ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումների ժամանակ և կոռուպցիայի դեմ պայքարում ձեր կողքին ենք. ԱՄՆ դեսպան
Առողջապահության նախարարությունում այսօր հանդիպել են նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: Երկուստեք մեծապես կարևորել են առաջին հանդիպումն ու վերահաստատել արդյունավետ գործակցությունը շարունակելու նպատակադրումը:
Դեսպանը նախ շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ, ապա շեշտել, որ Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում գործընկերության երկար պատմություն ունեն: «Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր համագործակցությունը կշարունակվի»,-ասել է Միլսը:
Նախարար Թորոսյանը նկատել է, որ վերջին 15-20 տարում երկկողմ գործակցությունը եղել է ակտիվ, իսկ ամերիկյան կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ զգալի և կարևոր:
«Շատ բարեփոխումներ առանց այդ աջակցության չէին լինի: Մեր գործունեության ընթացքում անհրաժեշտ կլինի ձեր օժանդակությունը համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այս պահին արդեն տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու առկա խնդիրները՝ թե արագ լուծումներ տալու, թե երկարաժամկետ ռազմավարություն մշակելու նպատակով: Պետք է ունենանք կոռուպցիայից զերծ առողջապահություն»,-նշել է Թորոսյանը:
Ամերիկյան կողմը շեշտել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ընթացիկ ծրագրերի վրա՝ առավելագույն արդյունավետությամբ կիրառելով առկա ռեսուրսները: «Նոր կառավարության համար, ինչպես հայտարարվում է, գերակա են աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Մենք լիարժեք աջակցում ենք Ձեզ՝ այս նպատակին հասնելու: Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքներին աջակցելը դիտարկում ենք առանձին ու առանձնացված ռեսուրսներով»,-շեշտել է Ռիչարդ Միլսը:
Դեսպան Միլսն անդրադարձել է 2014 թվականից Հայաստանում տեսչական ստուգումները դադարեցնելու մասին կառավարության որոշմանն ու նկատել, որ դա որոշակիորեն բարդացնում է հայաստանյան համակարգին առնչվող տարբեր ցուցանիշերի հստակեցումը: Իսկ դա անհրաժեշտ է առևտրի ընդհանրացված համակարգում համատեղ աշխատանքի և մի շարք այլ առումներով ևս: Դիվանագետը գոհունակությամբ է արձագանքել նախարար Թորոսյանի պատասխանին այն մասին, որ առողջապահական տեսչական մարմինն այս պահին վերակազմավորվում է Առողջապահության և աշխատանքի տեսչության: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի դրա կանոնադրությունն ու ղեկավար կազմը: Այն կլինի կառավարությանը կից և նախարարություններից անկախ մարմին:
Նախարար Թորոսյանն ու դեսպան Միլսը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ընթացքում առավել առարկայական խոսել կոնկրետ ծրագրային ուղղությունների մասին:
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն