Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Լաբիոպլաստիկա․ ի՞նչ է դա, ո՞ւմ է անհրաժեշտ և ի՞նչ պետք է իմանալ վիրահատությունից առաջ

Լաբիոպլաստիկա․ ի՞նչ է դա, ո՞ւմ է անհրաժեշտ և ի՞նչ պետք է իմանալ վիրահատությունից առաջ

Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ։

Լաբիոպլաստիկան սեռական փոքր շրթերի (labia minora) ձևը, չափը կամ ասիմետրիան շտկող պլաստիկ վիրահատություն է, այդ թվում՝ ծլիկի պլաստիկան։ Այն կարող է ունենալ և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ նշանակություն՝ կախված կնոջ անհատական կարիքներից։ Այս վիրահատությունը կարող են իրականացնել գինեկոլոգները և պլաստիկ վիրաբույժները։


Ո՞վ կարող է ունենալ դրա կարիքը

Լաբիոպլաստիկա կարելի է իրականացնել ինչպես կույս, այնպես էլ ծննդաբերություն ունեցած կանայք։

 

Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն առավել հաճախ հանդիպում են հետևյալները․

  1. Ինքնավստահության պակաս սեռական կյանքում՝ գենետիկ պատճառներով մեծացած կամ ասիմետրիկ շրթեր,
  2. Ծննդաբերությունից հետո սեռական շրթերի փոփոխություն, կախվածություն կամ ձգվածություն, ինչը հանդիսանում է դիսկոմֆորտի պատճառ
  3. Վիրահատական միջամտությունից հետո առաջացած անհամաչափություն։

Ծննդաբերությունը, հատկապես՝ բնական ճանապարհով, կարող է առաջացնել սեռական շրթերի ձգում, ձևախեղում կամ վնասում։


Ինչո՞ւ է այն հաճախ անհրաժեշտ լինում ծննդաբերած կանանց

Ծննդաբերությունը, հատկապես՝ բնական ճանապարհով, կարող է առաջացնել սեռական շրթերի ձգում, ձևախեղում կամ վնասում։ Այդ փոփոխությունները երբեմն կարող են ոչ միայն տեսողական անհարմարություն ստեղծել, այլև՝

   

  • խանգարել սեռական հարաբերությանը
  • ազդել կնոջ ինքնագնահատականի վրա։

Անզգայացման ո՞ր եղանակն է օգտագործվում

Լաբիոպլաստիկայի ժամանակ հնարավոր են տարբեր անզգայացումների տեսակներ՝ կախված բժշկի մոտեցումից և պացիենտի նախընտրությունից․

   

  • Տեղային անզգայացում՝ երբ կատարվում է փոքր միջամտություն,
  • Տեղային անզգայացում + ներերակային սեդացիա
  • Ողնուղեղային (սպինալ)
  • Ընդհանուր անզգայացում։
  • Վիրահատությունը սովորաբար կարող է տևել 1-3 ժամ։

Հետվիրահատական վերականգնումը

Վերականգնման ընթացքը սովորաբար հարթ է, սակայն պահանջում է հետևողականություն։
   

  • Առաջին 2-3 օրում՝ հնարավոր է ցավ, այտուց, քոր կամ փոքր արյունահոսություն։
  • առաջին մի շաբաթը անհրաժեշտ է վերքի խնամք ըստ վիրաբույժի ցուցումների ինչպես նաև հիգիենայի պահպանում
  • Տեղադրված կարերը ինքնալուծվող են։
  • Մոտավորապես 1 շաբաթ անց պացիենտը կարող է վերադառնում է բնականոն աշխատանքային կյանքին

Լրիվ ապաքինումը տեղի է ունենում 4-6 շաբաթում, երբ անցնում է այտուցը։

Եթե վիրահատությունն արվել է միկրովիրաբուժական եղանակով, ապա վիրահատությունից 4 շաբաթ հետո արդեն ընդհանրապես չի երևում, որ արվել է նման վիրահատական միջամտություն։ Միկրովիրաբուժական եղանակով կատարվող վիրահատության համար կարող եք դիմել պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ։


Ե՞րբ կարելի է սեռական հարաբերություն ունենալ

Սեռական հարաբերությունից խուսափելն անհրաժեշտ է մոտավորապես 6 շաբաթ՝ ամբողջական ապաքինման ապահովման համար։ Շուտ վերսկսված ինտիմ կյանքը կարող է բերել ցավի, սպիի ձգվածության և դիսկոմֆորտի։
Հնարավոր բարդություններ

Չնայած լաբիոպլաստիկան համարվում է անվտանգ վիրահատություն, յուրաքանչյուր վիրաբուժական միջամտություն ունի որոշ ռիսկեր։ Դրանք են․

   

  • Արյունահոսություն կամ հեմատոմա
  • Վարակ և բորբոքում
  • Զգացողության փոփոխություն, ինչը կրում է ժամանակավոր բնույթ
  • Ասիմետրիկ արդյունք
  • Կարերի անբավարարություն կամ կոպիտ դեֆորմացնող սպիերի առաջացում
  • Տեսքի կամ արդյունքի ոչ-բավարար վիճակ, անհատական սպասումներից ելնելով

Բոլոր այս խնդիրների ռիսկը նվազում է, եթե վիրահատությունը կատարվում է փորձառու վիրաբույժի կողմից և պացիենտը խստորեն հետևում է ցուցումներին։

Ձեր վիրահատական ընթացքն առավել անվտանգ ու արդյունավետ դարձնելու նպատակով ամրագրեք Ձեր այցը պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով, ստացեք խորհրդատվություն և բարձրորակ բուժում։


Ինչ պետք է իմանալ մինչև որոշում կայացնելը
   

  • Խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը անցկացնել խորհրդատվություն պլաստիկ վիրաբույժի հետ, խոսել սպասելիքների, ռիսկերի ու հնարավոր արդյունքների մասին։
  • Վիրաբույժը պետք է գնահատի՝ արդյոք իրականում կա բժշկական կամ ֆունկցիոնալ խնդիր, թե խնդիրը միայն էսթետիկ է։
       

Պացիենտը պետք է լիովին հասկանա՝
       

  • ինչ արդյունք ակնկալել
  • ինչ սահմանափակումներ են լինելու
  • ինչ դեր ունի հոգեբանական պատրաստվածությունը։

Եզրակացություն

Լաբիոպլաստիկան միայն արտաքինի փոփոխություն չէ։ Այն կարող է օգնել վերականգնել կնոջ ֆիզիկական հարմարավետությունը, ինքնավստահությունը և ինտիմ կյանքի որակը։ Եթե այն կատարվում է մասնագիտորեն, ճիշտ ցուցումներով և հոգատար մոտեցմամբ՝ արդյունքները կարող են լիովին արդարացնել սպասումները։

Ամրագրեք Ձեր այցը պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով՝ կատարելով առաջին քայլը դեպի ավելի ինքնավստահ կյանք։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Հայաստանը դառնում է գրավիչ բժշկական տուրիզմի համար. լրագրողներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

Կարևորելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում...

Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի ուռուցքներ․ ախտորոշում և բուժում «Նաիրի» ԲԿ-ում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. nairimed.com

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com
Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր. erebunimed.com

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան...

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ...

MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
MV Medtech ընկերության ժամանակակից սարքերը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը պացիենտների առավել արդյունավետ, անվտանգ և բարձրակարգ բուժօգնությունն ապահովելու համար կարևորում է ժամանակակից...

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am
Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական...

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ բժշկական օգնությունը` Հայաստանում

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն...

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է
ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը...

Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am
Աշխատանք՝ բուժառուի ուղեկցող. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար ու գործին նվիրված աշխատակից՝ պացիենտներին հաշվառելու...

Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am
Համագործակցություն Վ. Ի. Կրասնոպոլսկու անվան Մոսկվայի մարզային մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ. morevmankan.am

Սիրելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կնքել է համագործակցության համաձայնագիր...

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում. morevmankan.am

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատական բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱՆ.  Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության...

ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ