Առողջապահություն 3.2012
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ: Ուսումնասիրություններով հաստատվում է, որ կախվածության ցանկացած դրսևորում կամ սովորությունների չարաշահում կարող է ագրեսիա առաջացնել, որն ավելի շատ նկատվում է հուզական, վարքի հետ կապված և ներքին կառավարման խնդիրներ ունեցող երեխաների շրջանում` անհանգստացնելով ծնողներին և հասարակությանը:
Հեռուստացույց դիտելը երեխաների և դեռահասների զբաղմունքի հիմնական մասն է կազմում, որը մեծ ազդեցություն է ունենում նրանց զարգացման, վարքի ձևավորման և դրանք գնահատող արժեքային ցուցանիշների վրա:
Հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը խաթարում է անձի բնականոն ձևավորումը, երեխաներին և պատանիներին կտրում կարևոր զբաղմունքներից: Տուժում են ֆիզիկական և հոգեկան առողջությունը, ուսման առաջադիմությունը, վարքը, նվազում է ընտանիքի, և ընդհանրապես հասարակության հետ շփման միջոցով զարգանալու, կայանալու հնարավորությունը, քիչ ժամանակ է տրամադրվում առողջ ապրելակերպին, սպորտին և այլն:
Հեռուստացույցից ստացված տեղեկությունը երբեմն կարող է նաև անտեղի կամ ոչ ճիշտ լինել: Կարելի է հեշտությամբ խճճվել հեռուստացույցով տեսածի, երևակայության և իրականության խաչմերուկներում: Շփոթեցնող են գովազդները, որոնցից շատերը ալկոհոլի, առողջ ապրելակերպին ոչ հարիր սննդամթերքի` քաղցրավենիք, ՙարագ սնունդ՚ և այլն վերաբերյալ են:
Հաճախ հեռուստատեսային հաղորդումները, ֆիլմերը և լուրերը կենտրոնանում են բռնության, սեքսի, սեռային ստերեոտիպերի, թմրադեղերի, ալկոհոլի, ինքնասպանության, սպանությունների, ինչպես նաև հանցագործությունների և դրանց անցանկալի հետևանքների վրա:
Շուտ տպավորվող երիտասարդը կարող է թյուրիմացաբար ենթադրել, թե այն, ինչ սփռվում է հեռուստատեսությամբ, անվտանգ է և հասարակության կողմից ընդունելի: Հեռուստացույցը նոր սերնդին կարող է դրդել նմանատիպ վարքի և վերաբերմունքի, որի դրդապատճառը միշտ չէ, որ հասկանալի է ծնողների համար: Օրինակ, սերիալներում հաճախակի հանդիպող վրեժխնդրության, վայրագ վարքի և նյութապաշտական արժեհամակարգի դրվագները կարող են նմանատիպ վարքագծի կրկնօրինակման պատճառ դառնալ:
Միշտ չէ, որ ծնողները հնարավորություն և ժամանակ են գտնում հետևելու, որ երեխան դիտի միայն դրական ազդեցություն ունեցող հաղորդումներ, ուստի լավ կլինի հաշվի առնել հետևյալ խորհուրդները`
- փորձեք հաղորդումները միասին դիտել,
- ընտրեք համապատասխան հաղորդումներ, ծրագրեր,
- սահմանափակեք հեռուստացույց դիտելու ժամանակը (օրական կամ շաբաթական),
- անջատեք հեռուստացույցը ընթրիքի և դասերի պատրաստման ժամանակ,
- անջատեք հեռուստացույցը, երբ ծրագիրը անհամապատասխան եք գտնում:
Խորհուրդ չի տրվում, սակայն, հեռուստացույցից, ինչպես նաև համակարգչից օգտվելու արգելքը կիրառել որպես պատժամիջոց: Երեխային առաջարկեք նրա համար կարևոր մեկ այլ ընտրություն: Կարող եք ասել, որ նա կօգտվի հեռուստացույցից կամ համակարգչից, եթե դպրոցում երկու առարկայից բարձր գնահատական ստանա և այլն:
Ծնողները կարող են ընտրել այն հեռուստահաղորդումները, որոնք կնպաստեն երեխայի ընդհանուր զարգացմանը, օրինակ, մանկական ծրագրերը, բայց ոչ հեռուստասերիալները կամ մեծահասակների համար նախատեսված հաղորդումները: Կան, սակայն, ընտանիքներ, որտեղ հեռուստացույցը միշտ միացված է, անգամ եթե չեն դիտում:
Խորհուրդ է տրվում`
- ընտանիքի անդամների հետ քննարկել դիտած հեռուստահաղորդումները, առանձնացնելով հաղորդումների կամ ֆիլմերի դրական կողմերը` ընկերասիրություն, գթասրտություն և այլն,
- դիտած հաղորդումը, ֆիլմը կապել պատմական փաստերի, գրքերի, տեսարժան վայրերի և անձնական կյանքում պատահած դեպքերի հետ,
- խոսել անձնական և ընտանեկան արժեքների և, եթե հնարավոր է, տվյալ հաղորդման հետ դրանց առնչության մասին,
- փորձել երեխային դրդել, որ նա կարողանա տեսածը կապել իրական դեպքերի հետ,
- բացատրել բռնության իրական վտանգները,
- քննարկել գովազդների դերը գնումներ կատարելու գործում,
- քաջալերել երեխայի նախասիրությունները` սպորտաձևը, առողջ ապրելակերպի այլ զբաղմունքները և հասակակիցների հետ շփվելը,
- գովաբանել այն հեռուստատեսային ծրագրերը, որոնք կնպաստեն միայն դրականը և արժեքավորը ճանաչելուն:
18.10.2012 Կարդացեք նաև
Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...
31.10.2012
Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...
30.10.2012
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...
29.10.2012 Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...
29.10.2012
Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...
26.10.2012 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...
25.10.2012 «Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...
24.10.2012 Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...
23.10.2012
«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...
22.10.2012 Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...
19.10.2012
Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...
17.10.2012 Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...
16.10.2012 Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...
15.10.2012 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...
12.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNJ3dxI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ