Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվելու

ՀՀ ԱՆ. Պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվելու

Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:  Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:

 

Սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երեւանի 8 կլինիկայի, ինչպես նաև Գյումրիի ԲԿ-ի և Գորիսի սրտաբանական կենտրոնի  ղեկավարների ու սրտաբանների, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի  մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկվեցին ծրագրի իրականացման մանրամասները:  

 

Արմեն Մուրադյանը նշեց, որ այն բխում է հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից և իրականացվելու է նրա հովանու ներքո։ Հաշվի է առնվել, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է և, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում  48 տոկոս են կազմում։

 

Ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված և շրջանառության ժամանակ մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա լրամշակված չափորոշիչները։ Դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում  հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Նախարարը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել տարբեր մարզերից ևս հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետում տեղափոխելու ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող Երևանի և մարզային այն կենտրոններ, որոնք կընդգրկվեն ծրագրում։

 

Մանրամասն քննարկվեցին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից հիվանդների տեղափոխման և ծրագրում ընդգրկելու  կազմակերպական հարցերը։ Կարևորվեց կենսականորեն անհրաժեշտ ժամկետները չկորցնելու հարցը։

 

«Աշխատանքներն այնպես պետք է կազմակերպենք, որ հենց սկզբից հիվանդի վիճակը ճիշտ գնահատվի, նվազագույնի հասցվեն հնարավոր բոլոր ռիսկերը և ապահովվի քաղաքացու իրազեկվածությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։

 

Այս առումով ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեց   շտապբուժօգնության ծառայության, ինչպես նաև առողջության առաջնային օղակի մասնագետների պատրաստվածությունը։ Ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ շտապբուժօգնության բոլոր բրիգադներն ունեն էլեկտրասրտագրության հնարավորություն, իսկ բժիշկները` մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու համար։

 

«Այս ծրագիրը սոցիալական պատասխանատվություն  է պարտադրում, և պետք է աշխատանքներն այնպես կազմակերպենք, որ կյանքեր փրկելուն միտված ծրագիրն իսկապես նպատակին ծառայի»,-ասաց նախարարը` շեշտելով, որ խիստ հսկողություն է սահմանվելու հաստատված չափորոշիչների կիրառման նկատմամբ։ Նա հանձնարարեց  մինչև տարեվերջ փորձարարական ծրագիր իրականացնել` իրական պահանջարկը և կլինիկաների հնարավորությունները հստակեցնելու նպատակով։

 

Նշվեց, որ ծրագրի իրականացման և որակի  վերահսկողությունը կիրականացնի նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը։ Անդրադարձ կատարվեց նաև մոնիթորինգի իրականացման  չափորոշիչներին, կազամկերպական, ֆինանսական և այլ հարցերին:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց ներկայացված չափորոշիչներում խմբագրումներ կատարել` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կատարված առաջարկները։  

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ