ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին. izmirlianmedicalcenter.com

Հոկտեմբերի 14-ին «Իզմիրլյան» բշկական կենտրոնում կայացավ հանդիպում, որին ներկա էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրենները։ Օրակարգում պետական պատվերի ծրագրում տեղ գտած փոփոխություններն են և ոչ միայն...Հանդիպման վերաբերյալ նախարարը հետևյալ գրառումն է արել. «Կարևոր հանդիպում էր հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրենների հետ, ինչը հնարավորություն էր քննարկել մի շարք առանցքային հարցեր և հատկապես կարևորված էին հետևյալ կետերը.
- պետպատվերի ձևավորում և օգտագործում,
- ստվերային դրամաշրջանառությունն առողջապահության ոլորտում,
- բուժաշխատողների պաշտպանվածություն»,- ասել է առողջապահության նախարարը, ապա հավելել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն։
Ֆինանսական գծով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր նպատակը հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրեններին պետպատվերի ծրագրում առկա փոփոխությունները ներկայացնելն էր, մասնավորապես 2018 թվականի անցած ժամանակահատվածի ամփոփումը և 2019-ին նախատեսվող միջոցառումները։
Ա․Դավթյանի խոսքով՝ տարեվերջին պետպատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին։«Հարկ եմ համարում նշել, որ 2019 թվականին պետական բյուջեից առողջապահության նախարարությանը հատկացվել է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ, և այդ 10 մլրդ ՀՀ դրամի մոտավորապես 6,0 միլիարդը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայությունների իրականացմանը, քանի որ առողջապահության նախարարությունը ներկայում շեշտադրում է կանխարգելիչ բուժօգնությունը։ Նշված գումարից շուրջ 5,4 միլիարդ դրամ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին, որի շրջանակում պետք է բարձրանա նաև ամբուլատոր համակարգի բուժօգնություն մատուցող անձնակազմի աշխատավարձը։ Աշխատավարձի չափը հիմնված կլինի նաև ԱԱՊ բժիշկների գործունեությունը գնահատող ցուցանիշների վրա։ Այսինքն, նոր մեխանիզմ է ներդրվում․ հավաքագրվում ու գնահատվում են բժշկի գործունեությունը գնահատող ցուցանիշներ։ ԱԱՊ բժշկի աշխատանքի գնահատման համար կկիրառվի 27 ցուցանիշներ»։
Ա․ Դավթյանն ընդգծեց, որ զգալի փոփոխություններ են նախատեսվում նաև պետպատվերի ծրագրի շրջանակում գործող ծննդօգնության, սոցիալապես անապահով խավի, ուռուցքաբանության ծառայություններում։

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն