ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սրտի վիրահատությունների առավել մատչելիության հարցը քննարկվել է Գյումրիում
Շիրակի մարզում սրտի վիրահատություններն առավել մատչելի իրականացնելու նպատակով այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն: Նշենք, որ Գյումրու բժշկական կենտրոնում այս տարվա առաջին կիսամյակում սրտի վիրահատական միջամտությունների թիվը հասել է 200-ի, որից 70-ը` ընդգրկվել է 2015թ. մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» կյանք փրկող ծրագրում:
Աշխատանքային քննարկման ընթացքում կենտրոնի ղեկավարությունը նախարարին ներկայացրեց սրտային վիրաբուժության ծավալները, նյութատեխնիկական հագացվածությունը և առկա խնդիրները:
Բուժանձնակազմի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ նախարարությունը բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ է անում ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության ոլորտի գնային քաղաքականությունը: Սրտի ստենտի գները վերանայելու և վիրահատական միջամտության առավել մատչելիությունն ապահովելու նպատակով` Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ սրտային վիրաբուժության զարգացումը Գյումրիում գերակա ուղղություն է:
«Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը պետք է վերանայվի ՝ հաշվի առնելով այն, որ մենք տալիս են միջազգային չափորոշիչներին համապատասխան որակ, բայց ծախսարդյունավետության պատճառով չենք կարող նրան համահունչ մատչելիությունն ապահովել: Ուստի որակը պահպանելու պարագայում մենք անհրաժեշտություն ունենք այսօր գնային փոփոխությունների: Սա կարևոր է, քանի որ դեպի մայրաքաղաք ու նաև այլ երկրներ ուղևորվող մեր հիվանդները փաստացի չեն կարողանում ստանալ այն օգնությունը, որի համար պատրաստ են և հարթակներ, և հզորություններ, և բարձրակարգ մասնագիտական ունակություններ ունեցող բժիշկները»,- մանրամասնեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Հայաստանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա ստանալ որակյալ սրտային վիրաբուժություն մեր երկրում:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ գնային քաղաքականությունը վերանայելու համար արդեն իսկ նախատեսված է քննարկում սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող մյուս բժշկական կենտրոնների ղեկավարների հետ:
Գյումրու բժշկական կենտրոնում նախարարը ծանոթացավ նաև հեմոդիալիզի ծառայության աշխատանքին:
Այսօր Գյումրու Շիրակացի 64 հասցեում վերաբացվեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան: Միջոցառման բացմանը ևս ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Գյումրիում վերակառուցված լաբորատորիաների գործարկումը կնպաստի լաբորատորիաների հետազոտությունների որակի ապահովմանը և հայտնաբերված հարուցիչների նույնականացման գործընթացի իրականացմանը, երկրի տարածքում պատշաճ համաճարակաբանական և կենսաբանական դիտարկման հետագա զարգացմանը, կենսաբանական անվտանգության պահանջների ապահովմանը, միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն