Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը, վիտամինների, հանքանյութերի և գլիկոգենի պահպանմանը։ Լյարդը համարվում է «անցակետ», որը ֆիլտրում է օրգանիզմ ներթափանցող բոլոր նյութերը՝ սնունդը, դեղորայքը, ալկոհոլային խմիչքները և այլն։ Lյարդն օգնում է հասկանալ, թե ինչն է օգտակար, և ինչը՝ ոչ, այսպիսով ապահովում է օրգանիզմի առողջ գործունեությունը։

«Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է և գրեթե համահավասար է սրտին։ Այն բաղկացած է երկու մեծ բլթերից և ունի սեփական երակային, զարկերակային և մեծ դրունքային համակարգ։ Լյարդը համբերատար աշխատում է՝ պաշտպանելով օրգանիզմը տարբեր հիվանդություններից, աղեստամոքսային տրակտի հետ կապված թունավորումներից, դեղորայքային ազդեցություններից, առաջնային և երկրորդային ինֆեկցիաներից առաջացած ինտոքսիկացիաներից։ Այն համարվում է դեզինտոքսիկացիոն օրգան՝ օգնելով օրգանիզմին կանխել ինքնաթունավորումը»,- մեզ հետ զրույցում պատմում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի արտահիվանդանոցային ծառայության ղեկավար, թերապևտ Կարինե Հովհաննիսյանը և զգուշացնում՝ բարդություններից խուսափելու համար կարևոր է լյարդի համբերությունը չչարաշահելը։ 

Լյարդի հիվանդությունների առաջացման պատճառները

Լյարդը կարող է ախտահարվել տարբեր պատճառներով՝ որոշ տոքսիկ դեղորայքների ազդեցությամբ, թմրանյութերի օգտագործմամբ, տարբեր տեսակի թունավորումների (ներառյալ ալկոհոլային), շիճուկային ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպիսիք են հեպատիտ B-ն ու C-ն (որոնք կարող են տարածվել մատնահարդարման սրահներում, ստոմատոլոգիական կլինիկաներում կամ տարբեր միջամտությունների ժամանակ)։ Այս բոլոր գործոնները կարող են բարդանալ, իսկ երկարատև լյարդային անբավարարությունն, ի վերջո, հանգեցնում է լյարդի խորը ախտահարման և ցիռոզի զարգացման։

«Լյարդը կազմված է մանր գեղձերից, որոնք իրարից բաժանվում են շարակցական հյուսվածքի մանր թելիկներով։ Լյարդի ախտահարման ժամանակ շարակցական հյուսվածքը ներաճում է մանր գեղձիկների մեջ, որը հանգեցնում է լյարդի հիմնական դեզինտոքսիկացիոն ֆունկցիայի խաթարման, հետագայում ցիռոզի,- մանրամասնում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի արտահիվանդանոցային ծառայության ղեկավար, թերապևտ Կարինե Հովհաննիսյանը և հավելում,-Սրտային անբավարարության ժամանակ լյարդի ախտահարումը կարող է ունենալ հետզարգացում այն դեպքում, երբ սիրտը բուժվի։ Վերը նշված մյուս դեպքերում լյարդի ախտահարումները կարող են լինել անվերադարձ՝ հանգեցնելով լյարդի ցիռոզի  և ֆունկցիայի անկման։ Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է»։ 

Ախտահարման դեպքում սկզբում լյարդը մեծանում է, որի պատճառով կարող է առաջանալ կերակրափողի վարիկոզ լայնացում։ Բարդություններից մյուսն էլ կերակրոփողի արյունահոսություն է։ Եթե լյարդի ախտահարումները կայուն և երկարատև բնույթ են կրում, ոչ միշտ է հնարավոր լինում դադարեցնել արյունահոսությունը։ Այս դեպքում կարևոր է հետևել ճիշտ սննդակարգին, պարբերաբար հետազոտվել և գտնվել բուժող բժշկի հսկողության ներքո հետագա սրացումներից խուսափելու համար։

«Հետագայում վերոնշյալ կայուն բացասական ազդեցությունից առաջանում է լյարդի ախտաբանական փոփոխություն՝ լյարդի ցիռոզ, որն աստիճանաբար հանգեցնում է այս օրգանի փոքրացման, ատրոֆիկ փոփոխությունների և լյարդի ֆունկցիայի նվազման, իսկ վերջնական փուլում՝ լյարդի աշխատանքի բացարձակ բացակայության։ Սա ուղեկցվում է խորը ինտոքսիկացիայով։ Վերոնշյալ երևույթները կարող են հանգեցնել լյարդային կոմայի և նույնիսկ «մահվան»,-ներկայացնում է Կարինե Հովհաննիսյանը։ 

 

Կարինե Հովհաննիսյան- «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի արտահիվանդանոցային ծառայության ղեկավար, թերապևտ


Լյարդային հիվանդությունների ախտորոշում

Ներկայումս լյարդի հիվանդությունների ախտորոշման համար կիրառվում են ինչպես լաբորատոր, այնպես էլ գործիքային հետազոտություններ, որոնք օգնում են վաղ հայտնաբերել և ժամանակին իրականացնել ճիշտ բուժում։ Գործիքային հետազոտություններից հաճախ կատարվում է լյարդի ուլտրաձայնային հետազոտություն և էլաստոգրաֆիա (լյարդի շերտավոր նկարահանում)։ 

Լաբորատոր թեսթեր

Լյարդի ախտահարումները հայտնաբերելու նպատակով իրականացվում են նաև լաբորատոր հետազոտություններ։

 

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի լաբորատոր ծառայության ղեկավար Անաիդա Մադոյանի խոսքով՝ լյարդի ֆունկցիոնալ թեստերը կամ լյարդի պրոֆիլը երակային արյան համապարփակ կենսաքիմիական հետազոտություն է, որն օգնում է հայտնաբերել լյարդի հիվանդությունները, զարգացման դինամիկան, բուժման արդյունավետությունը։

 

Ստանդարտ «լյարդի պրոֆիլը» ներառում է հետևյալ ցուցանիշները․

 

-    Ֆերմենտներ՝

  • ալանին  ամինոտրանսֆերազ (ALT) 

  • ասպարտատ ամինոտրանսֆերազ (AST),
  • 
հիմնային ֆոսֆրատազ (ALP),
  • գամմա գլուտամիլ տրանսֆերազ (GGT)։

 

Սրանք ակտիվ սպիտակուցներ են, որոնք ակտիվ մասնակցություն ունեն նյութափոխանակության մեջ։ Լյարդի բջիջների վնասումը կարող է փոխել այդ ֆերմենտների մակարդակը արյան մեջ։ Ախտորոշիչ արժեք ունեն սուր-խրոնիկ հեպատիտների, լյարդի ցիռոզի, ճարպային հեպատոզի, տոքսիկ կամ դեղորայքային ախտահարման, ինֆեկցիաների ժամանակ։

 

  • BiL (բիլիռուբին ընդհանուր և ուղղակի) - գնահատում է լեղուղիների վիճակը,
  • ընդհանուր սպիտակուց և ալբումին. գնահատում է լյարդի սինթետիկ ֆունկցիան և սրանց մակարդակի նվազումը վկայում է լյարդի անբավարարության մասին,
  • կուագուլոգրաֆիա – սրա արդյունքների փոփոխությունը կվկայի լյարդի անբավարարության մասին,
  • վիրուսային հեպատիտների թեստեր- հեպատիտ ”B”,  ”C” , A ”,
  • AFP. ուռուցքային մարկեր։

 

Այս բոլոր ցուցանիշների մեկնաբանությունը պահանջում է համալիր մոտեցում. մեկ առանձին փոփոխված արդյունքը հազվադեպ է տալիս լյարդի ամբողջական վիճակի պատկեր։ Կանոնավոր հետազոտությունները, կլինիկական տվյալների և գործիքային լրացուցիչ հետազոտությունների համադրությամբ, հանդիսանում են կարևոր քայլ լյարդի հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար»,- մանրամասնում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի լաբորատոր ծառայության ղեկավարը։

Անաիդա Մադոյան-«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի լաբորատոր ծառայության ղեկավար  

 

Ինչպե՞ս նախապատրաստվել լյարդի ֆունկցիոնալ թեստերի հետազոտությանը․

 

«Լյարդի ֆունկցիայի հետազոտության առավել հուսալի արդյունքներ ստանալու համար նախևառաջ հետազոտությանը պետք է ներկայանալ քաղցած։ Լյարդը մասնակցում է մարսողության գործընթացներին, և սնունդն ինքնին ազդում է նրա գործառույթների վրա։ Հետևաբար առնվազն 8 ժամ պետք է քաղցած լինել, ինչպես նաև ոգելից խմիչքներ չօգտագործել։ Մաքուր ջուր խմելը ոչ միայն կարելի է, այլև խրախուսվում է։ Թեստավորումից 1-3 օր առաջ պետք է խուսափել դժվարամարս, կծու, ճարպոտ սնունդից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հոգե-հուզական գերլարվածությունից։ Եթե ընդունում եք դեղորայք, հնարավորության դեպքում դադարեցրեք կամ զգուշացրեք ձեր բժշկին»,- խորհուրդ է տալիս «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի լաբորատոր ծառայության ղեկավար Անաիդա Մադոյանը։

 

Լյարդի թեստերը, ինչպես ցանկացած հետազոտություն, իրականացվում են տարբեր լաբորատորիաներում՝ տարբեր սարքերով, մեթոդներով և հնարավոր է նաև տարբեր չափման միավորներով։ Եվ շատ կարևոր է կրկնակի հետազոտության ժամանակ, երբ անհրաժեշտ է գնահատել բուժման արդյունավետությունը՝ հետազոտությունն իրականացնել նույն լաբորատորիայում։

 

Անաիդա Մադոյանը նաև հավելում է՝ եթե կան այնպիսի գանգատներ, ինչպիսիք են սրտխառնոցը, աջ կողատակի ցավերը, մաշկի կամ սկլերաների դեղնությունը, մեզի մուգ գույնը, լուծը՝ ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։

 

Առհասարակ, լյարդի հիվանդությունների կանխարգելման կամ վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում լյարդի ֆունկցիոնալ թեստերն իրականացնել տարեկան մեկ անգամ։ Դա հնարավորություն կտա հայտնաբերել լյարդի ֆունկցիայի հնարավոր շեղումները նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ ախտանշաններ չկան։ Այնուամենայնիվ, թեստերի իրականացման հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված տարիքից, քրոնիկ հիվանդությունների առկայությունից, օրինակ՝ շաքարախտ, հեպատիտ, բարձր ճնշում, ինչպես նաև կենցաղում կամ աշխատանքում վնասակար գործոնների առկայությունից։

 

Վերջնական որոշումն այս հարցում կայացնում է բուժող բժիշկը։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Նարեկ Զեյնալյանը նշանակվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ