ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով՝ հայտնաբերված գիգանտ միոմա, որը անհետևողականության արդյունք էր, և ձվարանի չարորակ ցիստադենոմա, որի վիրահատական միջամտության ուշացումը կարող էր հանգեցնել անդառնալի հետևանքների։
Ինչպե՞ս հայտնաբերվեց գիգանտ միոման:
Առաջին դեպքը գրանցվել է 62 տարեկան կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվել է գրեթե 7 կգ կշռող միոմա։ Համարձակ կարող եմ նշել, որ այն, հիրավի, հսկայական էր, քանի որ նման չափերի միոմաներ գործնականում հազվադեպ են հանդիպում, ինչը պատահական հայտնաբերվել է։ Կինը մեր կլինիկայի սոմատիկ այլ բաժնում էր հոսպիտալացված, և վերջինիս բուժող բժիշկը, նկատելով որովայնի անհանգսատացնող և անբնական չափերը, նրան ուղղորդել է գիեկոլոգիական հետազոտության:
Գինեկոլոգիական համալիր հետազոտման արդյունքում էլ հայտնաբերվել է գիգանտ միոման, որը հասնում էր մինչև էպիգաստրալ շրջան, իսկ չափերը հիշեցնում էին 36 շաբաթական հղիություն։ Լրացուցիչ ՀՏ հետազոտության արյունքում հաստատվեց մետաստազների բացակայությունը, ժխտվեց ուռուցքի չարորակ բնույթը, և իրականացված վիրահատական միջամտությամբայն հեռացվեց:
Ինչո՞վ էր պայմանավորված այդքան ուշացումը:21-րդ դարում այսպիսի անհետևողական վիճակը ինչ-որ տեղ առանձնահատուկ է: Ժամանակագրական առումով նշեմ, որ նախկինում նման դեպքեր հաճախ էին լինում, բայց վերջին շրջանում դրանք հազվադեպ են՝ պայմանավորված պոլիկլինիկական ծառայության ակտիվությամբ, ինչի շնորհիվ պարբերական հետազոտությունները ժամանակին բացահայտում են ամենափոքր խնդիրն անգամ։
Արդյունքում կանայք ժամանակին դիմում են մասնագիտական խորհրդատվության և ստանում անհհրաժեշտ մասնագիտական աջակցություն կամ միջամտություն։
Տվյալ պարագայում գործ ունեինք կնոջ անփութության հետ, ով պարզապես խուսափել էր հետազոտությունից: Ցավոք, նման դեպքերի գործնականում շատ ենք հանդիպում և այն հարցին, թե ինչու չեն հետազոտվում, ներկայացվում են բազմաթիվ պատճառներ։ Այս պարագայում կինը որովայնի մեծությունը բացատրել է կլիմաքսից հետո բոլոր կանանց մոտ դիտվող գիրացմամբ, և, քանի որ ցավեր կամ անհանգստացնող գանգատներ չի ունեցել, կարիք չի համարել հետազոտվել:
Սակայն պատկերն ակնհայտորեն տարբերվում էր գիրությունից։ Տվյալ դեպքում, ինչպես նշվեց, որովայնը նման էր հղի կնոջ որովայնի, փքված էր որովայնի առաջային պատը: Ավելին, կնոջ մոտ եղել են նաև աղիների հետ կապված գանգատներ, բայց դա էլ վերագրել է կոլիտի առկայությանը, և չի մտածել գինեկոլոգին դիմելու անհրաժեշտության մասին։
Միայն բուժող բժշկի օբյեկտիվ մոտեցման շնորհիվ հնարավոր է եղել «ժամանակին» հայտնաբերել ուռուցքը:
Ինչպե՞ս է անցել հետվիրահատական շրջանը:
Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Արդեն վիրահատության 5-րդ օրն է, վերջնական հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը ստանալուն պես որոշում կկայացվի բուժառուի դուրս գրման հարցը:
Ի՞նչ բարդություններ կարող են դիտվել:
Եթե հյուսվածքաբանական հետազոտությամբ ինչ-որ տեղ թեկուզ աննշան շեղում կամ չարորակ բնույթ հայտնաբերվի հայտնաբերվի, շարունակական բուժման ցուցում կտրվի: Այդպիսի մեծ չափերի ժամանակ ուռուցքները հաճախ կենտրոնական աճի զոնայում ունենում են ատիպիկ փոփոխություններ, փոխված բջիջներ, չարորակացում:
Եթե ավելի ուշ հայտնաբերվեր, իր մեծ չափերով ճնշելով որովայնի խոռոչի հարակից օրգաններին, տարբեր խնդիրներ կարող էր առաջացնել: Դա առավել բնորոշ է կլիմաքսի շրջանին, երբ տարբեր հիվանդությունների արտահայտմամբ, օրինակ դիաբետ և այլն, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ուռուցքի շարունակական մեծացման և կազմափոխման համար:
Ձեր խորհուրդը կանանց՝ նման խնդիրներից խուսափելու համար:
Թերևս խորհուրդների շարքը շատ երկար է, սակայն կառանձնացնեմ ամենակարևորը, որը առավել ակտուալ է վերջին շրջանում։
Բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և ընկերների, հարևանների, ինչու չէ` նաև համացանցով տարածվող տեղեկատվությունների հետևելով, սեփական գանգատներին ախտորոշումներ որոշելով։ Յուրաքանչյուր կին անհատականություն է, և ցանկացած հիվանդություն կամ գանգատ յուրաքանչյուրի մոտ ունի առանձնահատկություն, ուստի հորդորում եմ գնահատել ինքներդ Ձեզ, չխնայել ձեր ժամանակը և միջոցները անհրաժեշտ բուժօգնության դիմելու համար։ Երբեմն լսում եմ, որ կանայք կենցաղային խնդիրներն առավել են կարևորում առողջությունից։ Ուզում եմ բոլոր կանայք գիտակցեն, որ սեփական առողջությունից արժեքավոր և կարևոր, թերևս, ոչինչ չկա։
Խորհուրդս է բոլոր կանաց, որ հաճախակի դիմեն գինեկոլոգիական հետազոտությունների, չխորացնեն փոքրիկ խնդիրը:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...


«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...


«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...


Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...


«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...


Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...


«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...


Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...


Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը...


Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն