Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հերթական հանդիպում տեղական դեղարտադրողների և ներկրողների հետ

ՀՀ ԱՆ. Հերթական հանդիպում տեղական դեղարտադրողների և ներկրողների հետ

Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է  ՀՀ կառավարության  հավանությանը։  «Այն բազմիցս քննարկվել է նաև այս ձևաչափով` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով»։

 

Նախարարը կարևորեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում  առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում թե՛ պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, թե՛ ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։

 

Դեղ արտադրողները բարձրաձայնեցին որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին»  ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռևս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։  Որոշվեց խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե՛  օրենսդրական դաշտում   խնդիրներ չառաջանան, թե՛ որակի ապահովումը  դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։

 

Արմեն Մուրադյանն առաջարկեց առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել և լուծման ճանապարհներ գտնել։

 

«Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի  որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի  բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասաց նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։

 

Նշվեց, որ «Bayer»կազմակերպության  ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։

 

Նախարարն անդրադարձավ մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահույթահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը  ետ է վերադարձվում արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվեց վերանայել այն։

 

Նախարարը հետաքրքրվեց, թե նախորդ հանդիպումից անցած մեկ ամսվա ընթացքում էլ ինչ հարցեր են առաջացել դեղ արտադրողների և ներկրողների մոտ։ Որոշվեց նրանց բարձրացրած խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանդիպման ժամանակ։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ