Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների զարգացմանը

ՀՀ ԱՆ. Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների զարգացմանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ամերիկահայ անվանի վիրաբույժ Գևորգ Մութաֆյանի ղեկավարած բժշկական խմբին, որը հուլիսի 19-ից օգոստոի 2-ը Գյումրի է ժամանել Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում:


«Մենք շնորհակալ ենք ձեր կողմից  իրականացվող աշխատանքի համար: Կարևոր է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ոչ միայն գան և այստեղ վիրահատություններ կատարեն,  այլև  տեղի մասնագետներին  սովորեցնեն աշխատել նորագույն  մեթոդներով ու տեխնոլոգիաներով»,- ասաց Արմեն  Մուրադյանը: Նրա գնահատմամբ` ամերիկահայ բժիշկների համար Գյումրին հայ գործընկերներին օժանդակելու լավ հարթակ է:


Առողջապահության նախարարը որպես Հայաստանում բժշկական լավագույն ավանդույթների ներդրման օրինակ մատնանշեց պրոֆեսոր Կարո Դերձակյանի օրինակը` նրան բնորոշելով  որպես ուրոլոգիայի զարգացման հիմնաքար դնողներից մեկը: Հայաստանում ծավալած  25-ամյա գործունեության շնորհիվ նա մեծ ճանաչում ու հեղինակություն ունի հայ հանրության շրջանում։ Կարո Դերձակյանը 2012 թվականին պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր առաջին աստիճանի շքանշանով, մի շարք այլ պարգևներով:


«Մի քանի սերնդի է սովորեցրել Կարո Դերձակյանը։ Ճանաչված մասնագետը նաև սարքեր է  նվիրաբերել Հայաստանին` նպատակ ունենալով հայրենիքում զարգացնել ուրոլոգիան։ Չափազանց աշխատասեր, պահանջկոտ այս մարդը  հայրենիքում մնայուն գործ ծավալելու վառ օրինակ է»,-ընդգծեց նախարարը` նշելով, որ Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրին նույնպես  կհաջողվի գնալ այս ճանապարհով, և նախարարությունը պատրաստ է աջակցելու մասնագետներին: 


Արմեն Մուրադյանը  հյուրերին  հայտնեց, որ ՀՀ  կառավարությունը  կաջակցի այն երիտասարդ մասնագետներին, ովքեր կցանկանան վերապատրաստվել արտասահմանի լավագույն բժշկական կենտրոններում:


«Առաջնահերթությունը տրվելու է հենց մարզային հիվանդանոցների մասնագետներին։ Նման ցանկություն հայտնողներից առաջիններից մեկը օրթոպեդ է Գյումրիից, ով ցանկանում է ծնկահոդի վիրահատություն կատարել,  ամբողջովին տիրապետել պրոթեզավորմանը և  արտասահմանում ձեռք բերած փորձը  կիրառել Հայաստանում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Ամերիկահայ բժիշկները կնպաստեն Գյումրիում բժշկական ծառայությունների զարգացմանը
Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում  Գյումրիի բժշկական կենտրոնում կկատարվեն լապարասկոպիկ և բաց վիրահատություններ, ուրոլոգիական անոթային վիրահատություններ և թերապևտիկ բուժումներ ու խորհրդատվություններ:


Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ևս շնորհակալություն հայտնեց Գևորգ  Մութաֆյանի հետ Հայաստան ժամանած մյուս մասնագետներին` ընդհանուր անոթային վիրաբույժ Սիմոն Քյոշքերյանին, ուրոլոգ Լեո Դումանյանին, թերապևտ  Ծովինար Թեքելյանին, անեսթեզիոլոգ Էմիլ Սայսին, վիրաբույժ Հարություն Դավթյանին,  վիրահատարանի բուժքույր Թուբինա Խաչիկյանին:


Ի դեպ, Գեւորգ Մութաֆյանը ծնունդով Գյումրիից է, աշխատում է Գլենդելի երկու խոշոր` «Մեմորիալ»  եւ «Ատվենտիս» կլինիկաներում: Նա կրթություն է ստացել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է  ԱՄՆ-ում, ուր և բնակություն է հաստատել:


Հանդիպման ընթացքում ամերիկահայ մասնագետները նշեցին, որ իրենք ևս ջանքեր կգործադրեն Հայաստանի երիտասարդ մասնագետների համար  արտերկրում ուսանելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ