ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտման և կանխարգելման մասին իրազեկություն». oncology.am
2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիումին մասնակցեցին կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում:
Նրանց թվում էր Սուսաննա Սերոբյանը ք. Երևանից: Հոգեբանական և ֆինանսական դժվարին փուլերից հետո նրան սպասվում էր բուժման արդյունավետ ելք: Ժամանակը ցույց տվեց, որ Սուսաննայի համար հիվանդությունը հաղթահարելի է: Ինչպես ինքն է նշում. «Հանուն ընտանիքիս իրավունք չունեմ խնդիրը չհաղթահարել և առաջ չգնալ»: Իսկ առաջ գնալու հետ կապված Սուսաննան դեռ շատ երազանքներ ու ցանկություններ ունի, որոնց մասն է կազմում կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նման խնդիր ունեցող կանանց ինտեգրումը հասարակության մեջ, տարբեր սիմպոզիումների կազմակերպումը և բազմաթիվ այլ խնդիրների հաղթահարումը: Այդ առումով Սուսաննան արդեն իսկ որոշակի քայլեր է նախաձեռնել՝ մասնակցելով սիմպոզիումին:
– Կրծքագեղձի քաղցկեղն անկոչ հյուրի պես ե՞րբ «այցելեց»:
– Խնդիրն ինձ անակնկալի բերեց պատահաբար, 2011 թ. դեկտեմբերի 15-ին, չնայած այն հանգամանքին, որ իմ առողջության նկատմամբ հետևողական եմ եղել ու պարբերաբար, տարին մեկ անգամ այցելել եմ բժշկի՝ կանխարգելիչ հետազոտության: Ես 43 տարեկան էի: Այնպես ստացվեց, որ վերջին երկու տարում չգնացի հետազոտության, և ժամանակային հենց այդ կտրվածքում հայտնվեց խնդիրը:
– Այդ պահին ի՞նչ զգացիք…
– Վախ, հուզմունք, սարսափ…
– Խնդիրը հաղթահարելու համար բուժման ի՞նչ ուղի անցաք:
– Անցել եմ բարդ ու ծանր ուղի: Բուժումս իրականացվել է ամենաժամանակակից մեթոդներով, որոնք անմատչելի են շատերիս համար: Ստիպված դիմել ենք մեր բարեկանմներին, ընկերներին, ովքեր հնարավորինս օգնել են գումարով, դեղերի ձեռքբերումով: Բուժվել եմ Հայաստանում, ցավոք, պետության կողմից օժանդակությունը մեծ չէր նման խնդիր ունեցողների համար: Տարել եմ վիրահատություն, անցել քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա:
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:
– Հիմա առողջ եմ: Ամուսնացած եմ, ունեմ եռյակ տղա, նրանք 11 տարեկան են, հանուն նրանց իրավունք չունեի չհաղթահարել… Ներկայում անհրաժեշտ է հետևողականորեն այցելել բժշկին:
– Որպես խնդիրը հաղթահարած անձ, Ձեր խոսքն՝ ուղղված գեղեցիկ սեռին:
– Մեր կանանց խորհուրդ կտամ անպայման հետևեն իրենց առողջությանը և թույլ չտան, որ խնդիրը հասնի ծայրահեղ լուծման: Անգամ առողջ կանայք պետք է գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի, քանի որ ոչ-ոք ապահովագրված չէ խնդրից:
– Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելուց հետո խնդրին առնչվող ի՞նչ բաց հարցեր եք տեսնում:
– Խնդիրների մեծ մասն առաջանում են անիրազեկվածությունից: Առհասարակ, կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը կարելի է բաժանել երեք փուլի: Առաջինը և ամենակարևոր փուլը կանխարգելումն է, որտեղ պետության դերը շատ կարևոր է: Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտության և կանխարգելման մասին տեղեկություն: Մեր երկրի առողջապահական համակարգն առայժմ մասամբ է կարողանում աջակցել այս խնդրին: Ուստի մեր ջանքերն հարակվոր է ուղղել այս խնդրի մասին բարձրաձայնելուն: Քաղցկեղը մեր հասարակության սոցիալական խնդիրներից է: Երկրորդ կարևոր փուլը բուժվող հիվանդների իրազեկվածության խնդիրն է, որի պակասն առավել ապրումների տեղիք է տալիս: Նրանց անհրաժեշտ է ունենալ ուղեցույց: Երրորդ խնդիրը բուժված հիվանդների հասարակություն վերաինտեգրվելու խնդիրն է: Ազգային տեսակով պայմանավորված, շատերը թաքցնում են խնդիրը թե՛ հայտնաբերումից և թե՛ բուժումից հետո:
Այսպիսով, հասարակությունը չի տեղեկանում բուժման արդյունավետ ելքերի մասին, և շրջանառվում է միայն վատ ելքերին վերաբերող տեղեկատվություն: Այս բացը հնարավոր է ծածկել՝ կազմակերպելով ֆլեշմոբ, հեռուստատեսային հաղորդումներ, սոցիալական գովազդ և այլն: Շատ կարևոր է կազմակերպել սեմինարներ, որտեղ կհանդիպեն բժիշկ-հիվանդ-ապաքինված հիվանդ եռյակը:
Որպես կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կին ու ԵվրոպաԴոննա կազմեկերպության անդամ, իմ հետագա գործունեությունն ուզում եմ նվիրել կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն