ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
2014թ. գերխնդիրն է բուժծառայությունների որակի բարձրացումը և կոռուպցիայի դեմ պայքարը
«2013թ. մարզերում բուժհիմնարկների շինարարական աշխատանքների ընթացքում Առողջպահության նախարարությունը տնտեսել է մոտ 1.6 մլն դոլար: Մարզերում կառուցել և շահագործման ենք հանձնել 13 ամբուլատոր և երկու բժշկական կենտրոններ:
2014թ. այս խնայված միջոցներով կառուցելու ենք ևս վեց ամբուլատոր կենտրոն, որոնցից երեքը` Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում»,- այս մասին իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ նախարարի` առաջիկա աշխատանքների մեջ է մտնում նաև Մեծամորի պոլիկլինիկայի վերակառուցումը, ինչպես նաև շտապ օգնությունը 10 նոր մեքենաներով վերազինելը:
Նախարարը 2013 թվականը ֆինանսավորման առումով հաջող տարի է համարում: Անցած տարին հաջող է եղել նաև ստվերային համակարգի դեմ պայքարում:
«2013թ.՝ 10 ամսվա կտրվածքով, վճարովի ծառայությունների մատուցումից ստացված, եկամուտները 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 32.1%-ով և կազմել 25.625,0 մլն դրամ»,- ներկայացրեց նախարարը: Վերջինս խոստացավ նաև, որ շարունակաբար կիրառվելու են բուժանձնակազմի աշխատանքի վարձատրման խրախուսական մեխանիզմները: 2013-ին մշակվել է նաև առողջապահական համակարգի բարելավման և կոռուպցիոն համակարգի նվազեցման ծրագիրը:
Առողջապահության նախարարության առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկը մոր և մանկան առողջությունն է: «2013թ. մանկական մահացությունը կազմել է 9.9 պրոմիլե, ինչը վերջին տարիների ցուցանիշների համեմատ բավականին ցածր է: Մեր ցուցանիշը ԱՊՀ տարածաշրջանում ամենացածրն է»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, այս ցուցանիշը 2 անգամ պակաս է, քան ԱՊՀ երկրներում, սակայն 2 անգամ ավելի է, քան եվրոմիության երկրներում: Այնպես որ` աշխատանքները այս ուղղությամբ, պետք է ինտենսիվորեն շարունակել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ` 5 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրները մոր մահացության ցուցանիշը հաշվում են եռամյա տվյալներով: Հայաստանում եռամյա տվյալներով մայրական մահացությունների ցուցանիշը 21.2 է կազմել` 100.000 կենդանի ծնվածների հաշվարկով: ԱՊՀ-ում այս թիվը 29.3 է: Այս տվյալները ներկայացրեց նախարար դերենիկ Դումանյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Առողջապահության քաղաքականություն» փաստաթուղթը: «Առողջապահության քաղաքականության մասին փաստաթուղթը 2014-2020թթ. զարգացման հայեցակարգ է, որը մենք հաստատել ենք կոլեգիայի նիստում: Այս փաստաթուղթը հանդիսանալու է առողջապահության ոլորտի հետագա գործունեության հիմքը: Նախկինում մենք այսպիսի փաստաթուղթ չենք ունեցել», - ասաց Դերենիկ Դումանյանը:
Անցած տարի նախարարության կողմից մշակված կարևոր փաստաթղթերից մեկն էլ առողջ ապրելակերպի խթանման ռազմավարությունն է, որի հիման վրա 2014-ը հայտարարվել է «Առողջ ապրելակերպի տարի»: Առողջապահության նախարարը հորդորում է լրատվամիջոցներին ևս միանալ առողջ ապրելակերպի համար ուղղված պայքարին: 2014-ի գերխնդիրներից է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Նախարարը խոստանում է. «2014-ին խստորեն պայքարելու ենք կոռուպցիայի, ստվերային համակարգի դեմ: 2014թ. հիմնական խնդիրները կլինեն բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու պայքարն ընդդեմ կոռուպցիայի»:
30.01.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







