագրության, դա դիտվում է յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ:
Որպեսզի այս ամբողջ աշխատանքը լինի երկարաժամկետ, «Ազնավուր» հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարության ծրագրին և օգնել արդիականացնելու հոգեկան առողջության կենտրոնը:
Առաջին և ամենակարևոր քայլն արդեն կատարել ենք՝ մեր հարգելի գործընկեր «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության օգնությամբ կարողացել ենք արդիականացնել խոհանոցային մասնաշենքը: Այսուհետ հիվանդանոցի մոտավորապես 400 բուժառու կկարողանա որակյալ սնունդ ստանալ:
Բայց սա դեռ ամենը չէ, մենք մեր այլ գործընկերների հետ կարողացել ենք 127 բժշկական մահճակալ, նաև համակարգչային ու այլ տեխնիկա մատակարարել կենտրոնին:
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին և նրանց, ովքեր օգնել են այս ծրագիրն իրականություն դարձնելուն: Համոզված եմ, որ մոտ ապագայում այս ծրագիրն ամբողջությամբ կավարտվի և հիանալի արդյունք կունենանք:
Քորանթեն Քլերկ , «Սոս Արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար
Շատ ուրախ ենք, որ կարողացանք մասնակից դառնալ և օգնել իրագործելու այս ծրագիրը «Ազնավուր» հիմնադրամի հետ միասին: Եթե «Ազնավուր» հիմնադրամը մեծ ճանաչում ունի հայկական միջավայրում, ապա մեզ այնքան էլ լավ չեն ճանաչում: «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպությունն աշխատում է 8 երկրում՝ Արևելքի քրիստոնիաների հետ միասին:
Մեր մշտական առաքելությունը Հայաստանում սկսել ենք 2020-ին, երբ պատերազմն ընթացքի մեջ էր: Այս ծրագիրը, որի մասին մեզ տեղեկացրեց Քրիստինա Ազնավուրը, շատ կարևոր թվաց երկու պատճառով: Առաջին հերթին մեզ համար շատ կարևոր էր, որ բուժառուներն արժանապատիվ պայմաններում բուժվեն: Երկրորդը, որ «Ազնավուր» հիմնադրամի հետ աշխատանքը մեզ թույլ տվեց ավելի ամրապնդել Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերը:
Մեզ համար շատ կարևոր է նաև մի փոքր ֆրանսիական բարեկամություն և ընկերություն բերել ու ներմուծել Հայաստան:
Շնորհակալ ենք առողջապահյության նախարարին այն ամենի համար, ինչ նա անում է այս կենտրոնի համար, նաև պարոն տնօրենին, որովհետև բազմիցս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, թե ամբողջ աշխատանքի ընթացքում նա որքան էր անհանգստանում և որքան ջանքեր է գործադրել, որ այս ամենն իրականություն դառնա:
Բնականաբար, շնորհակալություն եմ հայտնում նաև Քրիստինա Ազնավուրին և Նիկոլա Ազնավուրին, առանց որոնց այս ամենն անհնար կլիներ:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն