Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ապահովվում է տեղեկատվության հանրային մատչելիությունը

ՀՀ ԱՆ. Ապահովվում է տեղեկատվության հանրային մատչելիությունը

Հայաստանի Հանրապետությունը 2011թ. հոկտեմբերից պաշտոնապես անդամակցում է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը։ Կամավոր միջազգային այս նախաձեռնության նպատակն է ապահովել կառավարությունների թափանցիկության խթանումը, քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը կառավարման գործընթացներին։

Առողջապահության նախարարությունում հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Սարո Ծատուրյանը ներկայացրեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության երկրորդ գործողությունների ծրագրով ամրագրված կառավարության պարտավորությունների շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում իրականացված աշխատանքներից մեկը` առողջապահության ֆինանսավորման տեղեկատվության հանրային մատչելիության ապահովումը։

Նշվեց, որ այդ նպատակով Պետական առողջապահական գործակալության կայքէջում տեղադրվել են հանրային հաշվետվություններ, որոնք գերազանցում են ստանձնած պարտավորությամբ նախատեսված թիվը։ Դրանց կառուցվածքն ու բովանդակությունը պարզ ու մատչելի են, որպեսզի շարքային քաղաքացին հնարավորություն ունենա հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ ՊԱԳ-ի կայքէջում միաժամանակ հանրային օգտատերի համար ստեղծված է ինքնուրույն հաշվետվություններ ստանալու հնարավորություն։

Կայք էջում առկա 25-ից ավելի հաշվետվություններում ներառված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծրագրերի 2014-2016 թվականների ցուցանիշները, պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների 2016թ. պայմանագրային գումարները (2016 թվականի մարտի 16-ի դրությամբ), մատուցվող ծառայությունները, արձանագրված դեպքերի քանակը և բազմաթիվ այլ տեղեկատվություններ։

 

Ստեղծված կայքը դինամիկ է և ունի փոփոխություններ ու լրացումներ կատարելու հնարավորություններ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով։ Մասնավորապես կարևորվեց պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային բուժման ուղեգրվողների հերթագրման թափանցիկության ապահովման խնդիրը։ Սարո Ծատուրյանը նշեց, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում հերթագրումների միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու ուղղությամբ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար և ԲԳԿ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը նշեց, որ ներկայացվածը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության երկրորդ գործողությունների ծրագրով ամրագրված 11 պարտավորություններից լավ իրականացված ծրագրերից մեկն է։ Նա տեղեկացրեց, որ կառաջարկի հերթագրումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումն ամրագրել ԲԿԳ նախաձեռնության երրորդ գործողությունների պարտավորությունների ցանկում։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ