Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով գրադարանում հավաքվել էին գրադարանին մոտ կանգնած բժշկական ոլորտում հայտնի անձինք, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի գրադարանի զարգացման մեջ եւ
առայսօր իր աջակցությունն է ցուցաբերում գրադարանի բարգավաճման
գործընթացում:

 

Այդ առիթով հնչեցին ելույթներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

 

 

Աննա Շիրինյան, ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի գլխավոր գրադարանավար

 

«1990-ականները դժվար տարիներ էին՝ հետպատերազմական շրջան, եղած
գումարները շատ քիչ էին, հազիվ կարողանում էինք բաժանորդագրություն
իրականացնել: Գուզել Ուլումբեկովայի հետ ծանոթությունը տեղի ունեցավ հենց այդ տարիներին։ Հետագայում այն շարունակվեց եւ ավելի ամրապնդվեց, հատկապես երբ  ծանոթացա նաեւ Գեւորգ Յաղջյանի հետ: Մեր ծանոթությունը վերաճեց ջերմ բարեկամության, ինչը նպաստեց, որ ավելի մտերմիկ հարաբերություններ ձևավորվեն: Նրա շնորհիվ գրադարանը տարիներ շարունակ օգտվել է ամենակարեւոր էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներից, որոնք սիրահոժար տրամադրվել են: Համագործակցել ենք նաեւ մասնագիտական հարցերի շուրջ` կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ եւ շատ օգտակար խորհուրդներ ստացել:

 

Մեր համագործակությունը այսքանով չսահմանափակվեց` մեզ միացավ Վիվա
բարեգործական ընկերությունը՝ հանձինս ընկերության նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, եւ մենք սկսեցինք աշխատել ավելի արդյունավետ:

 

 

Շատ շնորհակալ ենք Գուզել Ուլումբեկովային, Գեւորգ Յաղջյանին, Տատյանա Հովհաննիսյանին, ովքեր երկար տարիներ մեծ գործ են կատարել գրադարանի համար:

 

Գեոտար-մեդիան առաջինն էր, որ սկսեց հրատարակել բժշկական ազգային ուղեցույցներ, որոնք նորություն էին եւ կարեւոր տեղեկատվական աղբյուրներ: 

 

2000-ականներին գրադարանն արդեն օգտվում էր ա՛յդ ուղեցույցներից: 

 

Տարիներ շարունակ մեր ընթերցողները օգտվել են Գեոտար մեդիայի էլեկտրոնային բժշկական հարուստ գրադարանից, որի անվճար հասանելիությունը տրամադրվում է հատուկ կոդերի միջոցով․ մինչդեռ Ռւսաստանում բժիշկներն այդ կոդերը ձեռք բերելու համար վճարում են:

 

Բարձր ենք գնահատում Գեոտար մեդիայի տարիներ շարունակ կատարած աջակցությունը, որի համար այսօր Գուզել Ուլումբեկովային շնորհվում է «Գրադարանի բարեկամ» կոչումը»:

 

 

Գեւորգ Յաղջյան, բ.գ.թ.

 

«Շատ ուրախ եմ, որ այստեղ գրադարանի բոլոր բարեկամներն են: Նրանք բոլորը
մշտապես կապ ունեն Աննա ԵՇիրինյանի հետ, փորձում են օգնել: Ուրախ եմ, որ
գրադարանը` հաճախ տեղից-տեղ տեղափոխվելուց հետո, վերջապես, այսօր ունի
առողջապահության ազգային ինստիտուտի հովանավորությունը։

 

Պարոն Բազարչյանն արդեն նշեց, որ ծրագրված է բարելավվել գրադարանի շենքային
պայմանները, բայց ոչ մի շենք, այգի չեն լավացնի ոչինչ, եթե չլինեն բավարար գրքեր:
Այդ պատճառով, կարծում եմ,շատ կարեւոր է, որ ստեղծված կապը շարունակվի:
Մեր նպատակն է, որ Գեոտար մտնող յուրաքանչյուր գրքի մեկ օրինակ լինի այստեղ:
Բնականաբար, անհրաժեշտ են գումարներ եւ՝ ո՛չ միայն: Թերեւս անհրաժեշտ կլինեն
ֆոնդեր, կամ անհատ մարդիկ:

 

Հարկ եմ համարում նշել նաեւ, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրեն Համբարձում
նույնպես տարիներով զբաղվել է Գրադարանով: 1991-ին ՀՕՖ-ի շնորհիվ Աննան ---
համալսարանում ուսանել է գրադարանային ամբողջ գործը եւ վերադարձել
Հայաստան:

 

Ուրախ եմ, որ նման մեթոդներով կարող ենք պահպանել գրադարանը, եւ մեր
բժիշկներին հասցնել բժշկագիտության վերջին ձեռքբերումները»:

 

 

Տատյանա Հովհաննիսյան, Վիվա բարեգործական ընկերության նախագահ

 

«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ինչը Գեւորգ Յաղջյանի շնորհիվ է: Գեւորգի հետ
ծանոթացել եմ 80 -ականին: Նրանից իմացա, որ այստեղ բժշկական գրադարան է
գործում: Եվ, որպես գիտության մարդ, պատրաստակամ եղա գրադարանին միշտ
օգնել՝ ինչով հնարավոր է: Ուրախ եմ, որ զարգանում եք:

Մեր երկրին շատ են պետք այսպիսի մարդիկ, ինչպիսին Աննա Շիրինյանն է, որոնք
հոգի են ներդնում իրենց գործի մեջ: Դուք ասես միահյուսվել եք գրադարանի հետ, եւ,
կարծում եմ, կգա ժամանակը, երբ այն կանվանվի Ձեր անունով»:

 

 

Գուզել Ուլումբեկովա, բ.գ.դ., գիտական հոդվածների հեղինակ, բժշկական
համալսարանների համար դասագրքերի համահեղինակ, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր

 

«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ մոտավորապես 20 տարի առաջ`
մասնակցելու ԱՀԿ գիտաժողովին, որտեղ ելույթ ունեցա, թե ինչպես է զարգանում
բժշկական բնագավառի գրքային գործը Ռուսաստանում:

 

Անչափ ջերմ հուշեր են մնացել այդ օրերից, Երեւանից, Հայաստանից: Ապրում էինք
Սեւանի ափին գտնվող հյուրանոցում: Այդ ժամանակ ծանոթացա Աննա Շիրինյանի
հետ: Այսօր, մոտ 20 տարի անց, կրկին եկել եմ Հայաստան Գեւորգ Յաղջյանի
հրավերով, ով մեր հրատարակչության բարեկամն է եւ, ամենագլխավորը՝ մեծ
հայրենասեր, Հայաստանի նվիրյալը: Նա ստեղծել է կապեր, որոնք պահպանվում են
առայսօր:

 

 

Իմ ելույթում ես Հայաստանը համեմատեցի Աշխարհի շատ երկրների հետ: Դուք
կարող եք հպարտանալ, որ այստեղ ամենաբարձր կյանքի տեւողությունն է: Դա նաեւ
ձեր բժիշկների շնորհիվ է, որոնք բարձր գիտելիքներ ունեն: Իսկ գիտելիքների
հարցում դեր ունի նաեւ գրադարանը, որտեղ կան շատ հին գրքեր: Մեծ դեր ունի նաեւ
Աննա Շիրինյանը:

 

Հաճախե՛ք գրադարան եւ գրքեր կարդացեք, քանի որ թվային տեխնոլոգիաների այս
ժամանակներում եւս գրքերով ընթերցանությունը մեծ բավականություն է: Եվ հետո,
թվայինով, արհեստական ինտելեկտով տարված, կարող ենք կորցնել մեր բնական
ինտելեկտը:

 

Հարգելի ներկա գտնվող ընկերներ, ես երջանիկ եմ, որ կան մարդիկ, ովքեր սիրում են
գիտությունը, գրքեր, զարգացում, եւ ամենակարեւորը՝ սիրում են իրենց Հայրենիքը:
Դուք օրինակ եք, թե ինչպես պետք է սիրել սեփական Երկիրը:

 

Եվ կարեւոր չէ, թե որտեղ կգտնվեք. տա Աստված, որ ձեր գործը շարունակվի երկար
տարիներ, եւ Հայաստանը բարգավաճի»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am
Աշխատանք՝ վիրահատական բաժանմունքի ավագ բուժքույր. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ