ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Դեղերի շուկայում մեծ է չգրանցված դեղերի շրջանառությունը. Բարձրաձայնում է նախարարը
Այսօրվա մամլո ասուլիսում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ խոսելով ոլորտի խնդիրների մասին, ասաց, որ դեղորայքի շուկայում առկա ամենակարևոր խնդիրը դեղերի գներն են: «Վերջին մեկ- երկու տարիների ընթացքում դեղ արտադրող կազմակերպություններում էական գնաճ չի արձանագրվել: Կառավարությունը ձեռնարկել է միջոցներ դեղերի ներմուծումը հեշտացնելու համար՝ մասնավորապես երրորդ երկրի միջոցով դեղ ներմուծող կազմակերպությունները կարող են դեղեր ներկրել Հայաստան, որը թույլ կտա մատչելի գներով դեղերն իրացնել, սակայն վերջին վերլուծությունները ցույց են տվել, որ դեղերի գների նվազում չի եղել Հայաստանում, ընդհակառակը, գնաճ է արձանագրվել»,- մանրամասնեց նախարարը:
Խնդրի առաջացման պատճառներից մեկն էլ, ըստ նախարարի, այն է, որ պետությունը գնագոյացման առումով միջամտություն չի ցուցաբերում դեղերի շուկայում:
Դեղերի շուկայում պետք է դեղերի գրանցման գործընթացը հեշտացնել այն դեպքում, երբ հիմա դրա համար պահանջվում է 180 օր: Դեղերի շուկայում մեծ է նաև չգրանցված դեղերի շրջանառությունը: Դրա պատճառն այն է, որ փոքր ֆիրմաները չցանկանալով ծախսել ֆինանսներ և ժամանակ, չեն գրանցում դեղերը:
Մյուս խնդիրը դեղերի որակին է առնչվում: Մեր պահեստները չունեն համապատասխան պայմաններ դեղերը պահելու համար: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում վերահսկողություն է անհրաժեշտ:
Ինչ վերաբերում է անվճար դեղորայքի տրամադրմանը, Դերենիկ Դումանյանի խոսքով՝ անվճար դեղորայքը պետք է հասնի դրա կարիքն ունեցող հիվանդներին: «Խնդիրն այն է, որ «Փարոս» համակարգում ընդգրկված և 36 բալ ունեցողներին, չգիտես ինչու, չեն հասնում այդ դեղերը: Հավանաբար թյուրիմացություն է»,- մանրամասնեց Առողջապահության նախարարը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հիվանդներին հաճախ ասում են, որ պետպատվերով նախատեսված տեղերը վերջացել են, և հիվանդը չի կարող բուժվել պետպատվերով, պրն Դումանյանի խոսքով՝ բուժհաստատությունները չպետք է մերժեն հիվանդին, այլ պետք է նրան հերթագրեն հետագայում նախարարության կողմից տվյալ բուժհաստատությանը տրվելիք պետպատվերի շրջանակներում բուժվելու համար:
Պրն Դումանյանն ուշադրություն հրավիրեց նաև անվճար բուժօգնություն ստանալու խնդրին: «Շատերը չգիտեն իրենց իրավունքների մասին, այն դեպքում, երբ նրանց հասնում է անվճար բուժօգնություն»,- ասաց պրն Դումանյանը՝ հավելելով, որ բուժհիմնարկների մատուցած ծառայությունների որակը ևս խնդիր է. մենք չունենք բուժծառայությունների մատուցած որակի գնահատման չափորոշիչներ, ստանդարտներ, բուժման սխեմաներ:
Սակայն ոլորտի խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Նախարարի տեղեկացմամբ` հաճախ հիվանդները դժգոհում են բժիշկների վերաբերմունքից: Այդ պատճառով հիվանդ- բժշկական հաստատություն հարաբերություններն այսուհետ կկարգարվորեն պայմանագրով:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն