Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Առողջապահության նախկին նախարարը 2013թ. առողջապահական բյուջեի մասին

Առողջապահության նախկին նախարարը 2013թ. առողջապահական բյուջեի մասին

Զուտ թվային արտահայտությամբ՝ ՀՀ կառավարության ներկայացրած 2013 թվականի պետբյուջեի նախագծում՝ առողջապահության մասով, նախորդ տարվա համեմատությամբ 7,8%-ի աճ է նախատեսվում: Մասնավորաբար, 65,2 միլիարդ դրամ եղել է 2012 թ. առողջապահական բյուջեն, 2013-ին համար նախատեսված է 70,2 միլիարդ դրամ: Այսինքն՝ բացարձակ թվերով գալիք տարվա համար 5,1 միլիարդ դրամով ավելի գումարներ են նախատեսված առողջապահության ոլորտի համար: Այս թվերը, սակայն, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանին որեւէ կերպ չեն ոգեւորում: Համեմատելով այդ հատկացումները համախառն ներքին արդյունքի հետ՝ պարոն Մկրտչյանն արձանագրել է, որ 2013-ին դեռ մի բան էլ քիչ է ֆինանսավորվելու ոլորտը` նախորդ տարվա համեմատ: Այսպես, 2012-ին առողջապահության ոլորտին հատկացվել է ՀՆԱ-ի 1,54%-ը, 2013-ին եւս պահպանվելու է նույն արդյունքը: Ավելին, կանխատեսվող սղաճն իր հերթին ավելի է ազդելու բյուջեի գնողականության եւ առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Իսկ բացարձակ թվերի աճը մեր զրուցակիցը երկու պատճառով է բացատրում` եկամտահարկի մասին օրենքի փոփոխություններով, որոնք նախատեսում էին լրացուցիչ գումարների հատկացում, եւ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը 2500 դրամով՝ հասցնելով 35 հազար դրամի: «Սա պարզապես աճպարարություն է»,- եզրակացնում է Արարատ Մկրտչյանը:

 

Իսկ զուտ ծրագրային առումով մեր զրուցակիցն արձանագրում է, որ 2013-ի բյուջեի հիմքում դարձյալ նույն ծրագրերն են, որոնք 1990-ականների վերջից դրվում են առողջապահության բյուջեի ձեւավորման հիմքում՝ հիվանդությունների տեսակներ եւ սոցիալական խմբեր: «Անընդհատ ասվում է, որ այդ սկզբունքը՝ պետական պատվեր հասկացողությունն իրեն չի արդարացնում, պետք է փոփոխություններ անել: Դրանք ամրագրվում են նախընտրական ծրագրերում, խոստումներ են տրվում, որոնք, իշխանության գալուց հետո մնում են թղթի վրա իբրեւ բարի ցանկություններ»,- ասում է նախկին նախարարը` «բարի ցանկությունների» շարքին դասելով նաեւ բյուջեի բացատրագրում առողջապահության մասով ամրագրված մոտեցումները, որոնք 2013-ին պետք է իբր լուծում ստանան: «Եթե ՀՀԿ-ի խոստումները դեռ հինգ տարի ունենք` տեսնելու, շոշափելու, զգալու, ապա նախագահի խոստումների առումով մենք արդեն ժամանակ չունենք սպասելու, եւ հանրությունը սպասում է, թե  նախագահը ի՞նչ հաշվետվությամբ հանդես կգա ժողովրդի առջեւ: Նախագահի՝ 2008-թվականի նախընտրական ծրագրում արձանագրված առողջապահական դրույթները՝ բժշկությունը մատչելի դարձնել բոլորի համար, անցում կատարել առողջապահության բարեփոխման նոր փուլի, չեն նշմարվում: 2013-ի բյուջեն, իր բացատրագրով եւ թվային արտահայտությամբ, փաստորեն վկայում է, որ նախագահի ծրագրի առաջին թեզը գոյություն չունի, չի կատարվել: Իսկ երկրորդ թեզը դարձյալ ակներեւ է, որ ոչ նախորդ, ոչ կանխատեսվող բյուջեները չեն կատարել ու չեն կատարվելու: Եթե չարածները կարող ենք «դուրս գրել» ԲՀԿ-ի հաշվին, ապա նոր նախարարի՝ Դերենիկ Դումանյանի կողմից անընդունելի է գոնե բյուջեի նախաբանում կամ բացատրագրում չամրագրելը, որ փորձ է կատարվելու իրագործել նախագահի 2008 թվականի նախընտրական ծրագրում եղած մտահոգությունները»,- ասում է Արարատ Մկրտչյանը՝ մտահոգվելով Դերենիկ Դումանյանի քայլերից. «Այսինքն՝ մենք առաջընթաց փոփոխություններ եւս չենք կանխատեսում բյուջեի սահմաններում՝ թե բնակչության առողջապահական խնդիրների մատչելիության, թե նախագահի խոստումների առումով»:

Արարատ Մկրտչյանն արդեն մի քանի տարի է՝ ահազանգում է, որ բնակչության առողջության պահպանման խնդիրները շատ հեռու են առողջապահություն հասկացողությունից, եւ մեկ անգամ եւս ամրագրում է, որ 2013-ի բյուջեով անտեսված են առողջության պահպանման խնդիրները, թեպետ պետական նպատակի ծրագրերում ծրագրային առումով ինչ-որ բաներ ամրագրված են: «Ամբողջ բյուջեն բնակչույան բուժական ծրագրերի ուղղվածություն ունի, որոնք այնքան բազմազան են, որ համահունչ չեն բյուջեում բերված թվերի հետ: Հանրությանը խոստացվում են զարգացած երկրի առողջապահական ծառայություններ, բայց կատարվում են երրորդ երկրի մակարդակի ֆինանսական հատկացումներ: Եվ պետության խոստումների ու բյուջետային հատկացումների չհամընկնելու պատճառով մեր հասարակությունը էլի հայտնվում է խաբված վիճակում»: Այս համատեքստում մեր զրուցակիցը բերում է երկու երկրների առողջապահական տարեկան ծախսերը՝ ՀՀ վարչապետի նախընտրելի ազատ շուկայական հարաբերությունների դասական օրինակ ԱՄՆ-ի եւ ծայրահեղ սոցիալիստական Կուբայի օրինակները: ԱՄՆ-ում առողջապահական ծախսերը չորս անգամ գերազանցում են պաշտպանական ծախսերը, իսկ Կուբայում՝ երկու անգամ: Այսինքն՝ երկու դեպքում էլ առողջապահական խնդիրները գերակա են: «Քննարկելու խնդիր չէ, որ ՀՀ-ի համար պաշտպանական ծախսերը շատ կարեւոր են, բայց եթե Հայաստանը դիտարկում ենք սոցիալական, իսկ բյուջեները համարում ենք սոցիալական, ապա համամասնությունների մասով գոնե մոտենանք պաշտպանությանը հատկացվող ծախսերին»: Մեր զրուցակիցը կրկին մտահոգություն է բարձրացնում ծխելու դեմ պայքարի ծրագրի մասով, որին, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս 100 միլիոն դրամ է հատկացվում, բայց ծրագիրն իրականացնողը նորից նախագահի աշխատակազմն է. «Ես այդպես էլ չեմ կարողանում ընկալել, թե դա ի՞նչ նպատակ ունի. մրցույթնե՞ր են հայտարարվում ՀԿ-ների համար: Լավ բան է՝ բայց ինչո՞ւ նախագահի աշխատակազմը, եթե դրա համար կա պետական լիազոր մարմին: Նախագահի աշխատակազմն այլ անելիք չունի՞»:

Ընդհանուր առմամբ նախագահի վերջին խորհրդակցությունների ու այդ համատեքստում եղած «բացահայտումների» ֆոնին մեր զրուցակիցը, դատելով 2013-ի բյուջեի նախագծից, կանխատեսում է, որ «այդ խայտառակ վիճակը մենք ամրագրելու ենք նաեւ նախորդ տարվա ընթացքում»: Նախկին նախարարին նաեւ շատ զարմացրել ու հետաքրքրել է «սոցիալական փաթեթ» հասկացողությունը, որ նաեւ առողջապահական մաս ունի՝ առողջության ապահովագրական ծրագրեր: «Հետաքրքիրն այն էր, որ հանձնաժողովում բյուջեի քննարկման ժամանակ նախարարը հնչեցրեց, որ ապահովագրական ընկերություններից առողջապահության համակարգ հոկտեմբերի 15-ի դրությամբ մուտք է գործել մոտ 800 մլն դրամ: Իսկ մեզ հայտնի է, որ այդ ծրագրին 2012-ի բյուջեով հատկացվել է 8 միլիարդից ավելի գումար: Տարին ավարտվում է, եւ ընդամենը մոտ 10 տոկոսի գումարներ են մուտք գործել առողջապահության համակարգ: Ավելին՝ 2013-ին սոցիալական փաթեթի վրա ծախսվող գումարների աճ է նախատեսվում: Սա ապացուցում է, որ նախապես լրջագույնս չուսումնասիրված ծրագիր է եղել: Մինչեւ տարեվերջ շատ քիչ է մնացել, եւ մեր քաղծառայողները պարզապես չեն էլ հասցնի այդքան հիվանդանալ, որ 8 միլիարդի առողջապահական ծառայություններ ստանան: Ուստի մեկ լրջագույն թիրախ՝ կոռուպցիոն, ոչ ճիշտ կանխատեսումների, գերշահույթներ ստանալու ծրագիր է, որը եկող տարի նախատեսվում է ընդլայնել: Ո՞վ պետք է պատասխան տա այս չիրականացված եւ ոչ ճիշտ հաշվարկների ընթացքում մասնավոր ապահովագրական ընկերությունների բիզնեսը հովանավորելու համար: Եվ չսպասելով գոնե 2013-ի արդյունքների գնահատմանը` 2013-ին նույն ծրագրով աճ է նախատեսված»: Նախկին նախարարը մտավախություն ունի, որ նման, մեղմ ասած, անփույթ մոտեցումը առողջապահական  ապահովագրական համակարգին կարող է հասարակության շրջանում վարկաբեկել այդ համակարգը:

Հեղինակ. Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ