Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ դասախոսը բուհի 100-ամյակի դրոշը ծածանել է Կիլիմանջարոյի գագաթին

ԵՊԲՀ դասախոսը բուհի 100-ամյակի դրոշը ծածանել է Կիլիմանջարոյի գագաթին

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի տուրիստական խմբակի դասախոս Արթուր Մարտիրոսյանը բժշկական մայր բուհի դրոշը ծածանել է Աֆրիկա մայրցամաքում գտնվող Կիլիմանջարո լեռան գագաթին՝ հաղթահարելով 5895  մետր բարձրությունը:

Դասախոսը կիսվելով տպավորություններով նշում է, որ արշավելն առօրյա կյանքից փախչելու համար լավագույն միջոց է, բնության մեջ հեռու ես ամեն ինչից,  վայելում ես բացառիկն ու եզակին, ազատությունը, մաքրությունն ու հանգստությունը։

«2021 թվականից աշխատում եմ բժշկական համալսարանում։ Միաժամանակ «Հատիս Տուր» արշավային ակումբի տնօրենն եմ, լեռնային ուղեկցորդը։ Թե՛ համալսարանական, և թե՛ արշավային գործունեության ոլորտում թեման նույնն է՝ լեռներ, բնություն, արշավներ։ Արշավներ կազմակերպում ենք յուրաքանչյուր կիրակի, ամռանը՝ նաև յուրաքանչյուր շաբաթ։ Արշավների ընթացքում  կապվում ես կենդանի բնության հետ: Լեռները մարդկանց, քո կարողությունները բացահայտելու, ինքնաճանաչողության լավագույն տարբերակներից են, միջոց՝ հասկանալու համար, թե ինչի ես ընդունակ։ Իմ լեռնային կյանքի 32 տարիների ընթացքում բարձրացել եմ հարյուրավոր լեռներ Հայաստանում, հանրապետությունից դուրս։ Յուրաքանչյուր լեռ տարբերվող է յուրովի»,- մանրամասնում է համալսարանականը:

Նրա խոսքով՝ Կիլիմանջարո լեռը ևս առանձնանում էր իր տարբերվող բուսականությամբ.

«Յուրաքանչյուր 1000 մետրը բարձրանալուց հետո, տեսարանները տարբեր էին,  թվում էր՝ բարձրացել ես այլ լեռ։ Տարբերվող, միաժամանակ մեզ համար անսովոր էր նաև համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Նգորոնգո խառնարանը: Լեռներում, առավել ևս 5000 մետր և ավել բարձրություն ունեցող լեռներում, դժվարությունները շատ են՝ սկսած եղանակային փոփոխություններից, թթվածնի պակասից և այլն։ Եվ այս դժվարությունները ի հայտ են գալիս րոպեների ընթացքում։ Եթե այս պահին արև է, մի քանի րոպե հետո կարող է տեսանելիության ընդհանրապես չլինել։ Կիլիմանջարո լեռը մեզ դիմավորել և ճանապարհել է ժպիտով՝ հաշվի չառնելով գագաթ բարձրանալու օրվա ընթացքում ձյան տեսքով տեղումները»,-իր զգացողություններով է կիսվում Արթուր Մարտիրոսյանը։

Մանրամասնելով, թե ինչու է ընտրել Կիլիմանջարո լեռան բարձունքը, ԵՊԲՀ դասախոսը նշում է.

«Արարատի, Էլբրուսի, Արևմտյան Հայաստանում լեռների գագաթներ նվաճելուց հետո, ժամանակն էր գրավելու նաև Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոյի լեռը։ Հայտարարությունը տարածելուց հետո, նույն նպատակն ունեցող անձինք միանգամից արձագանքեցին, ու խումբն արդեն պատրաստ էր։ Խմբի 12 անդամներից 4-ը ԵՊԲՀ-ի շրջանավարտներ էին, 100-ամյակի դրոշը լեռան գագաթին ծածանել են հենց համալսարանի շրջանավարտները»։

Արթուր Մարտիրոսյանին լեռները սովորեցրել են, որ կյանքում շատ ավելի կարևոր է ազնվությունը, պարզությունը, իսկ աշխատանքում՝ մաքրությունը, սովորեցրել են գնահատել մարդու բարոյական արժեքները՝ ունեցվածքի կամ պաշտոնի փոխարեն:

«Սիրե՛ք բնությունը և միմյանց, լեռներ գնացեք․ դա ուրիշ աշխարհ է, գիտակցության ուրիշ մակարդակ և, ի վերջո, մի՛ մոռացեք մարդ լինել»,-ամփոփելով իր խոսքը՝ ընդգծում է հերացիականը:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է
ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը...

Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am
Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...

Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am
Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am

Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱՆ.  Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...

ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ