Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բուժօգնությունը` հասարակական խորհրդի օրակարգում

ՀՀ ԱՆ. Պալիատիվ բուժօգնությունը`  հասարակական խորհրդի օրակարգում

Առողջապահության նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էին առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ, պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ 2017-2018 թվականների ընթացքում իրականացված և 2019 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերն առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:

Ներկայացնելով  պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները` ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ մշակվել է «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», որով սահմանվել են բնակչությանը ցուցաբերվող պալիատիվ բուժօգնության հիմնական սկզբունքները, տրամանդրման ձևերը, ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Երևանում և մարզերում «Բաց  հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցել են 49 բժիշկ և 51 բուժքույր: Իսկ 2019 թվականին նախատեսվում է փորձարարական կարգով պետական պատվերի շրջանակներում իրականացնել պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մի մարզում և Երևանի երկու բժշկական կազմակերպությունում:

Նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ամիրյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները: Նա նշել է 3 հիմնական պատճառ, որոնք խոչընդոտում են դաշտի կարգավորմանը` իրազեկվածության և մասնագիտական կրթության պակաս, օրենսդրության գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներ:

Ներկաներն անդրադարձել են բարձրացված հարցերին, հնարավոր լուծման ուղիներ առաջարկել:

Այնուհետև ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը` ընդգծելով, որ 2018 թվականի 4-րդ եռամսյակում նախարարությունը չի ունեցել իրականացվելիք միջոցառումներ: Մինչդեռ պարբերաբար իրականացվող միջոցառումներից հատկանաշական են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով կատարված աշխատանքները:

Մանրամասնելով այս ուղղությամբ կատարված քայլերը` ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշել է, որ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործընթացում:

Թվերն ավելի քան խոսուն են. Եթե ծրագրին նախորդող 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին` 100/113.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8, ապա 2018-ին, ըստ նախնական տվյալների, 100/108.5:

Մասնագետը շեշտել է, որ միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում` նման հիմնախնդիր ունեցող երկրները բարձր են գնահատել Հայաստանի փորձը և ցանկություն հայտնել այն կիրառելու իրենց երկրներում:

Ամփոփելով նիստը՝ հասարակական խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության և արդյունավետ քննարկման համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ