ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Ինչքանո՞վ ենք ապահովագրված կեղծ դեղերի գործածությունից
Այսօր դեղամիջոցների շուկան համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը և այն սակավաթիվ ասպարեզներից, որոնք գրեթե չեն տուժել ճգնաժամից: Ու քանի որ հետզհետե մեծանում է նաև դեղագործական ընկերությունների մրցունակությունը` թե՛ արտադրման և թե՛ ներկրման տեսանկյունից, առաջանում է դեղամիջոցների անվտանգության ապահովումն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որը, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ ցանկացած դեղ բուժիչ հատկությունների հետ մեկտեղ ունենում է կողմնակի ազդեցություններ, որոնք պահանջում են մշտական հսկողություն:
Անորակ և անարդյունավետ դեղի կիրառումը կարող է մարդկության զանգվածային ողբերգության պատճառ դառնալ, ինչպիսիք բազմիցս արձանագրվել են աշխարհի տարբեր երկրներում: Դեղը պետք է ուղեկցվի հավաստի, ամբողջական և ապացույցների վրա հիմնված տեղեկատվությամբ: Լինելով մեծ եկամուտների աղբյուր` այն միաժամանակ գայթակղիչ է անօրինական շրջանառության և կեղծման ճանապարհով շահույթներ ձեռք բերելու համար:
Եվրոպայում արտադրվող և ներկրվող յուրաքանչյուր դեղամիջոց առողջապահական համակարգի ներկայացուցիչների խիստ վերահսկողության տակ է, ինչը արդյունավետության և անվտանգության տեսանկյունից պահանջում է որոշակի չափորոշիչների կիրառում: Եվրախորհուրդն առանձնակի ջանասիրությամբ է զբաղվում դեղորայքային միջոցների վորահսկողության, ինչպես նաև բնակչության առողջության ապահովման խնդիրներով:
Ի՞նչ է արվում այս ուղղությամբ մեր երկրում, և ինչ մեխանիզմների միջոցով է իրականացվում վերահսկողությունը դեղերի շուկայի նկատմամբ:
Կեղծ դեղերի շրջանառության վերահսկման, ոլորտի կարգավորման, առկա բացթողումների վերանայման և փորձի փոխանակման նպատակով Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչությունն արդեն մի քանի տարի մեր երկում կազմակերպում է խորհրդաժողովներ և դասընթացներ: Լայնածավալ աշխատանքների արդյունքում ձևավորվել և 2008 թ. շրջանառության մեջ է դրվել Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի մասին «Մեդիքրայմ» համաձայնագրի նախագիծը: Այնուհետև հաջորդող տարիների ընթացքում կատարված շտկումների և կատարելագործման արդյունքում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2011թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվայում մեկնարկել է համաձայնագրի ստորագրումը:
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնպես միացավ «Մեդիքրայմ» համաձայնագրին, ըստ որի` արտադրանքը համարվում է կեղծ, եթե կանխամտածված և խաբեությամբ ներկայացված են իսկության, ծագման և բաշխման վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ: Համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, տարածվում է դեղերի և բժշկական արտադրանքի վրա և սահմանում է քրեական պատասխանատվություն այդ արտադրանքի և դրան վերաբերող փաստաթղթերի ամեն տեսակ կեղծումների համար: Այն ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ, այլև ոչ անդամ երկրների համար ապահովում է միջգերատեսչական համագործակցություն դեղերի ոլորտը կարգավորող կառույցի, ոստիկանության և մաքսային մարմինների միջև: Համաձայնագրում հստակ ընդգծված է այս երևույթի կանխարգելման համար դեղային օրենսդրության, դեղերի որակի անվտանգության, արդյունավետության և բաշխման վերահսկողության չափորոշիչների ներդրումը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ դեղերի շրջանառության վերահսկման ոլորտը մեր երկրում առաջնահերթություն է: Նա նկատեց, որ արդեն 20 տարի է, ինչ դեղերի արտադրությունը ազատականացվել է, սակայն այս ոլորտը պատշաճ մակարդակով չի կարգավորվել, անելիքներ դեռևս շատ կան: «Այսօր Հայաստանում դեղերի շրջանառության առումով ունենք լուրջ խնդիրներ` կապված դեղերի գրանցման մեխանիզմների, դեղագործական ընկերությունների, դեղատների գործունեության, դեղերի բացթողման գործընթացների և կանոնակարգերի, ինչպես նաև դրանց օգտագործման հետ: Կեղծ դեղերի առկայությունը մեզ համար լուրջ վտանգ ներկայացնող խնդիրներից է, որոնց վերջնական լուծման համար կառավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Դեղերի մասին նոր օրենքը կներկայացվի կառավարությանը, որի շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել ոլորտում առկա խնդիրները: Նոր օրենքը փակում է այն դաշտը, որը բաց էր մնացել նախորդ օրենքի ընդունումից հետո»,- նշեց փոխնախարարը:
Օրենքի ընդունումից հետո` մինչ դրա շրջանառումը, պետք է ընդունվեն ավելի քան 40 կարգավորիչ փաստաթղթեր, ինչի շնորհիվ լիարժեք կկարգավորվի դեղերի շրջանառության ոլորտը:
Եվրոպայի խորհրդի դեղերի որակի և առողջապահության վարչության կեղծման դեմ պայքարի հարցերով պատասխանատու Սաբինա Վալսերը այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանի համար սա առաջին լուրջ քայլն է ոլորտի վերահսկման արդյունավետության բարձրացման տեսանկյունից. «Այն երկիրը, որն արդեն հայտնաբերել է կեղծված դեղամիջոցներ, արդեն իսկ ճիշտ քայլեր է ձեռնարկում վնասի չափերը գնահատելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ: Աշխատանքերն առավել արդյունավետ դարձնելու, իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու, գործնական օժանդակություն ցուցաբերելու համար այսօր համագործակցում ենք նաև Հայաստանի հետ, քանի որ ոչ մի երկիր ապահովագրված չէ դեղերի կեղծ և ապօրինի շրջանառության երևույթներից»:
Եթե ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ուկրաինայում 25-30 տոկոսի են հասնում կեղծ դեղերի շրջանառության ծավալները, ապա ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի տեղեկացմամբ` Հայաստանում այդ շրջանառությունը փոքր չափերի է հասնում` կազմելով մոտավորապես 5 տոկոս: Մեր երկրում վերջին տարիների ընթացքում կեղծ դեղամիջոցներ գրեթե չեն հայտնաբերվել:
Ինչու՞ է Հայաստանում փոքր տոկոս կազմում կեղծ դեղերի շրջանառությունը:
Հակոբ Թոփչյանը դա վերագրում է ոլորտի կարգավորման արդյունավետությանը: Ըստ նրա` վերահսկողությունը սկսվում է անմիջապես մաքսային գոտիներից, որի միջոցով սահմանափակվում է կեղծ դեղերի մուտքը ՀՀ, որովհետև կատարվում է դեղի նմուշառում, լաբորատոր փորձաքննություն: «Կարող եմ հավաստիացնել մեր ազգաբնակչությանը, որ այսօր մեր կողմից չեն հայտնաբերվել կեղծ դեղամիջոցներ: Նախագահի վերջին հանձնարարականներին բավական մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում բոլոր կառույցները: Այդ հանձնարարականներից մեկն էլ վերաբերում է առողջապահության տեսչության ստեղծմանը, որի հիմնական գործառույթներից մեկն է լինելու դեղատնային ցանցում դեղերի իսկության և համապատասխանատվության ստուգումը, ինչի շնորհիվ կսահմանափակվի կեղծ դեղերի տարածումը»,- վստահեցրեց ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:
Նշենք, որ Հայաստանում 5 տոկոսի շրջանառությունը դեռ հաստատված թիվ չէ, քանի որ շատ գործընթացներ իրականում ստվերում են մնում` այդպես էլ չբացահայտվելով:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն