ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
2013-ը Ծրագրերի իրականացման գրասենյակի համար բարենպաստ տարի էր

«Ուրախ եմ, որ երիտասարդ, բանիմաց ձեր թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ առողջապահության համակարգի և մեր երկրի համար տեսանելի ու մնայուն արժեքներ են ստեղծվում, լուրջ բարեփոխումներ իրականացվում։ Ձեր մասնագետները մասնակցություն են ունենում նաև ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մշակման, ծրագրերի կազմման և փորձագիտական աշխատանքներում։ Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին գերակշիռ են դարձել հիվանդանոցային շինարարության ու արդիականացման ծրագրերը։ Սակայն առաջիկայում Առողջապահության ազգային ինստիտուտի ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ ձեր գրասենյակը կընդգրկվի ոլորտ առ ոլորտ համակարգի բարեփոխումների ծրագրերում»,- Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը։
Առանձնացված այս ստորաբաժանման հաշվետվությունը նախարարն ընդունեց տեղում` միաժամանակ ծանոթանալով աշխատակիցներից յուրաքանչյուրի գործառույթներին։
2013-ը ԾԻԳ-ի համար բավական հաջողված տարի էր։ Լայն թափով շարունակվել է մարզային հիվանդանոցների օպտիմալացումն ու արդիականացումը։ Վերջերս վերաբացվեց հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով ու գործիքներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնը։ Շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Կապանի և Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաև Վանաձորի 190 մահճակալ հզորությամբ հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։ Միաժամանակ 5 մարզում շահագործման է հանձնվել հիմնովին նոր կառուցված 13 բժշկական ամբուլատորիա։ Նախարար Դումանյանը կարևորեց, որ 2013-ին շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման մրցույթների արդյունքում տնտեսված մոտ 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով կկառուցվի ևս 6 բժշկական ամբուլատորիա (3-ը` սահմանամերձ Տավուշի մարզում), կհիմնանորոգվեն Ճամբարակի հիվանդանոցն ու Մեծամորի պոլիկլինիկան, «Շտապօգնության» նախկին 10 մեքենա կվերանորոգվի և կհատկացվի հեռավոր շրջանների ամբուլատորիաներին։ Նա նաև հանձնարարեց շարունակել իրականացնել շահագործման հանձնվող բուժհաստատությունների արտաքին բարեկարգումը, թեև այն ընդգրկված չէ ծրագրերում։
«Ողջունելի է, որ տնտեսված միջոցներով այսքան աշխատանք է կատարվում։ Սակայն երբեք տնտեսումները որակի հաշվին չպետք է լինեն։ Շարունակեք մշտական խիստ հսկողություն իրականացնել ընթացող բոլոր աշխատանքների որակի նկատմամբ։
Դուք փոձառու մասնագետներ եք և շատ լավ պատկերացնում եք, որ բժշկական նորագույն կենտրոնների կառուցումը դեռևս մարզերում առկա առողջապահական խնդիրները լիովին լուծելու եշախիք չէ։ Նախարարությունը բժշկական ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանն ու մասնագետներով արահովմանն ուղղված 40 միջոցառում է իրականացնում, որոնցից շատերը շարունակական են։ Այստեղ կարևոր է նաև մարզային հիվանդանոցի օպտիմալ մոդելի մշակումը։ Ամբուլատորիայի նման մոդելը կարելի է հաջողված համարել։ Սակայն որոշ քաղաքներում նախկինից ժառանգություն մնացած հսկայածավալ կառույցների օպտիմալացումն օրախնդիր է»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Այնուհետև նախարարին զեկուցեցին 2014-2019թթ. ընթացքում իրականացվելիք ոչ վարակիչ երեք հիվանդությունների` սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի նախապատրաստության ընթացքի մասին։ Աշխատանքներ կտարվեն պոլիկլինիկական համակարգի գործիքային համալրման, բուժանձնակազմի ուսուցման, ինչպես նաև ազգաբնակչության իրազեկման ուղղությամբ։ Կարևորելով այս ծրագիրը, նախարար Դումանյանը շեշտեց, որ այն լավ մեկնարկ կարող է դառնալ սկրինինգային հետագա ծրագրերի համար։
«Ենթադրվում է, որ այս ծրագրի արդյունքում մեծ թվով շաքարային դիաբետի դեպքեր կհայտնաբերենք։ Նրանց ևս կապահովենք կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։ Մենք պետք է հնարավորություններ գտնենք զարկերակային գերճնշում ունեցողներին ևս ապահովել ճնշումը կարգավորող անվճար դեղորայքով։ Որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ճանապարհով ինսուլտների դեպքերը կարելի է կրճատել 30 տոկոսով»,-ասաց նախարարը։
Դերենիկ Դումանյանը Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ նաև քննարկեց առաջիկա ծրագրերը։

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն