Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am

Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Դրվել է ախտորոշում․ «Հղիություն, 34 շաբաթ և 5 օր։ Զույգ պտուղ։ Բարդացած գինեկոլոգիական անամնեզ (ԲԳԱ)՝ ձախ ձվարանի կիստոմա։ Բարդացած սոմատիկ անամնեզ (ԲՍԱ)՝  վարիկոզ հիվանդություն։ Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք»:

Նկար 1։ Կիստոմայի ՈՒՁՀ պատկեր։

Ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերված ձախ ձվարանի կիստոմայի չափերը եղել են՝ 165*120 մմ (նկ. 1):

Իրականացվել է տոկոլիտիկ, սպազմոլիտիկ և հակաէմետիկ թերապիա։ Որոշվել է սպիտակուցի առկայությունը մեզի 1 չափաբաժնի մեջ, որը կազմել է 7,1 գ/լ-ում։

Զարկերակային ճնշումը եղել է նորմայի սահմաններում։ Որոշվել է հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով՝ պլանային կարգով, և իրականացնել կիստոմայի հեռացում։

Կատարվել է կեսարյան հատում․ տոտիկներով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,980 գ քաշով, 44 սմ հասակով, ապա գլխիկով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,780 գ քաշով, 42 սմ հասակով։ Նորածիններն, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել են 7/7 բալ։

Արգանդի ամբողջականությունը վերականգնվել է վիկրիլե անընդհատ կարերով՝ ըստ Ռևերդենի, այնուհետև հեռացվել է կիստոման և ուղարկվել շտապ հյուսվածաբանական հետազոտության՝ վիրահատության հետագա ծավալը որոշելու նպատակով։                        

 
Նկար 2։ Կիստոման՝ ինտրաօպերացիոն։

Կիստոմայի չափերը եղել են 16,0*20,0 սմ (նկ. 2)։

Հեռացված կիստոմայի հյուսվածաբանական պատկերը համադրելի է եղել սերոզ ցիստադենոմայի հետ (նկ. 3)։
 


Նկար 3։ Սերոզ ցիստադենոմայի հյուսվածաբանական պատկեր։

Կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում։ Արյան կորուստը կազմել է 600,0 մլ, մարմնի զանգվածի մոտավորապես 0,8 %-ը։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

Հղիության ընթացքում ձվարանների զանգվածային նորագոյացությունների մասին համառոտ տեղեկատվություն
ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագիտական թիմից այս կլինիկական դեպքի շրջանակում աշխատել են Ա.Կ. Բլբուլյանը, Կ.Կ. Առուստամյանը, Ա.Ռ Բադալյանը, Է. Բ. Հարությունյանը։
 
Հղիությունների մոտավորապես 0,2-2%-ն ուղեկցվում է հավելումների նորագոյացությունների առաջացմամբ։ Դրանց մեծամասնությունն առաջանում են ձվարաններից, հայտնաբերվում են հղիության առաջին եռամսյակում, կարող են ինքնաբերաբար վերանալ, քանի որ իրենց բնույթով, սովորաբար, պարզ ֆունկցիոնալ կիստաներ են:

Նորագոյացությունների որոշ տեսակներ չեն անհետանում և կարող են չափերով մեծանալ ու կլինիկական դրսևորումներ ունենալ:

Ախտանշանները ոչ սպեցիֆիկ են և վերագրվում են հղիության դեպքում դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններին, որի պատճառով ախտորոշումը կարող է հետաձգվել և ախտորոշվել միայն նորագոյացության չափերով մեծացման, հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի, վարակման, չարորակացման, փոքր կոնքում կիստայի սեղմման ժամանակ, ինչը, հաճախ, պահանջում է շտապ միջամտություն: Այս հիվանդների շրջանում ոլորումներն ամենատարածված բարդությունն են: Հղիության ընթացքում ձվարանների ոլորման վտանգը բարձրանում է 5 անգամ և ավելի հաճախ հանդիպում է առաջին եռամսյակում։

Ոչ սպեցիֆիկ ախտանշաններից են մեջքի կամ որովայնի ցավը, փորկապությունը, որովայնի փքվածությունը և միզարձակման խանգարումները: Մեկ այլ դրսևորում է համարվում նախածննդյան այցելության ժամանակ որովայնում, կոնքում կամ Դուգլասյան տարածությունում հայտնաբերված շոշափվող գոյացությունը: Մյուսը որովայնի սուր ցավն է՝ կապված հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի հետ։

Հղիների մոտ ձվարանների սերոզ ցիստադենոմայի հանդիպման հաճախականությունը 5-28% է: Սերոզ ցիստադենոմաները բարակ պատերով և կիսաթափանցիկ կիստաներ են, որոնք, սովորաբար, միախոռոչ են, պարունակում են սակավ միջնապատեր և հաճախ միակողմանի են, թեև կարող են լինել նաև երկկողմանի։

Հղիության ընթացքում ձվարանների նորագոյացությունների ախտորոշման մեջ մեծ է ուլտրաձայնային հետազոտության դերը:

Մեծ չափերով կիստաների դեպքում խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն։ Երկրորդ եռամսյակը համարվում է իդեալական՝ վիրաբուժական միջամտության համար, քանի որ նվազում է 1-ին եռամսյակում ինքնաբեր վիժումների և 3-րդ եռամսյակում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը: Ե՛վ բաց վիրահատությունը, և՛ լապարոսկոպիան կարող են իրականացվել՝ հաշվի առնելով կիստայի տրամագիծը, հղիության ժամկետը և վիրաբույժի համապատասխան փորձառությունը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է
ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը...

Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am
Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...

Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am
Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am

Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱՆ.  Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...

ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները...

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը

Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Լուրեր
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքի մեկնարկը տրված է
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքի մեկնարկը տրված է

Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ