Սալուտեմ 1.2021
Բժշկության պատմության դերը ապագա բժշկի կայացման գործընթացում. «Սալուտեմ» ամսագիր
«Լուսավորելով ուրիշներին՝ այրվում եմ»,- այս բառերը հայտնի հոլանդացի բժիշկ Նիկոլաս Վան Տուլպն առաջարկեց դարձնել անձնուրաց բժիշկների նշանաբանը, իսկ այրվող մոմը՝ նրանց խորհրդանիշը, գերբը։
Բժշկության պատմությունը կարևոր դեր է խաղում ապագա բժշկի կայացման գործընթացում, բարձրացնում նրա մասնագիտական մակարդակը։
Կարևորագույն համաշխարհային բժշկական դպրոցների գործունեությանը, վերջիններիս հիմնադիրների բարոյական և էթիկական սկզբունքներին ծանոթանալը (ինչպիսիք են հայտնի բժիշկ- հումանիստներ Հիպոկրատը և Գալենը, Իբն Սինան և Աl-Ռազին, Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին, Վեզալիուսը և Հարվեյը, Պաստերը, Մեչնիկովը, Պիրոգովը, Պավլովը, Օրբելին և այլք) հսկայական դեր ունի երիտասարդ բժշկի բարոյական կերպարի ստեղծման և կատարելագործման մեջ։
Բժշկության պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդու աշխատանքային գործունեության ընթացքում առաջացել հիվանդությունների ճանաչման և առողջության պահպանման մեթոդները, բուժման գործնական ունակություններն ու հմտությունները։
Բժշկագիտությունը և բժշկական պրակտիկան զարգանում են պատմականորեն անխզելի կապով և փոխազդե-
ցությամբ։ Բժշկական պրակտիկան, կուտակելով ավելի ու ավելի շատ նյութեր, անընդհատ սնում է բժշկական տեսությունը, հարստացնում նոր տվյալներով և, միևնույն ժամանակ, վերջինիս առջև դնում նոր խնդիրներ։ Իր հերթին, զարգացող տեսական բժշկությունը կատարելագործվում է՝ ավելի բարձր մակարդակի հասցնելով բժշկական պրակտիկան։
Լինելով հասարակական պրակտիկայի հնագույն բնագավառներից մեկը` բժշկությունն անցել է զարգացման, գործնական փորձի կուտակման և ընդհանրացման երկար ճանապարհ՝ կուտակելով և կիրառելով բնագիտական ու հասարակական մտքի ձեռքբերումները։
Բժշկության զարգացման յուրաքանչյուր փուլը բնութագրվում է նոր տեսական պատկերացումներով, կլինիկական դիտարկումներով, գործնական հմտություններով, ինչպես նաև հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման միջոցների զինանոցի ընդլայնումով։ Նույնիսկ միջին դարերում՝ շրջակա միջավայրի, մարդկային օրգանիզմի կառուցվածքի և գործառույթների մասին դոգմատիկ գաղափարների գերակայության ժամանակաշրջանում, երբ բնագիտական մտքի զարգացումը հետապնդվում էր, շարունակվում էր բժշկական դրական փորձի կուտակումը (վիրաբուժության, վարակիչ հիվանդությունների ախտաբանության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և հիվանդանոցային գործի կազմակերպման բնագավառներ)։
Կախված լինելով մշակույթի զարգացման մակարդակից՝ բժշկությունը հազարամյակների ընթացքում առավելապես զարգանում էր քաղաքակրթության, այսպես կոչված, 5 օջախներում, ընդ որում, այս կամ այն քաղաքակրթության անկումը բժշկական ձեռքբերումների և փորձի կորուստ չէր նշանակում։
Շարունակականությունը բժշկության պատմական զարգացման կարևորագույն գծերից է։ Նոր պատմական պայմաններում, հիմնվելով նոր մշակութային, ազգային, էթնիկական և կրոնափիլիսոփայական ավանդույթների վրա, անցյալի փորձը վերանայվում և լրացվում է։
Այս առումով ևս բժշկության պատմությունը վկայում է այն մասին, որ աշխարհի բոլոր ժողովուրդները, այդ թվում նաև` հայերը, որոշակի ներդրում են ունեցել բժշկական գիտելիքների գանձարանում և նպաստել ժամանակակից բժշկության ոսկեղենիկ շինության կառուցմանը։
Բժշկությունը մարդկության ամենահին մարդասիրական մասնագիտություններից է։ Այն զարգացել է Homo Sapiens-ի (բանական մարդու) մտավոր ունակությունների առաջընթացին զուգահեռ։ «Բժշկական գործունեությունը առաջին մարդու հասակակիցն է»,- գրել է Ի.Պ. Պավլովը։
Մենք լավ ենք ճանաչում բազմաթիվ գեներալների և նախագահների, սակայն մեզ անհայտ են բազում բժիշկների անուններ, որոնց բացահայտումները թույլ տվեցին պահպանել մարդկային ցեղը, բժիշկներ, որոնց պարտական ենք մեր առողջությամբ։ Նրանց մի մասը իր կյանքը զոհաբերել է այլոց կյանքը փրկելու համար՝ սեփական օրգանիզմի վրա փորձարկելով մահացու հիվանդությունների հարուցիչները։
«Բոլոր ճշմարտությունների ճակատագիրը սկզբում ծաղրված, ապա միայն ճանաչված լինելն է»,- ասել է Ա. Շվեյցերը։ Որոշ բժիշկներ ճանաչում ձեռք են բերել կյանքի օրոք, մյուսներն ամբողջ կյանքի ընթացքում ձգտել են ապացուցել սեփական «տանջված» մտքերի ճշմարտացիությունը՝ ենթարկվելով արհամարհանքի, ծաղրի սոսկ այն պատճառով որ գիտական աշխարհն ի վիճակի չէր ըմբռնել նրանց բացահայտումների նշանակությունը։ Նրանք այդպես էլ չիմացան գիտության մեջ իրենց ներդրման մասին, կյանքից հեռացան չքավորության մեջ՝ այդպես էլ չզգալով փառքի տաք շողերը, նրանց մտքերը հասկացվեցին միայն սերունդների կողմից։ Այդպիսի բժիշկներից էին Զեմելվեյսը, որի ողջության օրոք իր ուսմունքը հաջողություն չունեցավ, և նա իր կյանքն ավարտեց հոգեբուժարանում, Աունբրուգգերը մահացավ մոռացության և կիսաչքավորության մեջ, իսկ նրան հիշեցին և սկսեցին նրա բացահայտումները գնահատել միայն տասնամյակներ անց, Լաեննեկը, ում կյանքը վաղաժամ խլեց տուբերկուլոզը, և վերջապես բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծանուն անատոմ Վեզալիուսը, որն անարդարացիորեն անարգվել էր իր ուսուցչի կողմից և ողբերգական զոհվել: Բժշկության պատմությունը մարդկության զարգացման և շարժման բաղադրիչ մասն է։
Առաջնորդվելով Սենեկայի այն մտքով, որ «մեծանուն մարդկանց հիշելը նույնքան օգտակար է, որքան նրանց ներկայությունը»՝ հիշենք այն բազմաթիվ բժիշկներին, որոնք հիմնել են բժշկագիտությունը և խոր հետք են թողել սերունդների պատմական հիշողության մեջ։
Ստելլա Վարդանյան,
Արմինե Ասլանյան
«Բժշկության պատմություն»
Միխայիլ Սեմյոնի Շոյֆետ
«Հարյուր մեծանուն բժիշկներ»
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա...
Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…
Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների...
Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի...
«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ...
«Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա...»
Մեր զրուցակիցը վաստակաշատ գիտնական ու կրթության հմուտ կազմակերպիչ, ակադեմիկոս...
«Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով»։
- Բժիշկ լինելը ճակատագի՞ր է, թե կոչում...
2021 թ. Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) «Սև մարգարիտ» մրցանակաբաշխության մրցանակակիր...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն