ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունք «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Ընդունարանի աշխատանքներն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձնելու նպատակով «Էրեբունի» ԲԿ -ում կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ստեղծվել է նոր Emergency Hospital: Նախկին ընդունարանն առանձնացվել է բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքից և տեղակայվել պոլիկլինիկայի հին շենքում: Հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված` նոր անհետաձգելի ընդունարանի անջատումը և որակապես այլ` Հայաստանում նմանը չունեցող բաժանմունքի ստեղծումը հրամայական էր դարձել «Էրեբունի» ԲԿ-ի համար:
Ի տարբերություն նախորդ ընդունարանի` շտապօգնության մեքենան անարգել մոտենում է առանձնացված մուտքին: Ընդարձակ տարածքների արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս հիվանդին անմիջապես տեղափոխել նոր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի առաջին սրահ, ինչպես ընդունված է կոչել՝ տրիաժ կենտրոն: Սրահը հագեցած է անհետաձգելի բուժօգնություն մատուցելու համար նախատեսված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մշտադիտարկման մոնիթորներով, արհեստական շնչառության, թթվածնի մատակարարման և վերակենդանացման այլ համակարգերով: Հիվանդների տեղաշարժման ժամանակ այժմ կիրառվում են նաև շարժական մշտադիտարկման մոնիթորներ:
Սրահի մահճակալները բազմաֆունկցիոնալ են, կրկին հարմարեցված հիվանդներին ինչպես պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, հետազոտելու, այնպես էլ ապահով և հարմարավետ տեղաշարժելու համար:
Առաջին բուժօգնության մատուցման համար նախատեսված սրահում են կատարվում սոնոգրաֆիկ հետազոտությունները, լաբորատոր քննության նմուշառումները: Այլ հետազոտությունների համար ևս հիվանդները չեն տեղափոխվում բժշկական կենտրոնի ախտորոշիչ ծառայություն: Նոր ընդունարանում տեղադրված են նաև ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիայի սարքեր: Թվով 3-րդ՝ SIEMENS Healthineers SOMATOM GO UP-ը բեռնաթափում է համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության աշխատանքները: Նեղ մասնագետների համար կառուցվել են գինեկոլոգիական և ընդհանուր զննման սենյակներ, վիրակապարաններ:
Վիրահատության կամ առավել երկար հսկողության կարիք ունեցողները լաբորատոր գործիքային հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվում են ընդունարանի երկրորդ սրահ: Երկրորդ սրահը ևս ապահովված է հիվանդներին 24 ժամյա հսկողության համար նախատեսած ամբողջական համակարգերով:
«Էրեբունի» բժշկական կենտրոն դիմած հիվանդները սրտամկանի ինարկտի կամ կաթվածի կասկածի դեպքում անմիջապես տեղափոխվում են 2-րդ հարկ կորոնարոգրաֆիայի կամ ստենտավորման, իսկ ինսուլտի կասկածի դեպքում տրոմբէկտոմիայի համար: Վիրահատության անհրաժեշտության դեպքում հիվանդները կրկին անհետաձգելի կարգով տեղափոխվում են 3-րդ հարկ վիրահատական բլոկ: Եթե վիրահատություններն ավարտվում են գիշերային ժամերին, հիվանդները հետ են գալիս ընդունարանի 2-րդ սրահ, մի քանի ժամ մնում բժիշկների հսկողության տակ և առավոտյան տեղափոխվում համապատասխան բաժանմունքներ:
Ոչ վիրահատական՝ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերում, երբ հիվանդներն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն՝ տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների՝ վիրաբույժների, օրթոպեդ-վնասվածքաբանների, նյարդաբանների և այլ մասնագետների համար ստեղծվել են հարմարավետ աշխատասենյակներ: Արագ ախտորոշման, ժամանակի խնայման համար բաժանմունքում հերթապահելու են նաև ռադիոլոգները: Շուրջօրյա տեղեկատուի աշխատակիցները հիվանդների առողջական վիճակի մասին մշտական տեղեկատվություն կտրամադրեն հարազատներին, իսկ ընդարձակ նախասրահը և հիվանդների հարազատների համար առանձնացված սպասասրահը բժիշկներին առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար են: Հանրապետությունում առաջինը ստեղծված անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի նման ձևաչափը կամբողջացնի «Էրեբունի» ԲԿ-ի մատուցած պրեֆեսիոնալ ծառայությունների շղթան և օրինակելի կդառնա այլ բուժհաստատությունների համար:

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...


Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...


«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...


Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...


Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...


«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...


Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն