Թվեր և փաստեր Հայաստանից
Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. yerevaklur.am
Հարցազրույցը տրամադրել է yerevaklur.am կայքը:
Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանը Հայաստանում առաջին մասնագետներից էր, ով սկսեց լազերային վիրահատություններ կատարել կարճատեսությունը, հեռատեսությունը և աստիգմատիզմը վերացնելու համար: Մանրամասները՝ զրույցի ընթացքում:
– Հիվանդը եկավ, ախտորոշեցիք կերատոկոնուս, կխնդրեմ հիվանդին հասկանալի լեզվով նաև մեզ բացատրել, թե ինչ է կերատոկոնուսը:
– Կերատոկոնուսը բնածին խնդիր է. աչքի ամենաառաջին թաղանթը, որր կոչվում է եղջերաթաղանթ, թույլ է կառուցված, այսինքն կարծրությունն ապահովող կոլագեն նյութը պակաս է: Հիվանդությունը որպես օրենք սկսում է զարգանալ 15-16 տարեկանում: Սկսվում է առաջին հայացքից փոքր կարճատեսությունով կամ աստիգմատիզմով, ժամանակի ընթացքում խնդիրը խորանում է, ու բացահայտվում, որ հիվանդն ունի կերատոկոնուս. եղջերաթաղանթը շատ դանդաղ բարակում է կենտրոնական հատվածում, կոնաձև փքվում դուրս՝ կորցնելով անատոմիկ ճիշտ կառուցվածքը: Հիվանդությունը կանխելու համար կատարվում է ֆիզոպրոցեդուրա՝ կաթեցվում է նյութ, որը փոխարինում է կոլագենին, ինչն էլ կարծրացնում է բարակող հյուսվածքը: Գործողությունն ինքնին շատ ապահով է, քանի որ վիրահատություն չէ, և բացառվում է, որ այն վատ ընթացք ունենա: Լինում են եզակի դեպքեր, երբ չենք տեսնում այն արդյունքը, որը կարող էինք տեսնել, եթե ավելի շուտ դիմեին բժշկի: Նման դեպքում արվում է ողջ թաղանթի փոխպատվաստում: Խնդիրը տարածված է հայերի մեջ, դա հին ազգերին բնորոշ հիվանդություն է:
– Անդրադառնանք ուշացած դեպքերին: Մարդն ունի կարճատեսություն, պարբերաբար այն բարդանում է, հիմա՝ բժշկի՞ թերությունն է, որ չի նկատել կերատոկոնուսի առկայությունը:
– Կան այդպիսի դեպքեր էլ, բայց մինչև անձը չանցնի լայնածավալ ստուգում համապատասխան սարքավորումով, դժվար կլինի ախտորոշել: Իսկ մարզերում համապատասխան տեխնիկան բացակայում է: Ես կասեի՝ ավելի հաճախ հիվանդի կողմից հիվանդությունն անտեսելու խնդիր է, գումար չունենալու պատճառով կարող է ուշ դիմել:
– Խոսենք նաև կարճատեսության նոր կարգավորման մասին, որի միջոցով հիվանդն ազատվում է օպտիկական ակնոց կամ լինզաներ կրելուց: Արդյունքը երկարաժամկե՞տ է:
– Իհարկե կյանքում ընդմիշտ ոչինչ չկա: Եթե խոսքը կարճատեսության շտկման մասին է, ապա նախկին վիճակին վերադառնալը 99 տոկոս դեպքերում քիչ հավանական է: Բայց այժմ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներդրել ենք նոր լազերային վիրահատության սարք(ամերիկյան Alcon ընկերության Femto վայրկյանային լազեր), որով կարողանում ենք ապահով վիրահատել կարճատեսության բարդացած տեսակը: Այն, ինչ բժշկությունը մերժում էր վիրահատել, այն է՝ բարձր կարճատեսություն, բարակ եղջերաթաղանթ, նոր սարքի միջոցով հնարավոր դարձավ:
– Ու՞մ չի թույլատրվում վիրահատվել:
– Սահմանափակում կա 18-ից ցածր տարիքի երեխաների դեպքում, քանի որ աճող տարիք է: Որպեսզի վիրահատության էֆեկտը լինի հնարավորինս երկար, մեկ տարվա ընթացքում կարճատեսությունը չպետք է պրոգրես ունենա: Նման դեպքերն ուղղակի շարունակում ենք հսկողության տակ պահել: Վիրահատությունը չի թույլատրվում նաև կերատոկոնուս հիվանդություն ունեցողին, իսկ կատարակտի դեպքում զգուշացնում ենք, որ վիրահատել կարող ենք, բայց արդյունքում հնարավոր է՝ տեսողությունը նախկին վիճակին վերադառնա:
– Հետվիրահատական ի՞նչ բարդություններ կարող են սպասվել հիվանդին:
- Անհամեստ կարող է հնչել, բայց ես առաջինն եմ Հայաստանում, որ այս վիրահատությունն արել եմ 2001 թվականից սկսած: Սա նշում եմ, որովհետև 5-րդ լազերային սարքն է, որը ես աշխատեցնում եմ ու վստահեցնում՝ այս պահի դրությամբ վիրահատության ընթացքում խնդիր ունենալը գրեթե բացառված է: Ինչ վերաբերում է հետագա բարդություններին, ապա չի բացառվում, որ վիրահատությունից հետո ռեգրեսիա լինի՝ աչքը նորից վերադառնա նույն վիճակին, ու երկրորդ վիրահատության կարիք լինի: Միշտ կարելի է երկրորդ անգամ շտկում անել:
– Ո՞րքան ժամանակ վիրահատված հիվանդը պետք է հեռու մնա տեխնիկայի հետ շփումից՝ համակարգչից, հեռուստացույցից, և այլն:
– Ունենք 3 տեսակի լազերային վիրահատություն, երեքն էլ լավ տեսողություն են ապահովում, բայց վերականգնողական փուլերը տարբեր են:
Առաջին լազերային սարքի միջոցով վիրահատելուց հետո 3 օր հիվանդը պիտի լինի տանը, 4-րդ օրը կարող է դուրս գալ: Իսկ հեռուստացույց դիտել, համակարգչով աշխատել չի կարող, որովհետև ունենում է բավական արտահայտված լուսավախություն, արցունքահոսություն, տեսողությունը մի քիչ տատանողականություն ունի վերականգնողական շրջանում. Դա տևում է առավելագույնը մեկ շաբաթ: Մյուս՝ երկրորդ ու երրորդ լազերային սարքի գործածության դեպքում արագ ապաքինվում են. աչքերը հաջորդ օրը բացում են, ցավ գրեթե չի լինում: Թե որ սարքն է ընտրվում վիրահատության համար, կախված է հիվանդի ախտորոշումից, բժշկի խորհրդից ու հիվանդի ցանկությունից:
– Կարճատեսության վերականգնման ընթացքում կոնկրետ ի՞նչ գործողություն է արվում:
– Կարճատեսությունը հեռանում է պարզ պատճառով՝ տաշվում է եղջերաթաղանթը: Էքսիմեր լազերը գոլորշացնում է եղջերաթաղանթը, վերջինս տափակում է՝ բերելով բեկող ուժի փոփոխության: Կարճատեսի մոտ աչքի բեկող ուժը կենտրոնական մասում է, դրա համար պատկերը ցանցաթաղանթից առաջ է ընկնում, ակնոցը դնում են, հավաքում է ցանցաթաղանթի վրա:
– Իսկ հեռատեսության դեպքում ի՞նչ է արվում:
– Տեղային կաթիլով անզգայացնում ենք, 10-12 րոպե աչքը չի զգում, ու վիրահատում ենք: Հեռատեսությունը մոտ 5 տարի առաջ աշխատում էինք չվիրահատել, քանի որ իրեն չէր արդարացնում, սակայն Lasik և Femto Lasik սարքերի կիրառումը այժմ մեծ փրկություն է հեռատեսների համար: Նրանց դեպքում էլ է տաշվում եղջերաթաղանթը, բայց ոչ թե կենտրոնը, այլ եզրերը: Աստիգմատիզմի դեպքում տաշվում է եղջերաթաղանթի միայն մեկ հատվածը:
– Եթե կերատոկոնուսը բարակ եղջերաթաղանթի պատճառով է առաջանում, մտավախություն չկա՞, որ կարող է կարճատեսությունը վերացնելու արդյունքում կերատոկոնուս առաջանա:
– Ըստ էության տեսականորեն հնարավոր է: Եղել են դեպքեր աշխարհում, երբ կարճատեսությունը վերացնելու արդյունքում առաջացել է նման խնդիր: Բայց հիմնականում կերատոկոնուսն առաջանում է, եթե մարդու օրգանիզմում այն զարգանալու միտում ունի, այսինքն գենետիկորեն կա:
– Շա՞տ են կարճատեսությունը վերացնելու խնդրով ձեզ դիմողները:
– Այո, բավական շատ են ու կարող եմ ասել, որ տարեցտարի շատանում են: Իհարկե դա նաև արված գործի որակի արդյունք է: Բացի այդ հասկացան, որ պետք չէ գնալ Մոսկվա, Փարիզ, ծախսել 5 անգամ ավելի գումար այն դեպքում, երբ արդյունավետությունը նույնն է: Սա կոսմետիկ վիրաբուժություն է. կարող է մարդը չվիրահատվել, ակնոց կրել, ու դրանից ոչ մի սպառնալիք չկա աչքին: Իսկ ցանկացած կոսմետիկ վիրահատությունը թանկ արժե, ոչ թե որ կոսմետիկ է, այլ սարքերն են շատ թանկարժեք: Մենք փորձել ենք այն գումարային տարբերակն ընտրել, երբ և՛ սարքերը կարողանանք պահել, և՛ միջին աշխատավարձ ստացող մարդը կարողանա վիրահատվել:
Առաջիկայում ամերիկացիների հետ նոր ծրագիր ենք սկսում ՝ տարիքային կարճատեսության և հեռատեսության շտկում 44 տարեկանից հետո, երբ մարդ սկսում է կրել կարդալու ակնոց: Տվյալ դեպքում վիրահատվողը առանց ակնոցի և՛լավ է տեսնելու հեռուն, և՛ լավ է կարդալու: Վիրահատությունն արվելու է մեկ աչքի վրա: Նման բան եզակի երկրներում է արվում, ու մեզ մոտ էլ հնարավոր է լինելու:
– Զրույցի վերջում կխնդրեի խորհուրդ տալ՝ ի՞նչ անել, որ կարճատեսություն չառաջանա:
– Եթե օրգանիզմում կա նախատրամադրվածություն զարգանալու, ոչինչ չենք կարող անել, որ չզարգանա, բայց այսօրվա երեխաների նստակյաց ապրելակերպը՝ համակարգչով և բջջայիններով խաղալը, բակում չխաղալը նպաստում են, որ կարճատեսությունը չարորակ ընթացք ունենա, շատերի մոտ ի հայտ գա: Երեխան կես ժամ գրեց, կարդաց, մուլտ նայեց, անպայման պիտի հայացքը փոխի ուրիշ կողմ: Սպորտով զբաղվելը մեծ նշանակություն ունի, քանի որ արյան շրջանառությունը պիտի ակտիվ լինի: Ամենակարևորը նաև պրոֆիլակտիկ ստուգումներն են. դպրոցական տարիքից տարին 2 անգամ երեխան պարտադիր պիտի ստուգվի ակնաբույժի մոտ, եթե անգամ որևէ խնդիր չունի:
23.06.2015 Կարդացեք նաև
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
11.11.2022
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
24.12.2021
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
26.11.2021
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
03.10.2018
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
10.07.2017
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
05.06.2017
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
25.05.2017
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
02.04.2017
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
11.04.2015
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
20.08.2014
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
18.02.2014
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
19.06.2010
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ