Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԵՊԲՀ. 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց

ԵՊԲՀ. 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման առցանց բանավոր քննությունների վերաբերյալ ուսանողի ուղեցույց

1. Նախքան քննությունը
Ուսանողը նախապատրաստում է

  • ZOOM ծրագրով ներբեռնված համակարգիչ,
  • անխափան և որակյալ ինտերնետային կապ,
  • ZOOM ծրագրով ներբեռնված և առնվազն 3G հեռախոսային ինտերնետային կապով օժտված հեռախոս (սմարթֆոն):


Համակարգիչը և հեռախոսը տեղակայում է այնպես, որ՝

  • քննության ողջ ընթացքում համակարգչի տեսախցիկով տեսանելի լինի սեղանի մակերեսը, ուսանողի դեմքը, ձեռքերը,
  • երկրորդ սարքի (հեռախոսի) տեսախցիկը տեղակայվի համակարգչի էկրանին հակադիր դիրքով այնպես, որ տեսադաշտում երևա համակարգչի էկրանը, ուսանողի մեջքային մակերեսը ամբողջությամբ և սենյակի առավելագույն մակերեսը (Հեռախոսը պետք է գտնվի համակարգչի տեսախցիկի տեսադաշտում):


Լուսանկարներում պատկերված է սարքերի ճիշտ տեղակայման և ուսանողի կեցվածքի օրինակը:

 
Համակարգիչ                                                           Հեռախոս կամ այլ սարք

 

Սեղանի վրա թույլատրվում է միայն հետևյալ պարագաների առկայությունը

  • գրիչ կամ մատիտ
  • սպիտակ թուղթ
  • ջուր (շշով կամ բաժակով)
  • անձնագիր և ստուգման գրքույկ


Երկար մազերի առկայության դեպքում, դրանք պետք է լինեն հավաքված:

Համակարգչով ZOOM հարթակի իր անձնական հաշվով, իսկ հեռախոսով առանց մուտք գործելու համակարգ (sign in) ուսանողը միանում է (join) նախապես տրամադրված ZOOM ID-ով և գաղտնաբառով (երկու սարքերով միաժամանակ): Էկրանին պետք է արտացոլվի ուսանողի ճիշտ անունը, ազգանունը (նախընտրելի է հայատառ), խմբի համարը: Երկրորդ սարքի (բջջային հեռախոս) ձայնը և ZOOM ծրագրի ներսում բարձրախոսը պետք է լինեն անջատված ձայնի արձագանքումից խուսափելու նպատակով:

Խմբի բոլոր ուսանողները նախատեսված ժամին միանում են հանձնաժողովի ZOOM կոնֆերանսին և սպասում են ZOOM սպասման գոտում (waiting room) մինչև քննության տեխնիկական պատասխանատուն կընդունի տվյալ ուսանողի հայտը (admit) ըստ դեկանատային ցուցակի և կմիացնի ZOOM կոնֆերանսին:

Հերթը հասնելու պահին, եթե ուսանողը ներկա չի գտնվում ZOOM ծրագրի սպասման գոտում և ծրագրին միանալու հայտ չի ներկայացնում առաջիկա 30 րոպեների ընթացքում (բայց ոչ ավել, քան մինչև տվյալ օրվա 18:00 քննության ավարտը), հանձնաժողովը իրավասու է համարել, որ այդ ուսանողը չի ներկայացել քննությանը։

Ուսանողից անկախ պատճառներով քննությանը չմիանալու պարագայում մանդատային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելով ուսանողի կողմից տվյալ օրվա ընթացքում (մինչև 20:00) դեկանատ ներկայացված դիմում հայտը և հանգամանքները կարող է որոշում կայացնել հաջորդ օրը քննությունը համալսարանի կողմից բացօդյա տարածքում կահավորված կետում կազմակերպելու մասին:

2. Քննության ընթացքում

ZOOM կոնֆերանսին միանալու պահից տվյալ ուսանողի քննությունը համարվում է սկսված:

Քննությանը միանալուց հետո ուսանողը պարտավոր է

  • լսել քննության տեխնիկական պատասխանատուի և հանձնաժողովի անդամների հրահանգները և ըստ այդմ ուղղել տեսախցիկների տեղակայումը, սեփական դիրքը,
  • անհրաժեշտության դեպքում ցուցադրել սենյակի՝ տեսադաշտում չերևացող, հատվածները, շտկել այլ տիպի անճշտություններ,
  • ցուցադրել ստուգման գրքույկը այնուհետև անձնագիրի նկարով էջը ցուցադրել այնպես, որ կադրում միաժամանակ երևան նկարը և ուսանողի դեմքը՝ ուսանողի նույնականացումը իրականացնելու նպատակով,
  • կիսվել համակարգչի էկրանով (screen share) և ընդունել տեխնիկական պատասխանատուի ուսանողի համակարգիչը հեռավար կառավարելու հայտը (Grant permission կամ Approve),
  • ուսանողը պարտավոր է հետևել նաև «ZOOM» ծրագրի «Chat» պատուհանի միջոցով տեխնիկական պատասխանատուից ստացված հրահանգներին, որոնք կուղարկվեն այն դեպքում, երբ ուսանողը խախտում է կարգը:


Ուսանողը իրեն ներկայացված աղյուսակից ընտրում է քննական տոմս պարունակող ծրարների հասանելի համարներից որևէ մեկը (բարձրաձայնում է ծրարի համարը):

Աղյուսակում նշված են ծրարների համարները, այլ ոչ թե քննական տոմսերի:

Ծրարներում քննական տոմսերը տեղադրվում են պատահականության սկզբունքով յուրաքանչյուր քննական օրվա սկզբում և կնքվում, ստորագրվում է:

Այսպես օրինակ՝ ուսանողի կողմից աղյուսակից ընտրված 12 համարի ծրարի ներսում կարող է լինել 28 համարի քննական տոմսը:

Քննական հանձնաժողովի ներկայացուցիչը տեսախցիկի առջև բաց է անում ընտրված համարը կրող և նախապես կնքված ծրարը և ցուցադրում ծրարի ներսում առկա քննական տոմսը, որից հետո տեխնիկական պատասխանատուն այդ նույն տոմսի էլեկտրոնային տարբերակը «ZOOM» ծրագրի «Chat» պատուհանի միջոցով, որպես կցված ֆայլ, ուղարկում է ուսանողին:

Ուսանողը սկսում է նախապատրաստվել պատասխանելու համար յուրաքանչյուր առարկային մեկական հարցի:

Տոմսի հարցերին նախապատրաստվելու համար ուսանողներին տրվում է 20 րոպե ժամանակ։

Պատրաստ լինելուն պես ուսանողը այդ մասին հայտնում է հանձնաժողովին և սկսում պատասխանել իր կողմից ընտրված հարցերին, որոնք այլևս չեն կարող փոխվել: 


Քննության ողջ ընթացքում արգելվում է

 

  • կրել ձեռքի ժամացույց, կամ օգտագործել այլ սարքավորումներ, բացի վերը նշվածներից
  • լքել վայրը կամ դուրս գալ տեսախցիկների տեսադաշտից . օգտագործել համակարգիչը այլ նպատակներով
  • անջատել սարքերը կամ դրանց տեսախցիկները
  • բարձրաձայն կարդալ քննական տոմսի հարցերը
  • այլ անձանց ներկայությունը սենյակում


Քննության տեխնիկական պատասխանատուի կամ հանձնաժողովի կողմից նկատված կասկած հարուցող գործողություն կարող է քննարկվել պատճառ դառնալ ընդհուպ մինչև տվյալ ուսանողի քննական գործընթացի դադարեցման:

Քննության ողջ ընթացքում ուսանողի սարքերի հետ կապված տեխնիկական խնդիրների և կապի անխափանության համար պատասխանատու է ուսանողը:

Ուսանողից անկախ պատճառներով քննական գործընթացի ընդհատման պարագայում մանդատային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրելով հանգամանքները կարող է որոշում կայացնել հաջորդ օրը (մինչև քննական օրվա ավարտը՝ 16:00), քննությունը համալսարանի կողմից կահավորված բացօդյա տարածքում կազմակերպելու մասին:

Ուսանողի երկու սարքերից մեկի հետ կապված տեխնիկական խնդիրների դեպքում երկրորդ սարքը դիտարկվում է որպես հիմնական, իսկ ուսանողը պարտավոր է ոչ ավել քան 3 րոպեների ընթացքում վերամիացնել երկրորդ սարքը առանց ընդհատելու քննական գործընթացը:

Համալսարանն ինտերնետային կապի մատակարարներից և «ՀԷՑ»-ից ի զորու է պարզել արդյո՞ք խնդիրներն առաջացել են ուսանողից անկախ պատճառներից: 

3. Քննությունից հետո

Տվյալ խմբի քննության ավարտին, խմբի ավագի միջոցով տեղեկացվելուց հետո, խումբը ողջ կազմով նորից միանում է կոնֆերանսին նույն ZOOM ID-ով և գաղտնաբառով և հանձնաժողովի նախագահը հայտնում է քննության արդյունքները:

Եթե ուսանողը համաձայն չէ արդյունքների հետ, ապա բողոքարկելու իր ցանկության մասին հայտնում է քննության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո:


Այն ուսանողները, ովքեր չեն կարող ապահովել վերը նշված մինիմալ տեխնիկական պահանջները կամ համոզված չեն դրանում, կարող են քննությանը մասնակցել համալսարանի կողմից բաց տարածքում կահավորված հատուկ կետերից՝ մինչև 10.06.2020թ.-ը այդ մասին գրավոր հայտնելով համապատասխան դեկանատ:

Համաձայն գիտական խորհրդի որոշման արտառոծ դեպքերում (կապի ընդհատում, էլեկտրաէներգիայի խափանում և այլն) մանդատային հանձնաժողովը իրավիճակից ելնելով կայացնում է որոշում և այդ մասին 1 ժամվա ընթացքում տեղեկացնում քննական հանձնաժողովին, որն էլ հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ուսանողին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ