Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com

Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com

1 . ՌԴ-ում  երկրորդային բնույթի  կոտրվածքի ֆիքսացիա իրականացնելուց հետո՝ 40-ամյա  բուժառուն դիմել է «Նաիրի» ԲԿ։  Բուժառուի   մոտ ախտորոշվել է ոսկրային պլազմոցիտոմա։ Քիմոթերապիա ստանալուց հետո՝ 40-ամյա բուժառուն վիրահատվել է։ Կոնք-ազդրային հոդի հետ միասին հեռացվել է ազդրոսկրի վերին երրորդականը։

 

Առաջացած դեֆորմացիան շտկվել է    էնդոպրոթեզով: «Նաիրի» ԲԿ-ի փորձառու թիմի և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ՝ հաջողվել է պահպանել բուժառուի գործող վերջույթը։

 


Վիրահատությունից առաջ                                                  Վիրահատությունից հետո


2. Բժշկական տարբեր կենտրոններում հետազոտվելուց հետո՝ 17-ամյա պատանին դիմել է «Նաիրի» ԲԿ։  Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո՝ բուժառուի մոտ հայտնաբերվել է ոլոքի օստեոսարկոմա (ոսկրային քաղցկեղ): Նախավիրահատական բուժում ՝ քիմիոթերապիա, ստանալուց հետո՝  «Նաիրի» ԲԿ ում կատարվել է օրգանապահպան վիրահատություն : Հեռացվել են ծնկահոդն ու  ոլոքի վերին երորդականը: Առաջացած դեֆորմացիան  շտկել է Եվրոպայից պատվիրված էդոպրոթեզով, որը հնարավորություն է տվել պահպանել վերջույթի գործառույթը՝ քայլել, վազել և այլն։ Հետվիրահատական շրջանում բուժառուն  ստացել է քիմիոթերապիա։ Այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

 

Վիրահատությունից առաջ                                                   Վիրահատությունից հետո


3․Մետաստազ ազդրոսկր + կոնք-ազդրային հոդ

68-ամյա պացիենտի մոտ  ախտորոշվել էր թոքի քաղցկեղ։ Անցնելով  համապատասխան հետազոտություններ՝ պացիենտի  ոսկրային հատվածում   հայտնաբերվել էին սոլիտար (եզակի) մետաստազներ: Բուժման նպատակով ՝ վերջինս ստացել է քիմոթերապիայի կուրսեր։

Հաշվի առնելով օրգանիզմի դրական պատասխանը քիմիոթերապիայի  և  ուռուցքի զգայունությունը դեղորայքի նկատմամբ։ Իրականացվել է ռադիկալ վիրահատություն։ Հեռացվել է ազդոսկրի վերին երրորդականը, առաջացած դեֆեկտը շտկվել է մոդուլային էնդոպրոթեզով՝ վերջույթի ֆունկցիայի կայուն վերականգնմամբ։ 68-ամյա բուժառուն ստացել է հետվիրահատական դեղորդայքային բուժում։ Վերջինս իրեն լավ է զգում։

 

Վիրահատությունից առաջ                      Վիրահատությունից հետո


4․Ուսահոդ հսկաբջջային (միջանկյալ ուռուցք՝ չարորակ դառնոլու միտումով )   

14-ամյա երեխայի մոտ ախտորոշվել էր հակաբջջային ուռուցքի լիտիկ և ուռուցքի լիտիկ տարբերակ՝ ոսկրի արտահայտված փափուկ հյուսվածքային կոմպոնենտով և  ներաճով դեպի թևատակի բջջանք ու դելտանման մկան :  Կատարվել է ոսկրի մասնակի հեռացում,  առաջացած դեՖեկտը վերականգնվել է  մետաղացեմենտային սպեյսերով , որը հթույլ տվել  հետագայում իրականացնել կոնվերսիա և ժամանակավոր պրոթեզը փոխարինել վերջնականով : Այս մեթոդը թույլ է տալիս խնայել արդքան թանկ ժամանակը ՝ մինչև էնդոպրեթեզի պատրաստ լինելու։

 

Վիրահատությունից առաջ                                              Վիրահատությունից հետո

 

5․Ազդորոսկրի խոնդրոսարկոմա

37-ամյա տղամարդուն անհանգստացնում էին ազդրի երրորդականում առկա ցավերը։ Պացիենտի մոտ ախտորոշվել էր ազդրոսկորի խոնդրոսարկոմա (ուռուցք )։  Հաշվի առնելով, որ ուռուցքի այդ տեսակը ենթակա չէ քիմիաթերապիայի՝ մասնագետները դիտարկեցին վիրահատության երկու տարբերակ՝ ամպուտացիա (վերջույթների հատում) , պահպանողական վիրահատություն : Ընտրվեց 2-րդ տարբերակը՝ ուռուցքնա ամբողջությամբ հեռացվեց։ Առաջացած դեֆեկտը վերականգնվեց Եվրոպայում պատվիրված էնդոպրոթեզով, որի շնորհիվ պահպանել է վերջույթը , հիվանդը  կարողանում քայլել: Հիիվանդությունից տարիներ են անցել,  պացիենտը լիարժեք առողջ է։

 

 

Վիրահատությունից առաջ                                        Վիրահատությունից հետո

 

Բոլոր վիրահատություններն իրականցվել են «Նաիրի» ԲԿ-ի օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար ՝ բ.գ.թ. Գալուստ Գալուստյան ղեկավարությամբ։ Բժշկի մեկնաբանմամբ՝ այն վիրահատությունները,  որոնք կատարվում են մեր « Նաիրի» ԲԿ-ում ՝  իրականացվում են նաև աշխարհի առաջատար կլինիկաններում։  Դրա ապացույցն է պացիենտների ապրելիության ցուցանիշը և  ֆունկցիոնալ արդյունքները :

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով
Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով

Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։ 
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...

«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի  հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ