Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Արմենիա» ԲԿ-ի տնօրենը՝ համավարակի հաղթահարման, ԱՆ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին. բացառիկ հարցազրույց. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ-ի տնօրենը՝ համավարակի հաղթահարման, ԱՆ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին. բացառիկ հարցազրույց. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Գրիգորի Գրիգորյանի հետ։

Պարոն Գրիգորյան, կորոնավիրուսի համավարակը կլանել է աշխարհը։ Պետություններում վարակի դեմ պայքարի ռազմավարությունները տարբեր են։ Դուք՝ որպես առողջապահության ոլորտի փարձառու մասնագետ,  ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը վերջին օրերին ահագնացող վիճակագրության ֆոնին։

Համավարակի դեմ արդյունավետ պայքարը, բնականաբար, միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ։ Այն ենթադրում է պետական բոլոր կառույցների, առողջապահական համակարգի և հասարակության ջանքերի մոբիլիզացիան։ Եվ եթե առողջապահության նախարարության մոտեցումը մեծ հաշվով ճիշտ է եղել, թերացումներ նկատելի են մյուս գերատեսչությունների աշխատանքներում։

Բայց այսօր համավարակի դեմ քննադատության հիմնական թիրախում հենց առողջապահության նախարարությունն է։

Ես կարծում եմ, տակտիկական թերացումները մի կողմ դրած, որոնք երևի թե անխուսափելի են ցանկացած ճգնաժամային կառավարման ընթացքում, առողջապահության նախարարության ընդհանուր ռազմավարությունը ճիշտ էր ընտրված։ Արագ տեղորոշում, թեստավորում, մեկուսացում, վարակի շղթաների կոտրում, հատուկ կորոնավիրուսով վարակված անձանց համար բուժհաստատությունների առանձնացում։ Բայց վարակը կանխելու գործում անհրաժեշտ են նաև բազում այլ քայլեր, որոնք դուրս են առողջապահության նախարարության գործիքակազմից և գտնվում են մյուս գերատեսչությունների իրավասության շրջանակներում։ Մասնավորապես՝ արտակարգ դրության և կարանտինի ընթացքում կիրառված սահմանափակումների ռեալ և կոշտ կիրառումը, այդ սահմանափակումները խախտող քաղաքացիներին և մասնավոր բիզնեսին վարչական պատասխանատվության եթարկելը և ստիպելը՝ ենթարկվելու այդ սահմանափակումներին։ Ցավոք, այդ գերատեսչությունները չցուցաբերեցին անհրաժեշտ վճռականություն այս ուղղություններով։ Ես կարծում եմ, սա է այսօր կարևորագույն հարցը և դեռ ուշ չէ այս ուղղությամբ շտկումներ անել՝ հարթեցնելու համար վարակի կորը։ Սա մի կողմից թույլ չի տա առողջապահական համակարգի կոլապս, ջուրը չի գցի այն հերոսական ջանքերը, որ այս պահին մեր բժիշկները և բուժաշխատողները, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, ներդնում են վարակի դեմ պայքարում, որի արդյունքում կփրկվեն առավելագույն քանակով կյանքեր։

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է անել առողջապահության նախարարությունը, որ չի անում և հատնվել է քննադատության թիրախում։

Առողջապահության նախարարի նկատմամբ քննադատությունը հատկապես նախկին շրջանակների կողմից ես բացատրում եմ հենց նրա լավ աշխատանքով։ Նախարար Թորոսյանն այս ոլորտը ղեկավարած այն եզակիներից է, որը ռեալ բարեփոխումներ է իրականացնում ոլորտում։ Նրա ղեկավարման օրոք շատ բաներ են փոխվել՝ դրական առումով։ Բայց այս թեմայով արժե խոսել մեկ այլ առիթով։ Ինչ վերաբերում է կոնկրետ առողջապահության նախարարության կողմից անհրաժեշտ քայլերին, ապա, հավելյալ ապահովագրման համար կարիք կա հնարավորինս մեծացնել կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային բազան։ Նաև հավաքագրել առավել չափով կամավորների, որոնք անհրաժեշտության դեպքում փոխարինեն վարակված բժիշներին և բուժաշխատողներին։ Տեղեկացնեմ, որ մի քանի օր անց «Արմենիա» բժշկական կենտրոնը արդեն կունենա կորոնավիրուսով հիվանդ անձանց համար առանձնացված 50 մահճակալանոց բաժանմունք։ Անհրաժեշտության դեպքում այս ծավալներն էլ կմեծացնենք։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ հիվանդանոցները, անկախ սեփականության ձևից, պետության ռեսուրսներն են՝ հատկապես մեզ նման պատերազմի մեջ գտնվող երկրում։ Բայց կրկնում եմ, եթե բոլորս խիստ ձևով չհետևենք սահմանափակումների կիրառմանը, և մենք՝ քաղաքացիներս, չցուցաբերենք զգոն և պատասխանատու կեցվածք, ինչ էլ անի առողջապահական համակարգը, հնարավոր չի լինելու խուսափել այն իրավիճակից, երբ այլևս ռեսուրս չլինի սպասարկելու այդքան թվով հիվանդների, և նրանք հայտնվեն այս վտանգավոր վիրուսի դեմ մեն-մենակ։ Վերադառնալով կառավարությանն ուղղված քննադատության հարցին՝ նշեմ, որ մենք հիմա պատերազմի մեջ ենք, և բացարձակապես անընդունելի են կառավարության նկատմամբ այս ծանր պահին անվստահություն սերմանելու փորձերը։

Պատերազմի ժամանակ նման հարցերն անտեղի են։ Հիմա պետք է կենտրոնանալ վարակի դեմ պայքարի վրա, ոչ մի պարագայում չխանգարել կառավարությանն այս պայքարը վերջնական հաղթանակի հասցնելու հարցում։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ