Առողջապահություն 4.2012
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի մասնաշենքերից մեկը 2012-ի մայիսին վերաբացվել է «Սոցներդրումների հիմնադրամի» ֆինանսավորմամբ հիմնանորոգվելուց և ՀՀ ԱՆ կողմից տրամադրված նորագույն սարքավորումներով հագեցվելուց հետո:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նորոգվելու է հիվանդանոցի երկրորդ մասնաշենքը նույնպես, որի աշխատանքները կավարտվեն 2013թ. մայիսին:
Վանաձորում մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ Դ. Դումանյանն ասաց.«Կառավարման, ֆինանսավորման և կառուցվածքային շատ հարցեր արդեն սկսել ենք բարեփոխել: Պաշտոնավարման հենց սկզբից նշել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն առաջնահերթ խնդիրներից է: Իսկ միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով` խնդիրը չենք կարող լուծել: Պետք է կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որպեսզի հիվանդները բուժման նպատակով չհասնեն Երևան: 2013թ. նախատեսված բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` հօգուտ մարզերի: Եթե նախկինում ֆինանսավորման 70%-ը կենտրոնացված էր մայրաքաղաքում, ապա 2013-ից նախատեսվում է համամասնությունը փոխել 60-40%-ի»:
Լոռու մարզի բուժաշխատողների կողմից գոհունակությամբ ընդունվեցին նախարարի ներկայացրած մի շարք նորություններ ևս: Եկող տարվանից մարզային կտրվածքով կտեղայնացվեն ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը: Զուգահեռաբար ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում: Պակաս կարևոր չէ, որ 2013-ին պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրում բացի բժշկական ծառայության որակի ապահովումից կամրագրվեն նաև տվյալ հիվանդանոցի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերը:
Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց: Շուտով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին կտրվեն անվճար:
Դ. Դումանյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը մարզերի բուժհիմնարկներին կօգնի գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու, աշխատանքային լավ պայմաններ և հնարավորինս բարձր վարձատրություն ապահովելու գործում, ինչպես նաև մշակելու այնպիսի մեխանիզմներ, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն և ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման ու բարձր գներով դեղեր ձեռք բերելու վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը:
ՙՓորձենք հասկանալ, թե որտեղ է մեր բացթողումը: Ինչպես անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք:
Ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից այն ներդնել: Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել՚,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ 2013-ին Վանաձորում կսկսվի 190 մահճակալով, ամենաարդիական սարքավորումներով հագեցած նոր կենտրոնի շինարարությունը: Բարձրակարգ բուժօգնություն ապահովելու, նորագույն սարքավորումներով աշխատելու համար մարզի մասնագետները հընթացս կվերապատրաստվեն:
Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, որը կառուցվել է 1988թ., երկրաշարժից հետո, և մինչև օրս չի վերանորոգվել: Տեղում քննարկվեցին առաջիկա վերանորոգման հարցերը, որի համար մարզպետարանը խոստացել է հատկացնել 50 մլն դրամ:
Կարդացեք նաև
Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...
ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...
ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...
Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...
Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...
Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...
Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:
Ա. Տոնապետյան...
Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...
Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...
Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...
Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...
Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում
Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...
Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն