Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները (ՔՈՎՀ) լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհում առողջապահական համակարգերի համար։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, 2022 թվականին ՔՈՎՀ-ը եղել է աշխարհում մահացության հիմնական պատճառը՝ կազմելով բոլոր մահվան դեպքերի 74%-ը (մոտ 41 միլիոն մարդ): Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականն այս ցուցանիշը կհասնի 86%-ի՝ հանգեցնելով տարեկան մոտ 90 միլիոն մահվան դեպքի։

Հայաստանում ՔՈՎՀ-ից մահացությունը 2021 թվականին կազմել է ընդհանուր մահերի 80%-ը՝ առաջին տեղում սիրտանոթային հիվանդություններն էին, որոնք դարձել են բոլոր մահերի 54%-ի պատճառ:

Գարնան ամիսներին ՔՈՎՀ-ի սրացումների հաճախականությունը զգալիորեն աճում է, ինչը հանգեցնում է հոսպիտալացումների թվի ավելացման, առողջապահական ծախսերի բարձրացման և հիվանդների կյանքի որակի վատթարացման։

ՔՈՎՀ-ի գարնանային սրացումները պայմանավորված են մի շարք գործոններով․

  • Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններ․ Կլիմայական տատանումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում սիրտանոթային համակարգի համար՝ առաջացնելով անոթային ռեակցիաներ և բացասաբար ազդելով գլխուղեղի արյան շրջանառության վրա։
  • Վիտամինային անբավարարություն և իմունային համակարգի թուլացում․ Ձմռան ամիսներին վիտամինների և հանքանյութերի անբավարար ընդունումը նպաստում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների թուլացմանը՝ նվազեցնելով դիմադրողականությունը վարակների նկատմամբ։
  • Վիրուսային և բակտերիալ վարակների տարածվածության աճ․ Գարնանը բարձրանում է սուր շնչառական վարակների տարածվածությունը, ինչը հատկապես վտանգավոր է թուլացած իմունային համակարգ ունեցող անձանց համար։ Հանաձայն իրականացված հետազոտության արդյուքների, շնչառական վարակները քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդության (ՔՕԹՀ) սրացումների 75%-ի պատճառն են։
  • Բույսերի ծաղկում. Բույսերի ծաղկման և օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով մթնոլորտում կտրուկ մեծանում է ծաղկափոշու, փոշու և այլ ալերգենների պարունակությունը, ինչը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, բրոնխիալ ասթմայի ու այլ շնչառական հիվանդությունների սրացումներ:
  • Ֆիզիկական ակտիվության փոփոխություն․ Գարնանը շատերը սկսում են ավելի ակտիվ կենսակերպ վարել, սակայն նախապատրաստվածության բացակայության դեպքում դա կարող է բարձրացնել սիրտանոթային բարդությունների ռիսկը՝ հատկապես իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների շրջանում։

Գարնան ամիսներին սրացող քրոնիկական հիվանդությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում՝
   

Մարսողական համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ քրոնիկական գաստրիտը, կոլիտը, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը։ Սրացումների հիմնական պատճառները կապված են իմունային համակարգի թուլացման, սննդակարգում В և С վիտամինների պակասի (որոնք կարևոր են ստամոքսի լորձաթաղանթի վերականգնման համար), ստամոքսահյութի թթվայնության ախտաբանական փոփոխությունների և սթրեսի հետ։


Բացի այդ, որոշ մարդիկ, հատկապես կանայք, գարնանը դիմում են խիստ դիետաների՝ նիհարելու նպատակով, ինչը նվազեցնում է իմունային պաշտպանությունը և նպաստում քրոնիկական սթրեսի առաջացմանը։ Վերջինս ուղեկցվում է արյան մեջ ադրենալինի մակարդակի բարձրացումով, ինչի հետևանքով վատթարանում է ստամոքսի լորձաթաղանթի բջիջների սնուցումը, որոնց մի մասը ենթարկվում է ատրոֆիայի և քայքայվում՝ առաջացնելով բորբոքման օջախներ։

Ալերգիկ հիվանդությունները․ Նրանց սրացման հիմնական պատճառներից մեկը, ինչպես նշվեց, օդում մեծ քանակությամբ ծաղկափոշու և փոշու առկայությունն է։ Հետազոտությունների տվյալների համաձայն՝ միայն այս գործոնը ՔՕԹՀ-ի և բրոնխիալ ասթմայի սրացումների հաճախականությունը բարձրացնում է 15-30%-ով։

ԱՄՆ-ում իրականացված հետազոտության համաձայն՝ ՔՕԹՀ-ի սրացումները 20-30% դեպքերում հանգեցնում են հիվանդների հոսպիտալացման անհրաժեշտության։ Մինչդեռ ծանր ընթացքով հիվանդների շրջանում կրկնակի հոսպիտալացման ցուցանիշը 30 օրվա ընթացքում հասնում է 22.6%-ի։

Մաշկային հիվանդություններ․ Գարնանը հաճախ սրվում են մաշկային պաթոլոգիաները, ինչպես օրինակ՝ փսորիազը, ատոպիկ դերմատիտը և այլ քրոնիկական հիվանդություններ։ Սրացման հիմնական գործոններն են արևի լույսի անբավարարությունը, սթրեսը և իմունային համակարգի թուլացումը, որոնք կարող են զգալիորեն ծանրացնել հիվանդությունների ընթացքը։

Բացի այդ, գարնան ամիսներին հաճախակի սրացող մարսողական համակարգի հիվանդությունները նույնպես բացասաբար են ազդում մաշկաբանական խնդիրների վրա։ Շրջակա միջավայրի ջերմաստիճանի և խոնավության կտրուկ տատանումները, ինչպես նաև օդում առկա փոշին ու ծաղկափոշին կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝  նպաստելով մաշկային հիվանդությունների սրացմանը։

Սիրտանոթային հիվանդություններ (ՍԱՀ). Արևային ճառագայթման ուժեղացումը և մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները բացասաբար են ազդում մեթեոզգայուն մարդկանց, սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց, վեգետաանոթային դիստոնիայով հիվանդների ինքնազգացողության վրա։ ՍԱՀ ունեցող հիվանդների մոտ բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, ուղեղային կաթվածի, հիպերտոնիկ կրիզի, տախիկարդիայի և առիթմիաների առաջացման հավանականությունը։
   

Հոգեկան հիվանդություններ. Գարնանը օրվա լուսավոր ժամերի երկարացումն ու արևային ճառագայթման ինտենսիվության աճն ազդում են հորմոնների և նեյրոմեդիատորների արտադրության վրա, որոնք կարգավորում են մարդու տրամադրությունը, քունը և վարքագիծը։ Այս փոփոխությունները երբեմն խաթարում են նյարդաբանական հավասարակշռությունը՝ նպաստելով հոգեկան խանգարումների, այդ թվում՝ դեպրեսիայի, բիպոլյար աֆեկտիվ խանգարման, շիզոֆրենիայի, ինչպես նաև տագնապային և ֆոբիկ խանգարումների սրացմանը։

Ինչպես նշվեց, ՔՈՎՀ-ի սրացումները զգալի նվազեցնում են հիվանդների կյանքի որակի ցուցանիշները (оրինակ, ՔՕԹՀ-ի սրացումների դեպքում՝ 20%-ով): Սրացումների հետևանքով 1․5-3 անգամ բարձրանում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը։

Շատ մեծ է ՔՈՎՀ-ի սրացումների տնտեսական վնասը։ Ըստ ԱՀԿ-ի, բոլոր ՔՕԹՀ-ի համաշխարհային տնտեսական բեռը գնահատվում է տրիլիոնավոր դոլարներով, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականն այդ թիվը կարող է հասնել 47 տրիլիոն դոլարի:

Բոլոր ՔՈՎՀ-ի սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել վիտամիններով և հանքանյութերով, պահպանել առողջ կենսակերպ,  խուսափել սթրեսներից և գերհոգնածությունից, հրաժարվել վնասակար սովորություններից, հաճախ գտնվել մաքուր օդում, ապահովել 8 ժամ գիշերային քուն։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր։ Անհրաժեշտ է նաև ժամանակին այցելել բժշկի, խստորեն պահպանել նշանակված դեղորայքային բուժումը։

Հիշեք, որ գարնանային սրացումները հնարավոր է կանխել, եթե նախապես ձեռնարկվեն առողջության պահպանման և կանխարգելիչ միջոցառումներ։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ