ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Վերանայվել են Արյունաբանական կենտրոնի ֆինանսական հատկացումները

ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրենների խորհրդի հերթական նիստն է կայացել։
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը ներկաներին տեղեկացրել է, որ վերանայվել են Արյունաբանական կենտրոնի ֆինանսական հատկացումները, և որոշում է կայացվել բյուջեն ավելացնել, որի շրջանակներում կդիտարկվեն հիվանդակենտրոն ծրագրերը։
Ներկաներն այդ համատեքստում քննարկել են պացիենտին աջակցող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունները, առաջարկվել է հաստատել անհրաժեշտ դեղերի ցանկ։ Քննարկվել են նաև աշխատավարձերի բարձրացման, փոխպատվաստման ծավալների և որոշ ծառայությունների ընդլայնման, արյան հավաքագրման և մասնագիտական այլ հարցեր։
Բարձրաձայնվել է նաև ծախսերի կրճատման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել փակ համակարգերով աշխատող լաբորատոր սարքավորումների և դրանց ռեագենտների մատակարարման խնդրին և գնին։ Հարց է դրվել ուսումնասիրել շուկան, բանակցություններ վարել մատակարար կազմակերպության հետ, որի արդյունքում կամ ռեագենտների գինը կհավասարեցվի շուկայականին, այլ ոչ թե գերշահույթ կապահովի մատակարարների համար, կամ կենտրոնը կհրաժարվի սարքավորումներից։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշել է, որ Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը պետք է տարածաշրջանային նշանակություն ունենա, ինչի համար անձնակազմը պատրաստ է ջանք չխնայելով հասնել նպատակներին՝ ծառայելով իր կոչմանը։
Արտյոմ Սմբատյանն առաջարկել է քննարկված հարցերի ֆինանսական մասը ներկայացնել հիմնավոր հաշվարկներով առարկայական պատկերացում ունենալու համար։
Խորհրդի անդամները ողջունել են առաջարկները և հույս հատնել, որ նման քայլերը արդյունավետ կլինեն կենտրոնի զարգացման համար։

|
Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...


Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...


Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...


Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...


Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն