Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «Հաղորդակցման հմտությունները՝ բժշկությունում». նոր կրթական առարկա բժշկական բուհում

ԵՊԲՀ. «Հաղորդակցման հմտությունները՝ բժշկությունում». նոր կրթական առարկա բժշկական բուհում

«Հաղորդակցման հմտությունները՝ բժշկությունում». այս ուսումնական տարվանից մեկնարկեց Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) կողմից ամրագրված պահանջով ստեղծված նոր Մասնագիտական կոմպետենցիաների և առողջապահական մենեջմենթի հմտությունների կրթական խմբի` ամբիոնի աշխատանքը:

ԵՊԲՀ  «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվել է վերոնշյալ ֆեդերացիայի կողմից ամրագրված պահանջներին, և այսօր մեկնարկող կրթական շարունակական նախաձեռնությունը միջազգայնացման փուլային  գործընթացի հերթական բաղկացուցիչն է:

«Կառուցելով կամուրջներ առավել որակյալ առողջապահության համար»  խորագրով դասախոսությունն առաջինն էր, որ ներկայացվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի հայ և օտարերկրացի ապագա բժիշկներին:

Դասախոսը նորաստեղծ համալսարանական այս ստորաբաժանման ղեկավար  Խաչատուր Մարգարյանն էր: Համալսարանականը լսարանի հետ երկխոսությունը սկսեց հաղորդակցման մասին ուսանողներին ուղղված հարցերով:

«Հաղորդակցման հմտությունները ձեզ պետք կգան ոչ միայն պացիենտների, այլև գործընկերների հետ ամենօրյա շփումներում, ինչը պակաս կարևոր չէ», – ընդգծեց նա:

Այսպիսով, մեկ ուսումնական տարի՝  հինգ դասախոսությամբ ու ամփոփիչ քննությամբ, երկրորդ կուրսեցիները կսերտեն ճիշտ և գրագետ հաղորդակցվելու հմտությունները:

«Երբ դուք հայտնվում եք հիվանդասենյակում, հիվանդանոցում, կլինիկական միջավայրում և կրում եք բժշկական բուհի տարբերանշանով խալաթը, ապա պացիենտի համար կարևոր չէ՝ դեռ ուսանող եք, թե բժիշկ, նա ձեզնից սպասելու է, որ դուք տիրապետեք այն գիտելիքին, որն ընդունված է հաղորդակցման հմտությունների կրթական աշխարհում», – նշեց Մարգարյանը, ով  նաև Կարիերայի կենտրոնի ղեկավարն է և Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալը:

Ճկուն հմտություններից մինչև միջանձնային ու մշակութային, կոմպետենցիա, պրոֆեսիոնալիզմ, քննադատական մտածողություն, սթրեսի կառավարում. առաջին դասախոսության քննարկման նյութն էին:

Անդրադարձ կատարվեց նաև հաղորդակցման պատմական ակունքներին, որոնք տանում են դեպի Հին Հունաստան, Հնդկաստան և Չինաստան: 20-րդ դարի սկիզբն ու վերջը նույնպես հաղորդակցման տեսակետից հսկայական առաջխաղացում ապահովեցին, որը ներդրվեց բժշկության ոլորտում:

Նոր նախաձեռնության մասին ուսանողների հարցադրումները հաջորդում էին մեկը մյուսին․ դրանք պարունակում էին ինչպես էթիկական, այնպես էլ բարոյահոգեբանական ուղղվածություն:

Առաջիկայում ամբիոնի կողմից ուսանողներին ներկայացվելու է ևս 4 դասախոսություն` երկու բժշկի և երկու ոչ բժիշկ մասնագետի կողմից, որոնք կվերաբերեն արդյունավետ հաղորդակցության հաստատմանը բժշկությունում, բնակչության հետ հաղորդակցմանը, արդյունավետ միջմասնագիտական հարցերին և, ամենակարևորը, բժշկի և պացիենտի միջև հաղորդակցման հմտություններին:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ