Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկում` նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին

ՀՀ ԱՆ. Քննարկում` նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին

Դեռևս սեպտեմբերին Կոպենհագեն կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավարների ու փորձագետների հետ այլ հարցերի թվում քննարկել էր նաև սեռով պամանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հիմնահարցը քննարկել ընդլայնված կազմով։  

 

Եւ ահա, մայրական և նորածնային առողջության ներկա հիմնախնդիրներին, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը նվիրված ՀՀ առողջապահության նախարարությունում  հերթական քննարկմանը ներկա էին   ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մայրական և նորածնային առողջության ծրագրերի համակարգող Գունտա Լազդանեն, փորձագետներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը մնում է ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության գերական ուղղություններից մեկը, իսկ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխումը` հատուկ նշանակության խնդիր։ 

 

«Վարչապետն այդ առթիվ իր մտահոգությունը հայտնեց`  որպես երկու դուստրով հպարտացող հայր` հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը»,-ընդգծեց նախարարը։ 

 

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` ներկայացնելով վերարտադրողական առողջության առկա իրավիճակը, նշեց, որ 2015 թվականի անցած 10 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 1200 ավելի ծնունդ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, Հայաստանում  պարզ վերարտադրություն չկա։ Պտղաբերության գործակիցը 1990-ի 2,8-ից իջել է 1,6-ի։ Ժողովրդագրական այս խնդրի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` զույգերի վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, առաջին ամուսնության միջին տարիքի բաձրացումը և այլն։

 

Որպես ՀՀ կառավարության գերակա ուղղություն` 2008-ին ոլորտի ֆինանսավորումը  կրկնապատկվել է։ Իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում վերարտադրողական տարիքի կանանց առողջության  վերականգնման դրական լուրջ միտումներ են արձանագրվել։ Զգալի նվազել են  նաև անպտղության և սեռավարակների ցուցանիշները։  90-ականների համեմատ հղիության արհեստական ընդհատումների թիվը կրճատվել է 2-3 անգամ։ Կիսով չափ իջել է նաև մայրական մահացության ցուցանիշը (100.000 ծնունդից)` առաջին անգամ հատելով 20-ից ցածր նիշը։ Արդեն մեկնարկել է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինիգային ծրագիրը, որում առաջիկա 3 տարում կընդգրկի թիրախային խմբի կանանց 50-60 տոկոսը։ 

 

«Վերջին շրջանում խիստ արդիական է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։  Այն առավել ցայտուն է երրորդ երեխայի պարագայում` 100 աղջիկ 160 տղայի դիմաց, որն աշխարհում   երբևէ  արձանագրված  ամենաբարձր ցուցանիշն  է։ Հայաստանում առկա է նորածինների սեռերի անհամամասնության բոլոր նախապայմանները, որ կան այլ երկրներում։ Դրանք են`  տղա երեխայի գերադասումը որպես ընտանիքի ծուխը ծխեցնող, տոհմը շարունակող և ազգանվան կրող,  հասանելի են տեխնոլոգիաները, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալու երեխայի սեռը և փոքր թվով   երեխաներ ունենալը, ինչը նվազեցնում է բնականոն ընթացքով տղա երեխա ունենալու հավանականությունը»,-ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ միտումը շարունակվելու դեպքում  2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. տարեկան կհասնի 2000-ի: 

 

Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման խնդրի լուծման նպատակով  մեր փորձագետներն ուսումնասիրում են  այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Այդ նպատակն է հետապնդում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մայրական և նորածնային առողջության ծրագրերի համակարգող Գունտա Լազդանի հետ այս քննարկումը։  

 

Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ: Այն ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայումս օրենսդրության մեջ արտացոլված չէ։

 

Շրջանառության մեջ դրված նախորդ փաթեթով արգելվում էր հայտնել երեխայի սեռը մինչև հղիության 30 շաբաթը։ Սակայն այդ մոտեցումը խոցելի է, քանի որ առկա են կնոջ առողջությանը սպառնացող և կոռուպցիոն ռիսկեր։ 

 

«Հայաստանը մեզ համար գերակա երկիր է։ Հատկապես, երբ խոսքը կանանց առողջությանն է վերաբերում։ Սեպտեմբերին կայացած մեր քննարկումից հետո նկատելի առաջընթաց կա։ Ողջունելի է, որ շեշտադրվում է կանանց, մայրերի և նորածինների առողջությունը։ Հայաստանում շատ բան է արվել այդ ուղղությամբ։ Ցուցանիշներ կան, որոնցով կարող եք իրավամբ հպարտանալ»,-ասաց ԱՀԿ ներկայացուցիչը։ Վկայակոչելով  աշխարհի փորձը` Գունտա Լազդանեն  նշեց, որ ժամանակակից Եվրոպայում ևս արդիական դարձած այս խնդրի լուծման նպատակով կիրառված միջոցները չեն տվել սպասված արդյունքները։

 

Այս առթիվ ԱՀԿ-ի ուղեցույցը հուշում է, որ հղիության արհեստական ընդհատմանն անդրադարձող օրենսդրությունն ու համապատասխան ծառայությունները պետք է պաշտպանեն բոլոր կանանց առողջությունն ու իրավունքները և չավելացնեն ռիսկերը։  Դրանք չպետք է այնպիսի իրավիճակներ ստեղծեն, որոնք կանանց կստիպեն օգտվել հղիության ընդհատման ապօրինի ու վտանգավոր ծառայություններից։ 

 

Գունտա Լազդանեն շեշտադրեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծումը առողջապահական հիմնահարց չէ, և  երկիրը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկի։ Նա միաժամանակ առաջարկեց խորությամբ ուսումնասիրել իրավիճակն ըստ տարածքների ու խմբերի և դրանից ելնելով նոր ռազմավարություն մշակել։  Այս գործում իր աջակցությունն առաջարկեց ՅՈՒՆԻՍԵՖԻ երևանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արիենսը։ Ի դեպ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պլանավորում է հետազոտություն իրականացնել` ուղղված հայ հասարակությունում աղջիկների և կանանց նկատմամբ վերաբերմունքի գնահամանը։ 

 

«Մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Դա կարտահայտի երկրի վերաբերմունքը խնդրի հանդեպ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։   

 

Միաժամանակ կարևորվեցին շատ երեխաներ ունենալը խրախուսելուն, աղջիկ երեխայի դերի բարձրացմանն ուղղված և այլ համալիր միջոցառումների անհրաժեշտությունը։ 

 

«Հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական  կարգավորումները և մեխանիզմները թեկուզ փոքր-ինչ չպետք է բարձրացնեն մոր առողջության ռիսկայնությունը, միաժամանակ չպարունակեն կոռուպցիոն ռիսկեր»,-ասաց նախարարը։

 

Քննարկմանը մասնակցում էին նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մարկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ