ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Մենք ունենք բնակչության մի փոքր բնական աճ, բայց միգրացիոն արտահոսքը լրիվ «ուտում» է այն»

Աշխարհի ամենաարագ մահացող 28 քաղաքների ցանկում Հայաստանի մայրաքաղաք Երևանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը: Այսօր ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանին mardik.am-ը խնդրել է անդրադառնալ այս հարցին: «Այն, որ քաղաքի աճի տեմպերը ցածր են, դա փաստ է, քանի որ մեր բնակչության աճի տեմպերն էլ են ցածր: Ես, համենայնդեպս, մահացող քաղաք չէի կոչի, չնայած երկիրը հնարավոր է` մահացող է: Դա ընդհանրապես մեր ժողովրդագրության խնդիրն է, որ մեր բնական աճը շատ ցածր է: Սակայն մեր բնական աճը նույնքան ցածր է, որքան զարգացած երկրներում և մոտավորապես նույն մակարդակի վրա է: Խնդիրն այն է, որ մնացած քաղաքների աճի տեմպերն այնքան բարձր են, որ այդ ֆոնի վրա Երևանն առանձնանում է, բայց դա պայմանավորված է նրանով, որ Երևանն ունի բնակչության միգրացիոն արտահոսք և չունի բավականաչափ բնակչության ներհոսք: Իսկ զարգացած երկրներում չկա բնակչության արտահոսք, կա ներհոսք»,- ասաց Ռուբեն Եգանյանը: Նա նշեց, որ նույնիսկ Ռուսաստանում բնական վերարտադրության տեմպերն ավելի ցածր են, քան մեզ մոտ, սակայն փոխարենը՝ նրանք ունեն բնակչության ներհոսք:
«Մենք ունենք բնակչության մի փոքր բնական աճ, բայց դա լրիվ «ուտում» է միգրացիոն արտահոսքը և ամեն տարի ունենում ենք բնակչության թվաքանակի նվազում՝ ի հաշիվ միգրացիայի: Այս ամենը կհանգեցնի նրան, որ մեր բնակչության թվաքանակը շարունակաբար կնվազի, ինչի հետևանքով կփոխվի բնակչության սեռատարիքային կառուցվածքը, կխորանա ծերացումը, շարունակաբար կպակասի երեխաների տեսակարար կշիռը, կշարունակվի խախտվել սեռերի հարաբերակցությունը»,-ասաց Ռուբեն Եգանյանը:
Ժողովրդագրագետն իրավիճակը փրկելու համար անհրաժեշտ է համարում համապատասխան համակարգային փոփոխություններ: «Դա ենթադրում է իրավիճակի արմատական վերափոխում բոլոր հարություններում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտում»,- ասաց նա և ավելացրեց, որ այդ ամենից հետո էլ ժամանակ է պետք, որ բնակչությունը հավատա այդ փոփոխություններին:
Ինչ վերաբերում է իշխանության կատարած ախատանքին, պարոն Եգանյանը նշեց. «Ես ավելի շատ լսում եմ խոսակցություններ, տեսնում դեկլարացիաներ և ոչ իրական քայլեր: Իշխանությունն առաջին հերթին պետք է ինքն իրեն փոխի, պետք է առաջին հերթին իշխանությունն առողջանա, կամ իշխանության գան այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի»:

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն