Թվեր և փաստեր Հայաստանից
Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար՝ անկախ ախտորոշումից, հաշմանդամությունից, կամ որևէ այլ սահմանափակումից։ Այն «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ նախագիծ է:
Ծրագրի կարևոր պայմանը նորը ստեղծելու, ստեղծագործելու ներուժը կիրառելու, աշխատելու, արժանավայել կյանքի համար գումար վաստակելու ցանկությունն է։
Կազմակերպված ֆուրշետը հնարավորություն տվեց հյուրերին անմիջական միջավայրում արտահայտել կարծիքներ, կիսվել գաղափարներով` նոր արտադրության վերաբերյալ։
«AMBRA» art product նոր բրենդի և սոցիալական արտադրության բացման առթիվ կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին նոր ոճով պատրաստած զգեստներ ու աքսեսուարներ, ինչպես նաև երիտասարդ նկարիչների նկարներ։
Միջոցառման շրջանակում զրուցեցինք ներկաներից մի քանիսի հետ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան
«Մեր նպատակն է աշխատանքի հնարավորություն ստեղծել բոլորի համար, անկախ այն բանից՝ հիվանդություն, հաշմանդամություն ունե՞ն, թե ոչ, որպեսզի մարդիկ չմնան անօգնական վիճակում, այլ կարողանան աշխատել, գումար վաստակել և հասարակության լիարժեք անդամ դառնալ: Որովհետև, դժվար է պատկերացնել լիարժեքությունը առանց սեփական գումար ունենալու: Մի բան է, երբ հոգեկան առողջության խնդիր ունեցողը «հոգս» է ընտանիքի համար, և լրիվ այլ բան, երբ սեփական աշխատանքով գումար է վաստակում և կարողանում է ընտանիքի հոգսը թեթևացնել... Դրա համար որոշվեց իրականացնել այս ծրագիրը, որն այս պահից սկսած բացառապես համարվում է բիզնես-ծրագիր և այլևս որևէ դրամաշնորհային ներդրում չունի»:
Լիլիթ Բաղդասարյան Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն Հկ-ի նախագահ
«Սոցիալական արտադրության ստեղծման գաղափարը վաղուց ունեինք, դեռևս 2012-13 թթ, երբ հոգեկան առողջության ռազմավարության վրա էինք աշխատում: Դա բոլոր նախարարությունների համատեղ ռազմավարությունն էր, որը հետագայում հաստատվեց կառավարության կողմից: Այդ շրջանակում ուսումնասիրեցինք շատ երկրների փորձը, նրանց ինտեգրատիվ մոդելների աշխատանքը, հասկացանք, որ վերականգնողական մոդելից աշխարհն արդեն վաղուց անցել է ռեքավերի մոդելին, որտեղ չեն առանձնացվում և չեն ստեղծվում առանձին արտադրամասեր որոշ խնդիրներ ունեցող մարդկանց համար, այլ հավասար պայմաններ են ապահովում բոլորին, որտեղ ինտեգրված են նաև հաշմանդամություն, հոգեկան առողջական խնդիրներ կամ այլ սահմանափակումներ ունեցող մարդիկ:
Հետագայում իրականացրեցինք «Որակի իրավունք» ծրագիրը, որը համատեղ էր ԱՀԿ-ի, Իտալիայի, Լիբանանի, Հայաստանի, և Գանայի միջև: Այդ ծրագրի շրջանակում ստացանք փոքրիկ դրամաշնորհ, որի շնորհիվ Վարդենիսի տուն-ինտերնատի համար հիմնեցինք կարի արտադրամաս ոչ թե հաստատության ներսում, այլ մեր Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Վարդենիսի մասնաճյուղում: Արդեն մարդիկ հաճույքով դուրս էին գալիս ինտերնատից և այցելում Կենտրոն՝ կարում, ստեղծագործում էին և դրա դիմաց նաև վարձատրվում:
Շատ էինք ցանկանում ունենալ որևէ ծրագիր, որը հնարավորություն կտար այդ ամենն իրականացնել հիմնարար հիմունքներով: Սակայն դրամաշնորհային ծրագրերն ուշանում էին: Ուստի որոշեցինք այլևս չսպասել և, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնում՝ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ, ստեղծել այս ծրագիրը՝ օգտագործելով սեփական միջոցները: Ստեղծվեց լայն հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ներուժն արտահայտել, բարիք ստեղծել և նաև աշխատավարձ ստանալ:
Կարևոր է այն, որ ներգրավված են մարդիկ, որոնք ունեն կամ ունեցել են հոգեկան առողջության խնդիրներ. իսկ մեզանից որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ չի բախվել նման խնդիրների: Հետևաբար, այստեղ որևէ սահմանափակում չկա:
Այս պարագայում մենք գործ ունենք ոչ թե շահառուների, այլ աշխատակիցների, ստեղծագործ երիտասարդների հետ, ովքեր արդեն-իսկ ունեն ցուցահանդեսների առաջին հայտը: Նրանց աշխատանքները, գործերը տպվում են շապիկների, սփռոցների վրա և այլն:
«AMBRA» art product սոցիալական ձեռնարկության գործադիր տնօրեն Աննա Բադալյան
Ծրագրի ամենակարևոր գաղափարը պարոն Սողոյանն արդեն նշեց: Ավելացնեմ միայն, որ մեր նպատակն է ստեղծել հայկական նոր բրենդ և թույլ տալ, որ երիտասարդ ստեղծագործող մարդիկ (խոսքը հոգեբանական տարիքին է վերաբերում) կարողանան ստեղծագործել, իսկ մենք նպաստենք, որ նրանց գործերը վաճառվեն և հեղինակները հայտնի դառնան, նաև կարողանան իրենց աշխատանքով գումար վաստակել:
«AMBRA» art product սոցիալական ձեռնարկության աշխատակից Մարիաննա Անտոնյան
Շնորհակալություն, հարգելի հյուրեր, որ այսօր այստեղ մեզ հետ եք՝ կիսելու մեզ համար այսքան կարևոր պահը՝ Սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացումը: Այստեղ ծնվում են աշխատատեղեր` առանց պայմանականությունների, այստեղ արժևորվում է ստեղծարար միտքը:
Ծնվում են նաև ուժ, հույս և վստահություն...
31.07.2025 Կարդացեք նաև
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
11.11.2022
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
24.12.2021
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
26.11.2021
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
03.10.2018
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
10.07.2017
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
05.06.2017
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
25.05.2017
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
02.04.2017
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
11.04.2015
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
20.08.2014
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
18.02.2014
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
19.06.2010
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ