Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «Նոր հայկական բժշկական հանդես». 15 տարի բժշկական համալսարանի հետ

ԵՊԲՀ. «Նոր հայկական բժշկական հանդես». 15 տարի բժշկական համալսարանի հետ

Լրացավ ԵՊԲՀ­–ում հրա­տա­րակ­վող «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» («The New Armenian Medical Journal») անգ­լա­լե­զու գիտակիրառական պարբերականի գործունեության 15 տարին:

Հոբելյանական համարն օրեր առաջ հանձնվեց լսարանի դատին` լեցուն տեսական և կլինիկական ուղղություններով հոդվածներով:

2007 թվականից սկսած՝ պարբերականի գլխավոր առաքելությունն է լսարանին ներ­կա­յաց­նել բժշկա­գի­տութ­յան և­ ա­ռող­ջա­պա­հութ­յան տար­բեր ո­լորտ­նե­րի գի­տա­կան նվա­ճում­նե­րը, բուժման, հիվանդությունների վարման նոր մե­թոդ­ներն ու մո­տե­ցում­նե­րը, մեկ հար­թա­կում հա­մախմ­բել աշ­խար­հի տար­բեր անկ­յուն­նե­րի բժիշկ-գիտ­նա­կան­նե­րին, հեղինակավոր մասնագետներին:

Խմբագրակազմը հոբելյանի առթիվ, առաջիկայի նոր ծրագրերն ուրվագծելով, նշում է, որ իրենց հաջողվել է կյանքի կոչել սահմանված նպատակը:

Պատմական ակնարկ

«­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սի» ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յունն ա­ռա­ջա­ցել էր մեր հան­րա­պե­տութ­յան ան­կա­խա­ցու­մից հե­տո, ո­րը մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ էր բա­ցել սփյուռ­քա­հա­յութ­յան և­ այ­լազ­գի բժիշկ-գիտ­նա­կան­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և ­փոր­ձի փո­խա­նակ­ման հա­մար, ինչ­պես նաև հայ­կա­կան բժշկա­կան մեկ ամ­սագ­րում ­Հա­յաս­տա­նի և սփ­յուռ­քի ճա­նաչ­ված ու ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը հա­մա­լիր ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով:

Հանդեսի համահիմնադիրներից է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պարբերականի հոբելյանական համարում իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է․ «Խմբագրական կազմում ընդգրկված են են ոչ միայն Հայաստանի առաջատար մասնագետները, մի շարք երկրների բժիշկ-գիտնականները։ Տար­բեր տա­րի­նե­րի կտրված­քով ամ­սագ­րին թղթակ­ցում են հե­ղի­նակ­ներ աշ­խար­հի տար­բեր անկ­յուն­նե­րից՝ Ի­տա­լիա, ԱՄՆ, Ֆ­րան­սիա, ­Հու­նաս­տան, ­Գեր­մա­նիա, Ռուսաստան, Ի­րան, Իրաք, Սիրիա, Ա­րա­բա­կան ­Միաց­յալ Է­մի­րութ­յուն­ներ, Լիբանան, Հնդկաստան, Ինդոնեզիա։ Իր ճանաչելիության շնորհիվ ամեն տարի պարբերականի խմբագրության են դիմում նորանոր երկրների գիտնականներ: Գալիք համարում երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է․ հեղինակներ են միացել Խորվաթիայից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից»։

Գի­տա­կի­րա­ռա­կան ամ­սագ­րի հիմնադիր և առ այսօր նրա գլխա­վոր խմբա­գիր,  ԵՊԲՀ գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, ՀՀ գի­տութ­յան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ար­տո ­Զիլֆ­յա­նը, հիշելով հանդեսի ստեղծման պատմությունն, ընդգծում է, որ  նախաձեռնությունը հենց բժշկական համալսարանինն էր:

«2007թ. մար­տից հիմ­նադ­րվեց մեր հրատարակությունը և ­սե­փա­կան ու­ժե­րով «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­ս»-ի ա­ռա­ջին հա­մա­րը լույս տե­սավ նույն տար­վա նո­յեմ­բերին: Բժշ­կա­գի­տութ­յան ար­դի ձեռք­բե­րում­նե­րը ներ­կա­յաց­նող պար­բե­րա­կա­նը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­ժա­նա­ցավ օ­տա­րերկ­րա­ցի գիտ­նա­կան­նե­րի, նաև բարձր ցու­ցա­նիշ­ներ ու­նե­ցող մի­ջազ­գա­յին մի շարք հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յա­նը», - ասում է պրոֆեսոր Զիլֆյանը` հավելելով, որ հեղինակ-գիտ­նա­կան­նե­րից շա­տե­րը ոչ միայն տպագր­վում են ամ­սագ­րում, այլև այլ հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի կող­մից հրա­վի­րում են` հան­դես գա­լու ար­դեն հրա­պա­րակ­ված հոդ­ված­նե­րի մա­սին գրա­խո­սա­կան­նե­րով և ­մե­նագ­րութ­յուն­նե­րով և նոր գիտական հոդվածներով:

Ուշադրության է արժանի այն, որ խմբագրակազմը գործունեության վերջին մի քանի տարում ուշադրության կենտրոնում է պահում կորոնավիրուսային համավարակի թեման՝ գիտական դիտակետից:

Հանդեսի երեք համարը (h14 (2020) N4, h15 (2021) N2 և N3) նվիրված է հենց Covid-19-ին: Բոլոր նշված և այլ համարների էլեկտրոնային տարբերակներին ընթերցողը կարող է ծանոթանալ նաև ԵՊԲՀ պաշտոնական կայքում:

Հանդեսի 2020-2022թթ. նշանակալի ձեռքբերումներից  է այն փաստը, որ մի շարք հեղինակների, մասնավորապես Ա. Զիլֆյանի (համահեղինակներ Ա. Մուրադյան և Ս. Ավագյան), հոդվածները Համաշխհարային առողջապահության կազմակերպության (WHO) կայքերում ներկայացվել են որպես օրինակելի, առաջատար աշխատություններ:

 


Ար­տո ­Զիլֆ­յանն իր հա­վա­տա­րիմ ու եր­կա­րամ­յա  գոր­ծըն­կե­րոջ, հան­դե­սի  պա­տաս­խա­նա­տու խմբա­գիր Ս­տե­փան Ա­վագ­յա­նի հետ ան­ցած 15-ամ­յա ճա­նա­պար­հը հպար­տութ­յամբ է հի­շում, քա­նի որ միա­սին թի­մա­յին աշ­խա­տան­քի շնոր­հիվ հաղ­թա­հա­րել են բազ­մա­թիվ խո­չըն­դոտ­ներ, հա­մա­տեղ ու­ժե­րով հա­սել հա­ջո­ղութ­յուն­նե­րի:  

«­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» տա­րե­կան տպագր­վում է 4 հա­մար, յու­րա­քանչ­յու­րում՝ 10-12 հոդ­ված: ­

Տա­սը տա­րում 60 հա­մար հանձն­վել է գի­տա­կան աշ­խար­հի դա­տին:

 ­Հա­ջո­ղութ­յուն­նե­րի շար­քում Ս­. Ա­վագ­յա­նը մատ­նան­շում է այն հան­գա­ման­քը, որ պար­բե­րա­կա­նի գոր­ծու­նեութ­յան ար­դեն հին­գե­րորդ տա­րում «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» ար­ժա­նա­ցավ մի­ջազ­գա­յին հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յա­նը, ո­րի արդ­յուն­քում այն առ այ­սօր իր մշտա­կան գրան­ցումն ու­նի գի­տա­կան հոդ­ված­նե­րի մի­ջազ­գա­յին «Ս­կո­պուս-SCOPUS» (Հոլանդիա) և EBSCO (ԱՄՆ) շտե­մա­րա­ններում:

Խմ­բագ­րութ­յա­նը հղված հոդ­ված­նե­րի մե­ծա­գույն հոս­քի շնոր­հիվ հան­դե­սը թո­ղարկ­ում էր նաև մո­նո­թե­մա­տիկ (միև­նույն թե­մա­յին առնչ­վող) հա­մար­ներ, ո­րոնք ընդգր­կում են ար­դի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բժշկա­գի­տութ­յան որ­ևէ հստակ ուղ­ղութ­յան հրա­տապ խնդիր­ներն ար­ծար­ծող հոդ­ված­նե­րը` ամ­բող­ջա­կան տես­քով ներ­կա­յաց­նե­լով բժշկա­կան այդ ուղ­ղութ­յամբ առ­կա ձեռք­բե­րում­ներն ու հե­տա­գա ծրագ­րե­րը: Ն­շենք, որ ամսա­գի­րը տպագ­րութ­յան հար­թակ է նաև լա­վա­գույն գի­տա­կան հա­մա­ժո­ղով­նե­րի հա­մար:

 


Հա­վել­վա­ծի տես­քով հրա­տա­րակ­վում են ԵՊԲՀ-ում անց­կաց­վող  գի­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի (օ­րի­նակ՝ «­Գի­տութ­յան շա­բաթ 2017»,  «Բժշ­կա­գի­տութ­յան ար­դի հիմ­նախն­դիր­նե­րը» գի­տա­ժո­ղով­նե­րը) ըն­թաց­քում ներ­կա­յաց­ված զե­կու­ցում­նե­րի ընտ­րա­նի­ներ` հոդ­ված­նե­րի տես­քով: ­Մեծ ար­ձա­գանք են ստա­ցել, մաս­նա­վո­րա­պես, կան­խար­գե­լիչ բժշկութ­յա­նը նվիր­ված եր­կու մո­նո­թե­մա­տիկ հան­դես­նե­րը` նվիր­ված Հա­յաս­տա­նում տար­բեր շրջան­նե­րում տա­րաբ­նույթ հի­վան­դութ­յուն­նե­րի տա­րած­վա­ծութ­յա­նը և դ­րանց կան­խար­գել­ման ու բուժ­ման ե­ղա­նակ­նե­րին:

­Հան­դե­սն իր պար­տա­ճա­նաչ գոր­ծա­վա­րութ­յան շնոր­հիվ մեծ հե­ղի­նա­կութ­յուն է վա­յե­լում տար­բեր ա­ռա­ջա­տար բժշկա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում: Ա­ռան­ձին հա­մար­նե­րով ի­րենց գոր­ծու­նեութ­յան ար­գա­սիք­ներն են ներ­կա­յաց­րել Օ­դե­սա­յի, ­Խար­կո­վի, Լ­վո­վի, ­Մոսկ­վա­յի (­Սե­չե­նո­վի անվ.) բժշկա­կան հա­մալ­սա­րան­նե­րի, ՌԴ Իր­կուտսկ քա­ղա­քի Ն­յար­դա­վի­րա­բու­ժութ­յան կենտ­րո­նի ան­վա­նի բժիշկ­նե­րը:

Խմ­բագ­րա­կազմն ընդգ­ծում է, որ հա­տուկ կար­ևո­րութ­յուն է տա­լիս այն հանգամանքին, որ­պես­զի ե­րի­տա­սարդ հե­տա­զո­տող­նե­րը, աս­պի­րանտ­ներն ա­ռա­վել ակ­տիվ տպագ­րեն ի­րենց գի­տա­կան  հոդ­ված­նե­րն այս ամ­սագ­րում, ո­րն ա­ռա­ջի­նը նրանց հնա­րա­վո­րութ­յուն կտա ի­րենց հե­տա­զո­տութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լու աշ­խար­հի գի­տա­կան հան­րութ­յան ու­շադ­րութ­յա­նը:

The New Armenian Medical Journal պար­բե­րա­կանն իր թղթա­կից­նե­րի հետ շփու­մը հա­սա­նե­լի դարձ­նե­լու և հ­րա­տա­րակ­ված հոդ­ված­նե­րը նաև վիր­տո­ւալ տիրույթում ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով Եր­ևա­նի Մ­խի­թար ­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րանի պաշ­տո­նա­կան կայ­քում (www.ysmu.am) ներկայացնում է հանդեսի էլեկտրոնային տարբերակը, որը նույնաբար արտացոլում է տպագիր հրատարակումը:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է
ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը...

Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am
Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...

Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am
Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am

Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱՆ.  Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...

ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ