Սալուտեմ 1.2021
Կորոնավիրուսային համավարակը Հայաստանում. «Սալուտեմ» ամսագիր
Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 1-ին, Հայաստանում արձանագրվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Դրանից ընդամենը 11 օր անց ԱՀԿ-ն COVID-19-ով պայմանավորված իրավիճակը որակեց որպես XXI դարի առաջին համավարակ։ 2020 թվականի մարտի 16-ին, երբ նոր դեպքերի թիվը մեր երկրում կազմեց 52, բազմաթիվ այլ երկրների օրինակով Հայաստանում ևս, համաճարակային իրավիճակով պայմանավորված, հայտարարվեց արտակարգ դրություն:
Նոր կորոնավիրուսային հիվանդությունը և դրանով պայմանավորված համաճարակային իրավիճակն էական մարտահրավեր էին մոլորակի երկրների մեծ մասի համար, քանի որ նախորդ տասնամյակների ընթացքում կարծիք էր ձևավորվել, որ մարդկության հիմնական սպառնալիքը ոչ վարակիչ հիվանդություններն են՝ քաղցկեղը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները և այլն, այլ ոչ թե վարակիչները՝ հաշվի առնելով վերջինների հիվանդացության և մահացության ցուցանիշների շարունակական անկումը։ Թեպետ, անհրաժեշտ է նշել, որ նեղ մասնա-գիտական շրջանակներում նոր համավարակի վտանգի մասին պարբերաբար ահազանգում էին: Օրինակ, 2019 թ. սեպտեմբերին հրապարակված մի հեղինակավոր զեկույցում կանխատեսվում էր, որ անկառավարելի համաճարակի հետևանքով Հայաստանի ՀՆԱ անկումը կարող է լինել 2%` ավելի շատ, քան հարևան բոլոր երկրներում։
Համաճարակի մեկ տարվա ընթացքի վերլուծությունը վկայում է, որ, այսպես կոչված, «ապակենտրոնացված» պայքարին անցնելուց հետո, Հայաստանում արձանագըրվեց նոր կորոնավիրուսային հիվանդության 3 ալիք, առաջինը՝ մայիս-հուլիս, երկրորդը՝ սեպտեմբեր-նոյեմբեր, երրորդը՝ 2021-ի փետրվար ամսից։
Ընդհանուր առմամբ, համաձայն պաշտոնական վիճակագրության` 2020 թ. արձանագրվել է COVID-19-ի 159.738 դեպք, այդ թվում` 28,177 թոքաբորբ, որը կազմում է ընդհանուր դեպքերի 17%-ը։ Անհրաժեշտ է նշել նաև, որ 2020 թ. արձանագրվել է 24.321 թոքաբորբ` չճշտված հարուցիչով, ինչը շուրջ 3.4 անգամ ավելի է, քան 2019 թ. արձանագրված դեպքերը:
Արձանագրվել է ավելի քան 31.000 հոսպիատալացում, որոնց կառուցվածքում գերակշռում են 60-69 տարեկան անձինք՝ 27.1%, հաջորդիվ. 50-59՝ 18,7%, 70-79՝ 12,9%։ Հոսպիտալացված հիվանդների 41,0%-ը տղամարդիկ են, 59,0%-ը՝ կանայք:
Նախորդ տարի, համաձայն պաշտոնական վիճակա-գրության, Հայաստանում COVID-19-ից մահացել է 3405 մարդ, ինչը կազմում է ընդհանուր վարակվածների 2,1%-ը: Միևնույն ժամանակ, նախորդ՝ 2019 թ. համեմատությամբ, արձանագրվել է 6.894 մահով ավելի (տվյալ թիվը չի ներառում զինվորական գործողությունների հետևանքով մահացած անձանց) կամ շուրջ 230 ավելի մահ` 100.000 բնակչի հաշվով, ինչը ցածր է, քան, օրինակ՝ Լիտվայի՝ 269 և Սեր-բիայի՝ 247 համանման ցուցանիշները, սակայն բարձր է, օրինակ, Ուկրաինայի՝ 117 և Բելառուսի՝ 64 ցուցանիշներից:
Ընդհանուր առմամբ, համաձայն փորձագետների, համավարկի հաղթահարման առավել արդյունավետ միջոց համարվում են պատվաստումները, որոնք պետք է ընդգրկեն բնակչության առնվազն 70-75%-ը: Ներկայում, աշխարհի շուրջ 122 երկրում այն արդեն մեկնարկել է, կատարվել է ավելի քան 359 մլն դեղաչափ ներարկում՝ օրական շուրջ 9,25 մլն մարդու: Պատվաստումների բացարձակ թվով առաջատար երկիրն է ԱՄՆ-ը, որտեղ իրականացվել է 107 մլն դեղաչափ ներարկում, իսկ բնակչության ընդգրկվածությամբ աչքի է ընկնում Իսրայելը, որին հաջողվել է պատվաստել բնակչության 56,8%-ին:
Հայաստանում ևս մեկնարկել է պատվաստումների գործընթացը` առայժմ COVID-19-ի ռիսկի խումբ համարվող բուժաշխատողների շրջանում:
Դավիթ Մելիք-Նուբարյան
ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության
կազմակերպման ամբիոն, ավագ դասախոս, բ.գ.թ.
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա...
Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…
Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների...
Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի...
«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ...
«Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա...»
Մեր զրուցակիցը վաստակաշատ գիտնական ու կրթության հմուտ կազմակերպիչ, ակադեմիկոս...
«Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով»։
- Բժիշկ լինելը ճակատագի՞ր է, թե կոչում...
2021 թ. Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) «Սև մարգարիտ» մրցանակաբաշխության մրցանակակիր...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն