ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ծննդաբերության մասին նոր օրենքը մի շարք խնդիրներ կառաջացնի. սոցիոլոգ

Lրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով առողջապահության ոլորտում «Ծննդաբերության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր որոշմանը` նշեց, որ սույն որոշմամբ առաջ կգան մի շարք խնդիրներ:
Հիշեցնենք, որ նոր օրենքով` յուրաքանչյուր հղի կին պետք է ծննդաբերի իր տարածքի բուժհաստատությունում` անվճար սկզբունքով:
«Սոցիալական և իրավական հարցեր են առաջ գալիս: Եվ վերջին հաշվով` դա կապված է մոր և մանկան առողջության հետ: Նորմալ ծննդաբերությունը կախված է հիմնականում հղի կնոջ առողջությունից և հարց է, թե որքանո՞վ կարող են մարզերում հղի կնոջ համար որակյալ սպասարկում ապահովել»,- հավելեց նա նշելով, որ այսօր մարզային բուժհաստատությունների մեծամասնությունը ոչ բարվոք վիճակում է գտնվում: «Այս որոշմամբ փորձում են ոլորտը մասնավորեցնել ու բիզնես դարձնել: Այս քայլը հանգեցրել է նրան, որ առաջանան մասնավոր ծննդատներ»,- նկատեց սոցիոլոգը հավելելով, որ մասնավոր հիվանդանոցների հիմնումն իրականում նորմալ երևույթ է, սակայն եթե փորձում են սահմանափակումներ մտցնել մարզերի բնակիչների համար`դա շատ բացասական է:
Նրա խոսքով` նախորդ տարիների համեմատ ծննդաբերության ընթացքում մահացության դեպքերը նվազել են: Նվազել են նաև, այսպես ասած, տանը ծննդաբերելու ընդունված սովորույթը. «Ոչ բոլոր կանաք են առողջապես պատրաստ մայր դառնալուն: ինչ վերաբերում է տանը ծննդաբերելուն`ապա 2000 թվականին տանը ծնել է մոտ 1000 կին, իսկ 2005 թվականին այդ թիվը նվազել է` հասնելով 600-ի: Դրական տենդենցը վկայում է այն մասին, որ վստահությունը բուժհաստատությունների ու բժիշկների նկատմամբ մեծացել է: Կարելի է հարցը լուծել երկու ճանապարհով»,- հավելեց սոցիոլոգն ընդգծելով, որ դրանցից մեկը հղի կանանց հավաստագրեր տրամադրելն է, ինչն այսօր էլ գործում է, կամ մարզային բուժհաստատությունների ու մասնագետների որակը բարձրացնելը: Սոցիոլոգն առաջարկեց հարցի լուծման երկու ճանապարհ, միաժամանակ նշելով . «Վաուչեր տալով հիմնարկներում կգոյանան հերթեր, իսկ մարզերում կդատարկվեն բուժհաստատությունները»,- նշեց Ա. Ադիբեկյանը:
Անդրադառնալով կեսարյան հատումներին` Ա. Ադիբեկյանն ընդծեց, որ այն ևս խթանում է ծննդաբերության նվազմանը. «Այն ավելի թանկ հաճույք է, քան նորմալ ծննդաբերական գործընթացը: Բացի դա`վիրահատելով վնասում են կնոջ առողջությունը, ով երկրորդ անգամ չի կարող ծննդաբերել»,- նկատեց նա: Այստեղ լրագրողը հակադարձելով նշեց, որ ըստ գործող օրենքի`Հայաստանում կանայք կարող են մի քանի անգամ ենթարկվել կիսարյան հատման, որն իրականացվում է անվճար հիմունքով: Սոցիոլոգը պատասխանեց, թե մարզային կենտրոններում այն իրականացվում է վճարովի հիմունքներով: «Եվ երկրորդ անգամ վիրահատվելով, հնարավոր է զրկվի հետագայում ևս մեկ անգամ ծննդաբերելուց: Կրկնում եմ` եթե գնում ենք նրան, որ ստեղծվեն որակյալ մասնագիտական բուժհաստատություններ` դա դրական միտում ունի, իսկ եթե պետք է խոչընդոտվի մարզերում բնակվող հղի կանանց` Երևանում ծննդաբերելու իրավունքը, դա բացասական է»,- ասաց նա շարունակելով, որ գյուղերում ոչ բոլոր բնակիչները կարող են իրենց թույլ տալ հարսների համար նորմալ և հուսալի ծննդաբերություն ապահովել: «Հարուստներն, իհարկե, կաշխատեն իրենց հարսների համար բարեկարգ պայմաններ ապահովել, իսկ նրանք, ովքեր չունեն գումար` կզրկվեն այդ իրավունքից»,- նշեց սոցիոլոգը:

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն