ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարևորվեց բնակչության բուժօգնության աշխարհագրական հասանելիության ապահովումը
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում երկու երկրի առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը և Վրաստանը ներկայումս համատեղ ջանքեր են ներդնում հանրային առողջապահության, առողջապահական գլոբալ այլ մարտահրավերների` մասնավորապես վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ:
Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով մեր երկրում բուժաշխատողների համար ներդրվող շարունակական մասնագիտական զարգացման նոր մոդելին` նա կարևորեց համատեղ միջազգային համաժողովների անցկացումը:
Նախարարի պաշտոնակատարը առանձնակի կարևորեց Վրաստանի հարավում` Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնությանը վերաբերող հարցերը: Մասնավորապես նա նշեց, որ դեռևս նախորդ տարի Վրաստան այցելության ընթացքում Ջավախքի բնակչության խնդրանքով նա անդրադարձել է այնտեղ հեմոդիալիզի ծառայության ստեղծման անհրաժեշտությանը: Խոսքը աշխարհագրական հասանելիության ապահովման և բարելավման մասին է: Այս ծրագիրը կնպաստի, որ տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող ՀՀ քաղաքացիները հեմոդիալիզի ծառայությունից օգտվեն հենց իրենց բնակության վայրում։ Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում ևս էական քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ:
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնության հասանելիության ապահովման, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացման գործում:
Դեսպանն ընդգեց, որ Հայաստանը Վրաստանի համար կարևոր հարևան է: Դիվանագետի խոսքով` պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները համագործակցությունն առողջապահության ոլորտում առավել զարգացնելու համար:
Հիշեցնենք,որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն մասնակցել է այս տարվա մարտին Երևանում անցկացված «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում կողմերը ստորագրել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն: Միջոցառման ընթացքում ձեռք է բերվել նաև հայ-վրացական համաժողովի անցկացման պայմանավորվածություն:
Երկկողմ քննարկումների արդյունքում, որոշվել է նաև ստորագրել համագործակցության մասին նոր համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և սահմանված կարգով արդեն վրացական կողմի կարծիքին է ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծը:
Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվում է տեղեկատվության փոխանակման, տարածաշրջանային համագործակցության մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն