Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

«ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերության հետ համագործակցությունը կնպաստի դեղերի մատչելիությանը

«ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերության հետ համագործակցությունը կնպաստի դեղերի մատչելիությանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։ Խնդիր, որը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության կանոններին (GMP) համապատասխանող դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը:


ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ այսօր հանրապետությունում շրջանառվող դեղերի միայն 7-8%  է արտադրվում Հայաստանում, իսկ մնացած մասը ներմուծվում է այլ երկրներից: Կարևորելով բնակչության համար անհրաժեշտ դեղերով ապահովվածության խնդիրը` նախարարը ողջունեց «ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերության համագործակցության նախաձեռնությունը` դրանց  մատչելիության ապահովման ուղղությամբ:


Նախարար Դումանյանը «ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերության խորհրդի անդամներին ներկայացրեց ուռուցքաբանության ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող մեծածավալ ծրագրերը։ Մասնավորապես` անդրադարձավ երկրում ուռուցքաբանության  և արյունաբանության զարգացման նպատակով նոր կենտրոնների ստեղծմանը` այդ ենթատեքստում առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով հակաուռուցքային դեղերի առավել մատչելի գներով ձեռքբերումը։


Նախարարը հույս հայտնեց, որ «ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերության հետ նոր սկսվող համագործակցության արդյունքները կզգացվեն մոտ ապագայում:


Միաժամանակ, նախարար Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնի կողմից վերջին տարիներին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում կատարված ներդրման և բազմաթիվ հայ կանանց կյանքի որակը բարելավելու կապակցությամբ:


Պրոֆեսոր Զոնն իր պատրաստակամությունը հայտնեց այդ ծրագիրը շարունակելու, ինչպես նաև հայ-գերմանական ասոցիացիայի հիմնադրման շրջանակներում ուռուցքաբական կենտրոնի հետ համագործակցության նոր ծրագիր սկսելու առումով։


Տեղեկացնենք, որ «ՇՏԱԴԱ» դեղագործական ընկերությունը  հիմնադրվել է 1895 թվականին Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքում: ՇՏԱԴԱ-յի ավելի քան 15 հազար արտադրատեսակները հիմնականում շրջանառվում են Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի շուկաներում:


Հանդիպմանը մասնակցում  էր նաև «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Հարություն Քուշկյանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել  «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ,  50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...

ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է
ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը

Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է  շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...

ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ
ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ

Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել  է...

ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները

Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ