Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին. ysmu.am

Առաջնորդելով ապագան՝ Կարիերայի կենտրոնը նոր ծրագրերով կներկայանա համալսարանական լսարանին. ysmu.am

Կարիերայի կենտրոնը ԵՊԲՀ երիտասարդ ստորաբաժանումներից է, որը գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է զբաղեցնել իր հաստատուն տեղը բուհի գործունեության մեջ։  Կենտրոնը ծավալում է  ուսումնական և խորհրդատվական աշխատանքներ. ապահովում է հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապը, նպաստում է ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը: Կարիերայի կենտրոնի ղեկավար, Օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալ Խաչատուր Մարգարյանի հետ զրուցել ենք կառույցի կողմից իրականացվող և ապագային միտված նախաձեռնությունների մասին։

- Ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված Կարիերայի կենտրոնն արդեն հասցրել է բազմաթիվ  ծրագրեր կյանքի կոչել։ Համավարակի ամիսներին, ի՞նչ  հիմնական ուղղվածություն ունեն կենտրոնի աշխատանքները։

Համավարակը բազմաթիվ առումներով մարտահրավեր էր: Առաջին իսկ օրերից, երբ Հայաստանում այն սկսվեց տարածվել, պարզ դարձավ, որ մարդիկ պատրաստ չեն դրան: Մենք երկու խնդիր դրեցինք մեր առջև՝ բարձրացնել հասարակության շրջանում իրազեկվածության հարցը և աջակցել մեր բուժաշխատողներին: Մեր ուսանողների և առաջատար համաճարակաբանների մասնակցությամբ մի քանի սոցիալական հոլովակներ պատրաստեցինք արդեն հայտնի հորդորներով: Քանի որ առկա իրավիճակում ցանկացած հավաք լրացուցիչ համաճարակաբանական լարվածություն կարող էր ստեղծել, իսկ բժիշկներն ու բուժաշխատողներն առանց այն էլ սուղ, հաճախ իրար հակասող տեղեկատվության էին բախվում, որոշվեց շեշտը դնել տեսադասախոսությունների միջոցով ամենաարդիական, ամենաթարմ տեղեկատվությունը մեր կլինիցիստներին հասցնելու վրա: Սկզբում կազմակերպվեցին առաջատար մասնագետների դասախոսություններ, որոնք վերլուծելով ամենաթարմ բուժական մոտեցումները մեր կլինիցիստներին հաղորդեցին բուժման տակտիկայի ընտրության ամենաարդիական մոտեցումները: Մեր դասախոսություններում խոսեցին առաջատար ռեանիմատոլոգներ, թոքաբան, համաճարակաբան, կլինիկական դեղագետ և ալերգոլոգ:

Դրանից հետո, մենք շեշտը դրեցինք բժշկական այն մասնագիտությունների վրա, որոնք անմիջականորեն չառնչվելով կորոնավիրուսի հետ, այնուամենայնիվ, շարունակում են իրենց մասնագիտական պարտքը կատարել: Չէ՞ որ այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը սևեռված է թոքաբորբերի վրա, բժիշկները շարունակում են վիրահատել, բուժել այլ հիվանդություններ, իսկ նոր պայմաններում և՛ պացիենտի, և՛ բժշկի անվտանգությունը խիստ կարևոր է դառնում: Մենք նախաձեռնեցինք վիրաբույժների, մաշկաբանների, ստոմատոլոգների և այլ մասնագիտությունների վերաբերյալ դասախոսություններ:

Երրորդ փուլում, հաշվի առնելով շրջանառվող հակասական մոտեցումները համավարակի չափագրման և զարգացումների ուսումնասիրության վերաբերյալ,  նախաձեռնեցինք հանրային առողջության մասնագետների և համաճարակաբանների մասնագիտական դասախոսություններ, որոնց թիրախը ոչ միայն առողջապահական մասնագետներն էին, այլև գիտակից հանրությունը: Այստեղ փորձեցինք հնարավորինս համապարփակ ներկայացնել համավարակի բնույթը, հնարավոր զարգացման ճանապարհները, հանրության և կառավարման մարմինների դերն այս հարցում:

Ընդհանուր առմամբ, լոքդաունի առաջին մեկ ամսում մենք պատրաստեցինք 45 մասնագիտական դասախոսություններ, իսկ համավարակից մինչ այժմ դրանց թիվը գերազանցում է 150-ը: 

Շատ ոգևորիչ է, երբ գիշերը աշխատանքից տուն վերադարձած կամ արտասահմանում աշխատող հայ բժշկից զանգ ես ստանում ու լսում շնորհակալական խոսքեր՝ ամենաթարմ մոտեցումները պարզ, համառոտ ու հասկանալի ներկայացնելու համար: Շատերը պարզապես չէին հասցնում հետևել վերջին մասնագիտական նորություններին, իսկ տեսադասախոսությունը հնարավորություն է տալիս ցանկացած տեղ, ցանկացած ժամի գրպանից հանել  հեռախոսն ու մի քանի տասնյակ րոպեների ընթացքում տեղեկանալ ամենավերջին ուղղորդումներին:

Որպես այս շարքի տրամաբանական ավարտ, Կարիերայի կենտրոնը նախաձեռնեց ուղիղ հեռարձակում լավագույն համալսարանական մասնագետների ներգրավմամբ, որոնք անդրադարձան հասարակությունում ձևավորված կարծրատիպերին կորոնավիրուսի վերաբերյալ, ինչը նույնպես դրական արձագանք ստացավ:

Մենք հպարտ ենք, որ ամենադժվարին պահերին կարողացանք օգտակար լինել մեր հանրությանը և իրենց պարտքը կատարող բժիշկներին:

- Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ հաջողվեց այս տարիների ընթացքում կատարել կարիերայի խթանման առաքելությունը, ինչպես նախանշել էիք սկզբում։

Կարիերայի կենտրոնի գործարկումը միանշանակ բարդ գործընթաց է՝ սկսած մեր հանրությունում դրա ձևակերպման վերաբերյալ ունեցած կանխակալ վերաբերմունքից, մինչև բժշկական հանրույթի և հիվանդանոցների կառավարման մշակութային առանձնահատկություններ:  Մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր նախանշած վերջնարդյունքներին: Կարևոր է գիտակցել, որ բժշկական հանրույթը կուռ, միասնական և ավանդույթներով լի միավոր է, իր մոտեցումներով ցանկացած նորին: Մենք լուծում ենք կրթություն ստացողից մինչև կայացած մասնագետ շղթայի ցանկացած անհատի՝ իր շրջանակներում հետաքրքիր և օգտակար լինելու խնդիրը:  Ներկայումս ծրագրում ենք ընդլայնել մեր գործունեությունը: Նոր նախաձեռնությունների իրականացման բազմաթիվ պայմանավորվածություններ կան պետական և մասնավոր սեկտորների հետ, որոնք վստահաբար իրենց դրական ազդեցությունը կթողնեն դաշտի առողջացման ուղղության վրա:

- «Առաջնորդենք ապագան» մասնագիտական կողմնորոշման ծրագիրն այժմ իրականացման ի՞նչ փուլում է։

Սա մի նոր նախաձեռնություն է, որը ունի միջազգային բնույթ և ներառում է արտասահմանյան դպրոցների շրջանավարտների մասնագիտական կողմնորոշում: Ցավոք, ստիպված եղանք ծրագիրը մեկնարկել առցանց եղանակով: Ներկայումս ծրագրում ներգրավված են 33 դպրոցի շրջանավարտներ Շրի Լանկայից, ունենք բազմաթիվ հայտեր և նախատեսում ենք ընդլայնել ծրագիրը:

- Նոր ուսումնական տարվա ընթացքում համալսարանական լսարանն ինչպիսի՞ նոր նախաձեռնությունների սպասի։

Կան մի քանի նախանշված ծրագրեր, որոնցից որոշները պարզապես հետաձգվեցին հասկանալի պատճառներով, իսկ որոշները նոր են: Նոր ուսումնական տարում մենք իրականացնելու ենք վիրաբուժական հմտությունների խթանման «Լանցետ» ծրագիրը, որը փուլային է լինելու և հնարավորություն է տալու ուսումնառության տարիներից ձեռք բերել անհրաժեշտ բազային վիրաբուժական հմտություններ: Արտակարգ դրության օրերին իրականացվեց «Մասնագետ» ծրագիրը, որի առավել ընդգրկուն տարբերակը նախատեսում ենք շարունակել հետագայում: Դրա նպատակը մասնագիտական կողմնորոշման խթանումն է ավագ դպրոցներում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Վիրաբուժական սիմուլյացիոն հմտությունների զարգացման ծրագիր ենք նախատեսել իրականացնել, ինչպես նաև Առաջին օգնության թրեյնինգային կենտրոնի գործարկում, որի թիրախային խումբ են հանդիսանալու մանկապարտեզների դաստիարակները, դպրոցների ուսուցիչները, հանրային ծառայություն իրականացնող անձիք և այլք: «ԳլՕբ-ՈւՍ» ծրագրի բազայի վրա նախատեսում ենք իրականացնել երկու մեծ ծրագիր՝ արևմտյան մոդելի բժշկագիտական դպրոցի դասավանդման հայալեզու ծրագիր և միջազգային մոդելի հատուկ թրեյնինգ ծրագիր՝ արտասահմանցի ունկնդիրների համար: Բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի վերաբերյալ նույնպես ունենք նոր նախաձեռնություններ, առցանց դասընթացներ բժիշկների համար և այլն:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ