Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղագործությունն ունի ներմուծման փոխարինման մեծ ներուժ և արտահանման հնարավորություն

Դեղագործությունն ունի ներմուծման փոխարինման մեծ ներուժ և արտահանման հնարավորություն

ԱՄՆ–ի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը եւ Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության եւ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էին Հայաստանի դեղագործական մրցունակության միջազգային երրորդ համաժողովը։  
 
 Կազմակերպիչների նպատակն էր ներկայացնել Հայաստանում դեղագործության մրցունակության առաջին՝ 2008-ի համաժողովից ի վեր ոլորտի ձեռքբերումները, քննարկել միջազգային չափորոշիչների ներդրման գործընթացը, մասնագետների վերապատրաստման ընդլայնումը, ինչպես նաեւ համագործակցության հնարավորությունները խթանելու եւ արտասահմանյան նոր գործընկերներ գտնելու համար։ Ողջունելով համաժողովի աշխատանքները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ զարգացած երկրներում դեղագործությունը դասվում է ամենաշահութաբեր եւ դինամիկ զարգացող բնագավառների թվին՝ միաժամանակ՝ որպես շուկայի հատուկ բաղադրիչ կարգավորվում է պետական իշխանության մարմինների կողմից եւ վերահսկվում ապահովագրական բժշկության կողմից։
 
«Կարելի է գոհունակությամբ նշել, որ դեղագործությունն այսօր Հայաստանի արդյունաբերության կայուն զարգացող ճյուղերից մեկն է, եւ ՀՀ կառավարությունն այն առանձնացրել է որպես տնտեսության զարգացման առաջնահերթ ու հեռանկարային ոլորտ։ Ոլորտում, սակայն, առկա են լուրջ խնդիրներ եւ դրանցից ամենակարեւորը՝ ավելի ընդլայնվելու եւ նորանոր շուկաներ՝ հատկապես եվրոպական շուկա մուտք գործելու խնդիրն է», - ասաց նախարարը։ Նա անհրաժեշտություն համարեց դեղագործական միջազգային չափորոշիչներով եւ խաղի նույն կանոններով գործելը, այլապես հնարավոր չի լինի մրցակցել արդեն հայտնի ապրանքանիշների հետ։
 
«Այս ուղղությամբ արդեն իսկ լուրջ աշխատանք է կատարվել. ե՛ւ կառավարությունը, ե՛ւ մասնավոր հատվածը, ե՛ւ միջազգային կառույցները՝ ի դեմս USAID ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի, բավականաչափ ջանքեր գործադրել են հայկական դեղարտադրությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար», - հավելեց Ներսես Երիցյանը։ Ներկայումս CAPS-ի հետ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում GMP (ՊԱԳ-Պատշաճ արտադրական գործունեություն) կանոնների ընդունման համար, քանի որ առանց դրա անհնար է դուրս գալ միջազգային շուկա։ Ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
 
«Դեղագործական ոլորտի բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են մի շարք չափորոշիչների ընդունման անհրաժեշտությունը, պատշաճ կլինիկական գործունեության հաստատումը, պատշաճ դեղատնային եւ արտադրական գործունեության, մատակարարման եւ ստուգումների գործունեության անհաժեշտությունը, պետք է կարգավորվեն օրենքով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանոձնաժողովում շուտով կսկսվի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկումը։ Հույս ունենք, որ նոր օենքը կտա առաջադրվող հարցերի պատասխանը եւ լիարժեք իրավական դաշտ ու դեղերի որակի ապահովման համակարգ կստեղծվի»,–ասաց Արա Բաբլոյանը։
 
Կարեւորելով դեղամիջոցների տեղական արտադրության ներքին շուկայի զարգացումը, հայկական արտադրության մրցունակության բարձրացումն ու արտահանման ընդլայնման դեռեւս չլուծված խնդիրները, շեշտեց, որ դեղը սպառման սովորական ապրանք չէ եւ պետք է առաջին հերթին լինի անվտանգ, արդյունավետ, որակյալ եւ մատչելի։
 
«Հայաստանի դեղագործության ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի ինչպես երկրի տնտեսական, այնպես էլ արտահանման բնագավառում։ Սակայն, անշուշտ, դժվարություններ կան, եւ ինչպես համաժողովի շատ բանախոսներ նշեցին, այսօր հնարավորություններ կան եւ բոլորս պետք է աշխատենք, որպեսզի դրանք օգտագործվեն ինչպես ոլորտի, այնպես էլ երկրի տնտեսական զարգացման համար»,–ասաց ԱՄՆ ՄԶԳ
 
Տնտեսական զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ջոն Սեոնգը։ Նա եւս ոլորտի խնդիրներից առանձնացրեց որակի ապահովման, այն Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցնելու հարցը՝ որպես հայկական դեղերի արտահանման առաջին պայման։ ՀՀ առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց նշված բոլոր խնդիրների լուծման՝ այդ թվում՝ դեղերի մատչելիության ապահովման, համաշխարհային շուկայում պարտադիր պահանջ դարձած GMP (պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշին անցնելու, օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Ի դեպ, ինչպես նշեց ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, առանց GMP չափանիշին անցնելու, եվրոպական շուկայից զատ 2014-ից հնարավոր չի լինի դեղ առաջարկել նաեւ ԱՊՀ շուկային։ Իսկ մրցունակության ցանկալի մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ համապատասխան օրենսդրական միջավայր ստեղծել։ Ամփոփելով ոլորտի արդյունքները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ ոչ թանկ դեղերի կազմում տեղական արտադրանքի ծավալը հասնում մոտ 12%-ի։

Ընդհանուր արտադրանքի 40%–ն արտահանվում է հետխորհրդային երկրներ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Միջինասիական երկրներ, Վրաստան։ Եթե 2005 թվականին ունեինք մոտ 1,5 միլիոն դոլարի արտահանման ծավալ, ապա 2009-ին՝ ճգնաժամի ամենածանր ժամանակահատվածում, այդ թիվը եռապատկվել է։ 2010թ. 10 ամիսներին արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել 19%-ով։

Համաժողովի ընթացքում քննարկումներն ուղղված էին ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա քայլերը հստակեցնելուն։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել  «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ,  50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...

ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է
ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը

Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է  շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...

ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ
ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ

Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել  է...

ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները

Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ