Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Շատերը չեն դիմում բժշկի, քանի որ պետք է ընտրեն կամ դեղորայքը կամ հանապազօրյա հացը. «Հարթակ»

Շատերը չեն դիմում բժշկի, քանի որ պետք է ընտրեն կամ դեղորայքը կամ հանապազօրյա հացը. «Հարթակ»

Վերջերս Հ3 hեռուստաընկերությունը  եթեր  հեռարձակեց «Հանուն առողջության» ծրագիրը, որն իսկույն  արժանացավ հեռուստադիտողների ուշադրությանն ու համակրանքին: Ծրագրի հաղորդավարներն էին  «Սիրմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբան Ավետիս Ավետիսյանն ու «Մեդլայն» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Մելինե Թովմասյանը

«Ամեն ինչ սկսվեց Հ3 հեռուստատեսության տնօրենի առաջարկից: Մեզ շատ դուր եկավ նրա մոտեցումը, բժշկության և բժիշկների հանդեպ նրա առանձնահատուկ վերաբերմունքը: Առաջարկը շատ հստակ էր՝ ստեղծել առողջապահական հաղորդում, որը կտարբերվի իր ձևաչափով, մոտեցումներով և վայել կլինի նորաստեղծ հեռուստաընկերությանը»,-ասում էր բժիշկ ու հաղորդավար Ավետիս Ավետիսյանը:

Վերնագիրը ծնվեց այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր ու ծրագրի հեղինակներն իրենք իրենց հարց տվեցին՝ ինչու ենք պատրաստում այս ծրագիրը: Պատասխանն էլ եղավ՝ հանուն առողջության: Ավետիս Ավետիսյանն ու Մելինե Թովմասյանը  պրակտիկ բժիշկներ են  և   միաժամանակ աշխատում են մի քանի կլինիկաներում: Ի դեպ, նրանք ամուսիններ են և առաջարկը ստանալու պահին  սպասում էին իրենց  երկրորդ որդու՝ Արտակի, լույս աշխարհ գալուն: Ու թեկուզ մասնագիտական և ընտանեկան իմաստով շատ ծանրաբեռնված շրջան էր նրանց կյանքում, այնուամենայնիվ առաջարկը չմերժեցին, քանի որ այն վերաբերում էր բժշկությանը, հեռանկարային էր, և հնարավորություն էր ընձեռելու բարձրաձայնել առողջապահական շատ հարցեր, որոնց շուրջ տեղեկատվության պակաս կար:  

Հեռուստատեսությունը բարդ բնագավառ է, այն նաև հաղորդավարի պատրաստվածություն է պահանջում: Հետաքրիքր է, ինչպե՞ս է  նրանց  հաջողվում չունենալով մասնագիտական կրթություն՝ նման դժվար հաղորդում պատրաստել:

«Թե որքանով է հաջողվել, չենք ուզում կարծիք հայտնել, բայց այն փաստը, որ հաղորդումը կա և հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ հեռուստադիտողների շրջանում, արդեն իսկ բավարար է, որ սիրով շարունակենք այդ աշխատանքը»,-իր կարծիքն է հայտնում Մելինե Թովմասյանը:

Հաղորդումն իր տաղավարում հյուրընկալում է հայտնի բժիշկների, որոնց հետ զրույցների, ինչու չէ՝ նաև բանավեճերի միջոցով փորձում է գտնել մարդկանց հուզող առողջապահական այս կամ այն հարցի պատասխանը: Գաղտնիք չէ, սակայն, որ նմանատիպ հաղորդումներ կան նաև ուրիշ հեռուստաալիքներում, սակայն «Հանուն առողջության»  ծրագրի հեղինակներն համոզված են, որ իրենց հաղորդաշարը տարբերվում է.

 

«Ամենից ցայտուն տարբերությունն այն է, որ հիմնականում խոսում ենք ոչ թե հիվանդությունների ախտանիշներից և բուժումներից, այլ դրանց վերաբերվող առողջապահական խնդիրներից, ու դա անում ենք համալիր ձևով, այսինքն՝ 4-6 նեղ կամ հարակից ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Ձևաչափում որևէ սահմանափակում չունենք, ըստ անհրաժեշտության կարող ենք նաև  անմիջականորեն անդրադառնալ հիվանդություններին և նրանց ախտորոշման և բուժման մեթոդներին»:  

Քաջ գիտակցելով,  թե ինչն է այսօր առավել շատ հետաքրքրում ժողովրդին, ծրագրի հեղինակները ձգտում են շեշտադրում կատարել   մեր իրականության մեջ ի հայտ   եկած առողջապահական այնպիսի հարցերի վրա, որոնք անհապաղ ուշադրութան կարիք են ունենում:  Իսկ այն, որ այսօր հայերի մոտ սկսել է ձևավորվել   առողջությանը հետևելու մշակույթ, դրա մեջ համոզված են ծրագրի բժիշկները.

 

«Վստահորեն կարող ենք ասել, որ կա նման տենդենց: Բոլոր ազգերն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները և հասարակության տարբեր շերտերին բնորոշ է տարբեր մտածելակերպ, այդ թվում կապված և առողջության հետ»:

Ավետիս Ավետիսյանն ու Մելինե Թովմասյանը պատկանում են  այն մարդկանց թվին, ովքեր նախընտրում են խնդիրների մասին ոչ թե խոսել, այլ դրանք գործով ապացուցել:  Ու հենց դա է պատճառը, որ որպես միջոց ընտրել են նաև հեռուստատեսությունը: Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստանում բժշկությունը թանկ հաճույք է ու հաճախ մարդիկ գերադասում են լուռ մահանալ, քան հարազատների ունեցվածքը վաճառել և բուժվել՝ համոզված չլինելով դրական արդյունքի վրա: Բժշկուհի Մելինե Թովմասյանը ափսոսանք հայտնելով նաև հասկանում է տվյալ մարդկանց դրդապատճառները.

 

«Ցավոք, շատերը չեն դիմում բժշկի, քանի որ պետք է ընտրեն կամ դեղորայքը կամ հանապազօրյա հացը: Նորից ցավով ենք նշում, որ այդ մարդկանց քանակը քիչ չէ մեր հանրապետությունում, բացի այդ բժշկական ծախսերը գրեթե միշտ չնախատեսված են լինում, ուստի չի կարելի ոչ ոքի մեղադրել: Այն մարդը, ով անտարբեր է, գուցե անտարբեր է ամեն ինչում, թերանում է թե՛ ընտանիքի անդամների, թե՛ սեփական անձի նկատմամբ, ուստի կարելի է բացառություններին չանդրադառնալ»:

Ինչ խոսք, բժշկությունը բացարձակ գիտություն չէ, իսկապես շատ ժամանակ ստիպված ես լինում կշեռքի նժարին դնել ամեն ինչ, իմանալով, որ կարող ես նաև ամենը կորցնել: Սա ևս կապված է անհատի կամ ընտանիքի անդամների արժեքային համակարգի հետ, և նման դեպքերում յուրաքանչյուր դեպք պետք է մասնավոր կերպով դիտարկվի:

 Ծրագրի հեղինակներն համոզված են , որ  մեր երկրում առողջապահությունը, դանդաղ, բայց համարձակ քայլերով առաջ է գնում:

 

«Մենք կոչ ենք անում բոլոր բժիշկներին, դժվարություններից չհուսահատվեն և հավատարիմ մնան Հիպոկրատի երդմանը: Իսկ հիվանդներին մաղթում ենք, որ լինեն առավել տեղեկացված ու կիրթ՝ հանուն իրենց սիրողների և հանուն առողջության»:

Սկզբնաղբյուր. hartak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ