Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ուշադրության կենտրոնում՝ ծառայությունների որակի բարելավումը

Ուշադրության կենտրոնում՝  ծառայությունների որակի բարելավումը

«Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։

 

Մեծաթիվ մասնագետներ պետական հատուկ ծրագրերով վերապատրաստվել և ընտանեկան բժշկի որակավորում են ստացել, բայց շարունակում են աշխատել որպես տեղամասային բժիշկներ։ Փաստորեն, կադրային այդ մեծ ներուժը նպատակին չի ծառայում»,-խնդիրը բարձրացնելով գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ` Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց։ 

 

Ընտանեկան բժիշկների գործառույթների ներդրումը նպատակահարմար գտնվեց սկսել մարզային այն բուժհաստատություններում, որտեղ պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները միևնույն կառուցվածքում են։ Դա հնարավորություն կտա նեղ մասնագետներին աշխատանքով ապահովել կից հիվանդանոցներում։ Իսկ այն խորհդատվությունները, որոնք չեն իրականացվի ընտանեկան բժշկի կողմից` կկազմակերպվեն հիվանդանոցային պայմաններում։ Միաժամանակ խնդիր դրվեց  աշխատանքներ տանել ընտանեկան բժիշկներին որոշակի դեղերով ապահովելու ուղղությամբ։  

 

«Այս քայլով մենք միանգամից մի շարք խնդիրների լուծում կտանք։ Մարդիկ շատ դեպքերում շտապօգնության ծառայությանն են դիմում, որպեսզի իրենց անհանգստացնող վիճակին համապատասխան անհրաժեշտ հաբ տրամադրվի կամ ներարկում կատարվի։ Իսկ եթե իմանան, որ նույնը կանի ընտանեկան բժիշկը՝ այցելուներին տեղում առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելով, ապա առաջնային օղակը չեն շրջանցի։ Միաժամանակ որոշակիորեն կթեթևացնենք մեր ազգաբնակչության առաջին անհաժեշտության դեղամիջոցների ձեռքբերման հոգսը»,- կարևորելով գաղափարը՝ շեշտեց նախարարը։ Որոշվեց հարցի առավել հանգամանալից քննարկում կազմակերպել, ապա ծրագիր մշակել։ 

 

Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց հանրապետությունում առկա բժիշկների հաշվառում կատարելու, ինչպես մասնագետների որակավորման, այնպես էլ բժշկական ծառայությունների ու բուժհիմնարկների հավատարմագրում կազմակերպելու ուղղությամբ։ Դրանք բժշկական ծառայությունների որակի բարելավման, մասնագետների խրախուսման լուրջ խթան կարող են հանդիսանալ։  

 

Նշվեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Երևանում առկա վնասվածքաբանական ծառայությունների ծանրաբեռնվածությունը, մասնագետներով ու անհարժեշտ սարքավորումներով հագեցվածությունն ուսումնասիրելու ուղղությամբ։  

 

Նախարարին զեկուցվեց նաև փետրվար-մարտին դեղերի գների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները` ինչի առթիվ հանձնարարվեց առավել համապարփակ վերլուծություններ կատարել։ 

 

Ամփոփելով  Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երրորդ շաբաթվա արդյունքները` որոշվեց բովանդակային վերլուծություններ և ծրագրային մոտեցումներ մշակել վերջնական ամփոփման արդյունքներով։ 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ