Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով բժիշկներ են գործուղվել մարզեր

ՀՀ ԱՆ. Ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով բժիշկներ են գործուղվել մարզեր

Բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, մարդկային ներուժի պատշաճ պլանավորումը, շարունակական մասնագիտական կրթական զարգացման գործընթացի կազմակերպումն առողջապահական համակարգի առանցքային խնդիրներից են, որոնք ուղղակի ազդեցություն ունեն բուժօգնության որակի և բնակչության կյանքի տևողության վրա:

Առողջապահության կադրային ներուժն առողջապահական ծառայությունների մատուցման, բուժօգնության որակի և կառավարման հիմքն է: Չնայած պետական ու ոչ պետական բարձրագույն և միջին կրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը տարեցտարի աճում է, միևնույն ժամանակ մարզային բժշկական կազմակերպություններում բավականին մեծ է նեղ մասնագետների պահանջարկը:

Հայաստանի բնակչության ապահովվածությունը բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներով խիստ անհավասարաչափ է Երևանում և մարզերում: Մարզերի միջև նույնպես կա բժիշկների բաշխման անհամաչափություն:

Մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններում նեղ մասնագետների` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) և այլ,  պահանջարկը (հիմնավորման դեպքում) բավարարելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կադրային հրատապ պահանջարկն ապահովելու գործընթաց` ժամանակավոր ուղեգրման միջոցով: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 942–Ա հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները, նրանց հետ կնքվող պայմանագրի և ուղեգրի ձևերը: Միաժամանակ, մարզպետարանների հետ համատեղ կազմվել է բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ մասնագետների հրատապ պահանջարկը: Զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բժշկական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների հետ: Այսպիսով` հունիսին ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզեր են գործուղվել 7 բժիշկ. «Էրեբունի» բժշկական կենտրոնից (ԲԿ) բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Վաղարշապատի հիվանդանոց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Սիսիանի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապեատական  ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Բեգլարյան» ԲԿ-ից  մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Էլեն-Նարե» ծննդատնից անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` Եղեգնաձորի ԲԿ, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից հոգեբույժ` Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Նշենք, որ մարզային բժշկական կազմակերպություններ ուղեգրված բժիշկների համար ստեղծում են հնարավորինս բարենպաստ պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:

Առաջիկայում նախատեսվում է ուղեգրել ևս 3 բժշկի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապետական  ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Սիսիանի կամ Արթիկի ԲԿ:

Այսպիսով` բժշկական կազմակերպությունների անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և քիթ-կոկորդ- ականջաբան (վիրահատող) մասնագետներին կրկին առաջարկում ենք մասնակցել ծրագրին: Ուղեգրվող մասնագետին կտրամադրվի փոխհատուցում` միջին ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև ուղեգրվող բուժաշխատողը մարզային բժշկական կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` k_gyurjyan@moh.am

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ