ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դրոշմապիտակավորումը գների բարձրացման հիմք չի կարող լինել
Ի պատասխան «Հայոց Աշխարհ» օրաթերթի 2014 թվականի հոկտեմբերի 28-ի «Դեղերը հավասարեցվել են օճառին, շամպունին ու լիմոնադին» հոդվածում «Դեղարտադրողների և ներմուծողների միության» նախագահի բարձրացված հարցադրումների, հայտնում եմ հետևյալը.
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով դեղ ներմուծողների համար դեղերի դրոշմապիտակավորման համար լրացուցիչ տարածքներ ձեռք բերելու կամ ավելացնելու պահանջներ չեն սահմանվել: Միաժամանակ տեղեկացնեմ, որ ՀՀ-ում օրենսդրությամբ դեղերի պատշաճ պահպանման կամ պատշաճ բաշխման գործունեության կանոններ դեռևս սահմանված չեն, ուստի դեղ ներմուծողները պարտավոր չեն իրենց տարածքները համապատասխանեցնել այդ պահանջներին:
Նկատի ունենալով այն փաստը, որ դեղերը ՀՀ ներմուծվում են ոչ մեծ չափաքանակներով, ինչի մասին նշված է նաև հոդվածում, դեղերի դրոշմապիտակավորման գործընթացը հնարավոր է առանց խոչընդոտների կազմակերպել` ներգրավելով նվազագույն լրացուցիչ ռեսուրսներ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետություն դեղերը ներմուծվում են ոչ թե միանգամից, մեկանգամյա կարգով, այլ ամբողջ տարվա ընթացքում, խմբաքանակ առ խմբաքանակ, տարբեր ներմուծողների կողմից, ուստի դրանց դրոշմապիտակավորումը գործնականում չի կարող ներկայացված խոչընդոտներն առաջացնել:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` նույն հոդվա¬ծով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտար¬ման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանք¬ները արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են՝ նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար»:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ պահանջ, որ դրոշմապիտակներ փակցնող աշխատակիցները լինեն մասնագետներ` դեղագետներ կամ դեղագործներ, ուստի անհրաժեշտություն չի առաջանա վերապատրաստելու և հավաստագրելու տվյալ աշխատակիցներին:
Դրոշմապիտակավորման ժամանակ ջերմաստիճանային պայմանները ապահովվելու են նույն սկզբունքով, ինչ իրականացվում է ներկայումս դեղերի շրջանառության բոլոր փուլերում և պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ:
Ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման պահանջի ներդրմամբ դեղերի գների բարձրացմանը, ապա տեղեկացնեմ, որ հարկային օրենսդրությամբ, դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարները պակասեցվում են հարկ վճարողի ունեցած հարկային պարտավորություններից:
Բացառություն են կազմում միայն դրոշմավորման ընթացքում վնասված դրոշմապիտակների համար վճարված գումարները, որոնք հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն: Մյուս կողմից, այդ գումարները համարվում են հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող ծախսեր և, արդյունքում, նվազեցնում են հարկ վճարողի հարկվող շահույթը: Ինչ վերաբերում է այլ ծախսերին, ապա լրացուցիչ տարածքների կամ ենթակառուցվածքների, ինչպես նաև դեղագետ կամ դեղագործ մասնագետների ներգրավման կամ նրանց վերապատրաստումների պահանջներ դրոշմապիտակավորման գործընթացի համար չեն սահմանվում:
Հայաստանի Հանրապետությունում դեղեր ներկրող մոտ 60 կազմակերպությունների կողմից 2013 թվականին ներկրվել է 42 մլն փաթեթ, ինչը հարաբերելով 250 աշխատանքային օրվա` մեկ կազմակերպության կողմից (մեկ աշխատանքային օրվա ընթացքում) կփակցվի մոտ 2800 դրոշմապիտակ` յուրաքանչյուր փաթեթի վրա ծախսելով միջինը 5 վայրկյան` ինչը հնարավոր է:
Դրոշմապիտակավորման վրա կատարվող ծախսերը տվյալ ապրանքախմբի նկատմամբ այնքան մեծ չեն, որ ազդեցություն ունենան ապրանքի գնի վրա: Մասնավորապես, դրոշմապիտակի արժեքը 3.5 դրամ է, որը պակասեցվում է տվյալ ապրանքն արտադրող կամ ներմուծող հարկ վճարողի հարկային պարտավորություններից: 21 օրում դրոշմավորելով օրական 2800 փաթեթ, կստացվի ամսական 58 800 փաթեթ: Հաշվի առնելով, որ դեղագործական ոլորտում մեկ աշխատատեղի միջին աշխատավարձը 110.000 դրամ է, վերջինս հարաբերելով 58 800-ի` կստացվի, որ յուրաքանչյուր փաթեթի լրացուցիչ ծախսը կկազմի 2 դրամ, ինչը դեղերի գների էական բարձրացման համար հիմք չի կարող լինել:
Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» գործող օրենքը երաշխավորում է արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերի շրջանառությունը, որի լրամշակված տարբերակը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Նշեմ, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծի, ինչպես նաև այս ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ առողջապահության նախարարությունում և անձամբ նախարարի մոտ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ` դեղ ներկրող և արտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնել դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ ստորագրելու համատեղ հուշագիր: Այն արդեն ստորագրվել է դեղ ներկրող և արտադրող 15 կազմակերպության կողմից։
Փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց և թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք:
Այն, անշուշտ, կնպաստի բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Փոխըմբռնման հուշագրով կկարևորվի նաև դեղերի շրջանառությունը արդի միջազգային չափանիշներին և կանոններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն