ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում չբերության ցուցանիշը անհանգստացնող է` 16.8%

Ասուլիսը, որին հրավիրված էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը սկսվեց շատ խորհրդանշական. պարոն Օկոևը հեռախոսազանգ ստացավ, որով նրան տեղեկացնում էին, որ ծանր հղիություն տանող կինը ծննդաբերել է: «Երեխան առո՞ղջ է», միայն հարցրեց նա ու ստանալով դրական պատասխան` անդրադարձավ լրագրողների հարցերին: Իսկ թեման, որի շրջանակում նա հրավիրվել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման արդիական է` արհեստական և արտամարմնային բեղմնավորում:
Արտամարմնային ու արհեստական բեղմնավորումը ուղղված են բուժելու չբերությունը ընտանիքում: Ընդ որում Գ.Օկոևը ընդգծեց, որ չի ուզում տարանջատել տղամարդուն և կնոջը, ինչպես մինչ օրս էլ հանդիպում է Հայաստանում` ընտանիքը երեխա չի ունենում, ուրեմն մեղավորը հարսն է: Մինչդեռ, նշեց նա, տոկոսային հարաբերակացությամբ խնդիրները գրեթե հավասարապես կախված են թե կնոջից, թե տղամարդուց. «Չէի ասի, թե միայն նախկինում էր, որ մեղքը բարդում էին հարսների վրա… Իհարկե դրական փոփոխություն կա, բայց չէի ասի, որ այդ փոփոխությունը զգալի է»,- նշեց նա:
Կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Կարինե Առուստամյանն էլ ներկայացրեց վիճակագրական տվյալներ` ճիշտ է 2009թ-ի: Ըստ այդմ, չբերության հաճախականությունը կանանց շրջանում կազմում է 16.8 տոկոս, տղամարդկանց շրջանում այն կազմում է 11.7 տոկոս, տղամարդկանց մոտ առաջնային և երկրորդային չբերությունը գրեթե հավասար հաճախություն են` 5.7 տոկոսի սահմաններում, իսկ կանանց մոտ երկրորդային չբերությունը մի փոքր ավելին է` 11.8 տոկոս.
«Սրանք համաճարակաբանության հետազոտության տվյալներ են, վստահելի, որոնք խոսում են 2009թ-ի պատկերի մասին: Ինչ վերաբերում է ներկա թվերին, ապա խնդիրը նրանում է, որ այս կարգի հետազոտություններ շատ դժվար է իրականացնել, դրանք բավականին մեծ գումար են պահանջում»,- վիճակագրական տվյալների ներկայացման երեք տարվա ընդմիջումը պարզաբանեց տիկին Առուստամյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 15 տոկոսը գերազանցող չբերությունը գնահատվում է որպես պետական նշանակություն ունեցող խնդիր, քանի որ, մատնանշելով ԱՀԿ-ին նշեց բանախոսը, դա սպառնում է տվյալ երկրի ժողովրդագրական ցուցանիշներին: Այլ կերպ ասած, եթե 2009թ-ին կանանց շրջանում չբերությունը կազմում է 16.8 տոկոս, ապա դա նշանակում է, որ Հայաստանը շատ ու շատ խնդիրներ ունի լուծելու:
Դե իսկ եթե կա չբերության նման անհանգստացնող ցուցանիշ, ապաև պետք է զարգանա արհեստական և արտամարմնային բեղմնավորումը: Ի՞նչ վիճակագրություն ունենք այս իմաստով, աճի միտում Հայաստանն արձանագրո՞ւմ է թե ոչ հարցին պատասխանելով Գ.Օկոևը նախևառաջ նշեց, որ այս կարգի բեղմնավորումների առումով աճը նկատելի է. «2011թ-ի տվյալներով ունենք շուրջ 10 տոկոսի աճ»,- միայն նշեց կենտրոնի տնօրենը` ավելի կոնկրետ թվեր չներկայացնելով:
Սակայն միանշանակ ասել, որ այս տարբերակը կարող է հանրապետության մակարդակով լուծել չբերության ցուցանիշների նվազման խնդիրը թերևս այնքան էլ ճիշտ չէ, քանի որ արհեստական ու արտամարմնային բեղմնավորումը ամենևին էլ մատչելի չեն: Ողջ գործընթացը այդ ճանապարհով երեխա ունենալու ցանկություն հայտնած անձանց գրպանին կանդրադառնա 1.2 -1.7 մլն դրամ (գինը տատանվում է տարբեր գործոններից կախված` քաշից, հիվանդությունից և այլն), ընդ որում եթե մասնագետները այդուհանդերձ չհաջողեն (դրական արդյունքը ոչ թե հղիությունն է, այլ ծննդաբերությունն ու մոր և երեխայի հիվանդանոցից դուրս գրումը), ապա գումարն էլ չի վերադարձվում.
«Այդպես է ամբողջ աշխարհում և ոչ միայն Հայաստանում` թանկ դեղորայք է, թանկ միջամտություն է և բոլորը միանգամյա օգտագործման: Հայաստանում և Ռուսաստանում, ցավոք, ոչ մի դեղորայք չի արտադրվում, ներմուծվում է Գերմանիայից և այլ երկրներից»,- նշեց Օկոևն ու հավելեց, որ տոկոսային առումով 38-39 տոկոս բեղմնավորումները ավարտվում են ծննդաբերությամբ:
Նշենք, որ պետությունն էլ այս կարգի բեղմնավորումները չի սուբսիդավորում:
Ի դեպ նշենք, որ Հայաստանում առաջին երեխաները` եռյակը, արտամարմնային բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ են եկել 2004թ-ին (աշխարհում առաջին երեխան` Լուիզա Բրաունը այդ ճանապարհով ծնվել է Մեծ Բրիտանիայում 1978թ-ին):

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն