Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Դ. Դումանյան. «Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին»

Դ. Դումանյան. «Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին»

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում  2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը:

 

Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության, բժշկական գովազդի և առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների` լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ:  


Ռիսկերի վրա հիմնված ստուգումների թափանցիկությունն ապահովելու նպատակով ըստ ոլորտների մշակվել է ստուգման միասնական, պարզեցված 58 ստուգաթերթ, որից 54-ը տեսչական բարեփոխումների քարտուղարության հետ քննարկելուց հետո սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Նախապատրաստվում է նաև հաշվետվությունների նոր ձևաչափ` միասնական տեղեկատվական բազա ունենալու նպատակով։ Սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որոնք իրականացվում են` ուսումնասիրելով այլ երկրների փորձը։


ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց տեսչության կոլեկտիվին` ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով։ Լսելով արված աշխտանքների մասին հաշվետվություններն ու ծրագրերը, նախարարը կարևորեց նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտմանն ուղղված միջոցառումները։


«Այսօր ողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ նորագոյացությունները և վնասվածքները մահացության ավելի քան 80 տոկոսի պատճառ են հանդիսանում։ Ես ակնկալում եմ, որ ժամանակի պահանջը հաշվի առնելով, այս ուղղությամբ ծրագրեր կմշակեք և սերտորեն կհամագործակցեք մեր մյուս կառույցի` Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ։ Մենք համատեղ ուժերով ոլորտ առ ոլորտ պիտի հաղթահարենք մարտահրավերներն ու դժվարությունները։ Դրա համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել խորհրդային տարիներից ի վեր մանկական մահացության նվազագույն ցուցանիշի ապահովումը, ինչը երկար տարիների հետևողական աշխատանք է։ Լավագույն այդ ցուցանիշը նորածնային սկրինինգի, երեխայի պետական հավաստագրի ներդրման, մարզերում նորածնային վերակենդանացման ծառայությունների ստեղծման ու զարգացման և շատ այլ միջոցառումների արդյունք է։


2014-ին լուրջ հետազոտություններ պետք է իրականացնենք վնասվածքների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»,-ասաց նախարարը։ Նա հորդորեց սերտորեն համագործակցել նաև այլ գերատեսչությունների հետ, իսկ ստուգումների արդյունքներն ամփոփելիս հանդես գալ մասնագիտական առաջարկություններով։ 


«Այս կառույցը լուրջ դերակատարություն պետք է ունենա համակարգում շատ խնդիրների լուծման, մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև  անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման գործում։ Ակնհայտ է, որ այս ոլորտներում կանոնակարգման լուրջ խնդիրներ կան։ Տեսչությունը կազմավորվել է փորձառու մասնագետներով, աշխատանքային լավ խումբ է ձևավորվել, մասնագետները տիրապետում են իրենց գործառույթներին։ Այնպես որ, ձեր առջև դրված պարտականությունների անթերի կատարումը պատվի գործ է։ Առաջնորդվելով գործող նորմատիվներով, համարձակ, առանց ճնշումների ենթարկվելու, բայց և առանց որևէ մեկի աշխատանքը խանգարելու պիտի իրականացնեք ձեր վրա դրված պարտականությունները։ Իմ պահանջն է` աշխատել նվիրումով, ազնիվ ու թափանցիկ։ Տեսչական բարեփոխումները մեզնով սկսվեցին, ինչը պարտավորեցնում է։ Ես վստահ եմ, որ դուք այնպես պիտի աշխատեք, որ միասին կարողանանք բաց ճակատով ու հպարտությամբ հաշվետու լինել մեր ժողովրդին»,-ամփոփեց նախարարը։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ