Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Վարժանք. գործողություններ էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում

ՀՀ ԱՆ. Վարժանք. գործողություններ էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում մասնակցեց էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին: 

 

Միջոցառմանը ներկա էին մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները: 

 

«Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի` վիրուսի ներթափանցման առաջին իսկ կասկածի դեպքում հնարավոր վիրուսակրին մեկուսացնելու, բուժումը կազմակերպելու համար: Ողջ գործընթացը պետք է լինի խիստ կանոնակարգված և կազմակերպված»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը` կարևորելով բժշկական անձնակազմի պատարստվածության և իրազեկվածության բարձր մակարդակը: 

 

Նրա գնահատմամբ` բարձր կազմակերպվածությամբ կարելի է խուսափել հնարավոր վտանգներից և ռիսկերից: Նախարարը կարևորեց, որ էբոլա վիրուսով կասկածյալի հայտնաբերման պահից մինչև բժշկական կազմակերպություն նրա տեղափոխումն իրականացվի մշակված ժամանակացույցի, գործողությունների պլանի համաձայն` նշված մասնագետների պատասխանատվությամբ: Որպես կազմակերպվածության լավ օրինակ մատնանշեց Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ ծառայության աշխատանքը: 

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունում ևս անցկացվել են շտաբային վարժանքներ:

 

«Դրանց շնորհիվ հստակեցրել ենք բոլոր ծառայությունների և մասնագետների պատասխանատվությունները, պարտականությունները և գործողությունները, որոնք պետք է իրականացվեն էբոլա վիրուսով կասկածյալ հիվանդի Հայաստան ժամանելու դեպքում»,- հայտնեց Սերգեյ Խաչատրյանը` հանգամանալից ներկայացնելով տվյալ իրավիճակի համար սահմանված բոլոր քայլերի հաջորդականությունը։ 

 

Նա կարևորեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և սահմանային անցումային յոթ կետերի մասնագետների համակարգված աշխատանքը:

 

«Բոլոր գործողությունները հստակ հաջորդականությամբ պետք է լինեն համակարգված»,- ընդգծեց նախարարի տեղակալը: 

 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նշեց, որ արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել և իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

 

Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին, ձեռք է բերվել մեծաթիվ անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ։ Հեռակառավարվող ջերմացույցի միջոցով կատարվում է ուղևորների ջերմության որոշում, իսկ օդանավակայանում սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբաններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ` կասկածելի դեպքերի հայտնաբերման նպատակով: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատողներն ապահովված են անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչ նյութերով: 

 

«Այսօրվա վարժանքի նպատակը վարակաբանների, համաճարակաբանների, սահմանային կետերի համաճարակաբանների փոխհամագործակցության ապահովումն է»,-ասաց Արտավազդ Վանյանը:

 

Նրա առաջարկով մարզային սահմանային անցակետերում կստեղծվեն արագ արձագանքնման խմբեր, որոնք կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածումը տեղում կանխարգելելու նպատակով: 

 

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը նշեց, կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։

 

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ: Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։ Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար: 

 

Ուղևորներն ախտահարված երկրներ այցելության ժամանակ իրազեկվում են հնարավոր վտանգների մասին։ Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպությունների համար։

 

Կարևորվեց միմյանց հետ 24 ժամ կապի մեջ լինելու, արագ արձագանքելու, տեղեկատվությունը փոխանակելու անհրաժեշտությունը:Գնահատվեցին սահմանային կետերի կարիքները, թարմացվեց տվյալների բազան, հստակեցվեցին կազմակերպչական այլ հարցեր: 

 

Ուսումնական վարժանքի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը պատասխանեց մասնագետների հարցերին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ