Սալուտեմ 4.2021
Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4
Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը:
- Ինչպե՞ս է անդրադարձել համավարակը հոսպիտալի գործունեության վրա։
- 2020 թվականի մարտ ամսին մեր հանրապետությունում արձանագրվեց կորոնավիրուսային վարակով առաջին դեպքը։ Հետզհետե հիվանդների թիվն ավելացավ։ Նրանց հիմնական բուժումն իրականացնում էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, որտեղ մինչ այդ գործում էր առանձնացված բաժանմունք՝ զինծառայողներին մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու համար։ Համաճարակային ռեժիմի պահպանման նպատակով զինծառայողներն արագ տեղափոխվեցին բժշկական այլ հաստատություններ, ինքներս էլ հոսպիտալում անցանք հիվանդանոցային այն ռեժիմին, որը սահմանված էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Է՛լ ավելի սահմանափակվեց մուտքն ու ելքը բոլոր հոսպիտալներ, պաշտպանության նախարարի և գըլխավոր շտաբի պետի համապատասխան հրամաններով սահմանափակվեցին զինծառայողների տեղաշարժերը՝ ազատարձակումները, կարճաժամկետ արձակուրդները, արգելվեցին զինծառայողների և քաղաքացիների ելքն ու մուտքը զորամասեր, դադարեցվեցին պարտադիր ժամկետային զինծառայողների տեսակցությունները։ Այս ամենի շնորհիվ կարողացանք հնարավորինս սահմանափակել վարակի ներթափանցումը բանակ։
- Ինչպիսի՞ն է ռազմական բժշկի առօրյան հոսպիատալային և զորամասային օղակներում խաղաղ օրերին և պատերազմի ժամանակ:
- Ռազմական բժշկի առօրյան, ինքնին, առանձնահատուկ է։ Օրը ռազմական բժշկի համար ո՛չ սկիզբ ունի, ո՛չ ավարտ։ Ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրած մարդն իր օրվա 24 ժամը, շաբաթվա՝ 7 և ամսվա 30-31 օրերը նվիրում է իր աշխատանքին։ Զինվորական ծառայությունն անընդհատ գործընթաց է, և զինվորական բժշկությունն էլ հետևում է այդ անընդհատ գործընթացի բուժապահովմանը։ Սրանով է պայմանավորված մեր աշխատանքի առանձնահատկությունը։ Խաղաղ պայմաններ լինեն, թե պատերազմ՝ զինվորական բժշկության պահանջն է առավելագույնս հետևողական և ուշադիր լինել յուրաքանչյուր զինծառայողի առողջության նկատմամբ։
Պատերազմը վերացնում է տարանջատումը ռազմական և ոչ ռազմական բժիշկների միջև։ Վերջին պատերազմի փորձը ցույց տվեց, որ մեր բոլոր բժիշկները անհրաժեշտության դեպքում դառնում են զինվորական բժիշկ և իրենց գործն անում են մեծ հաջողությամբ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի բուժապահովման ընթացքում ո՛չ միայն մեր հանրապետության բոլոր բժիշկները, այլև միջին ու կրտսեր բուժանձնակազմը ցուցաբերել են զինվորականին բնորոշ հատկություններ և պատասխանատվություն։
- Ինչպե՞ս էիք կազմակերպում մարտադաշտից վիրավորների բուժտարհանումը և հոսպիտալ տեղափոխումը պատերազմի օրերին:
- Մարտի դաշից վիրավորների տարհանումը իրականացվում էր զորամասի բուժանձնակազմի ուժերով։ Փորձեմ ներկայացնել բուժապահովման կառուցվածքը. վաշտն ունի սանհրահանգիչ, որը պատասխանատու է իր վաշտի զինծառայողներին առաջին օգնություն ցուցաբերելու և, անհրաժեշտության դեպքում, գումարտակի բուժկետ տեղափոխելու համար: Վաշտը գործում է գումարտակի կազմում, որտեղ միջին մասնագիտական կրթությամբ բուժանձնակազմի ղեկավարությամբ գործում է գումարտակի բուժկետը, որը պատասխանատու է գումարտակի անձնակազմի մինչբժշկական օգնության կազմակերպման համար։ Գնդային օղակում գործում է գնդի բուժկետը, որտեղ կան համապատասխան մասնագիտացմամբ բժիշկներ, որոնք պատասխանատու են ամբողջ անձնակազմի բուժապահովման համար։ Այս կառուցվածքին համապատասխան՝ վաշտային օղակում զինծառայողներին ցուցաբերվում է առաջին օգնություն, գումարտակային օղակում՝ մինչբժշկական, իսկ գնդային մակարդակում՝ բժշկական օգնություն։
Վիրավոր զինծառայողի տարհանումը մարտի դաշտից հենց այդ հերթականությամբ է իրականցվում՝ վաշտի վիրավորների հավաքման կետ, հետո՝ գումարտակի բուժկետ, հետո՝ գնդի բուժկետ։ Սակայն 44-օրյա պատերազմի տեմպը հնարավորություն չտվեց պահպանելու բուժօգնության՝ վերը նկարագրված փուլայնությունը։ Ամբողջ բուժապահովումը՝ վաշտային օղակից մինչև գնդային օղակ, կատարվում էր հընթացս։ Վիրավորին դուրս էին բերում մարտի դաշտից, ցուցաբերում հնարավոր բուժօգնություն, և անմիջապես տեղափոխում որակավորված բուժկենտրոն, ինչի շնորհիվ էապես կըրճատվում էր այն թանկ ժամանակը, որն անցնում է՝ մինչև վիրավորը ստանում է որակավորված բուժօգնություն։
- Առավել հաճախ ի՞նչ վնասվածքներ և բարդություններ էին հանդիպում:
- Քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառվում էին տարբեր զինատեսակներ՝ հրաձգային, հրետանային, ավիացիոն, անօդաչու թռչող սարքեր, ուստի շատ էին բեկորային վիրավորումները։ Կային նաև հրազենային, գնդակային վիրավորումներ, բայց գերակշռում էին բեկորային վիրավորումները։
- Նոր սերնդի զենքեր, նոր վնասվածքներ։ Պատրա՞ստ էր մեր բժշկությունը դիմակայելու այդ փորձությանը:
- Ցավոք, պատերազմը դարձավ այն փորձությունը, որի միջով անցնելով` ապացուցեցինք, որ մեր բժշկությունը կայացած է, մեր բժիշկները պրոֆեսիոնալներ են և ցանկացած իրավիճակում կարող են իրենց առջև ծառացած խնդիրները կատարել մեծ արդյունավետությամբ։ Առաջինն ամենածանր բեռն իրենց վրա կրեցին մարզային բժշկական կենտրոնները, որտեղ ցուցաբերվում էր որակավորված բուժօգնություն, իրականացվում էր վիրավորների տեսակավորում և տարհանում դեպի մասնագիտացված բուժկենտրոններ։ Այդ ընթացքում ականատես եղանք առողջապահական համակարգի կազմակերպվածությանը և մասնագիտական բարձր պատրաստականությանը։ Չմոռանանք, որ այդ ժամանակ սպիտակ բանակը գործում էր երկու ճակատով՝ կորոնավիրուս և պատերազմ։ Երկու ուղղություններում էլ առողջապահական համակարգը լիարժեք կատարեց իր առջև դրված խնդիրը։
- Որքանո՞վ էր հնարավոր այդ պայմաններում հոգեբանական օգնության ցուցաբերել զինծառայողին:
- Եթե վիրավորումն այն աստիճանի էր, որ զինվորը կարողանում էր հաղորդակցվել, բժշկի յուրաքանչյուր խոսքը նրա համար հոգեբանական աջակցություն էր, որովհետև բժիշկն ինքնին հիվանդի, առավել ևս`վիրավորի համար, փրկչի դեր է կատարում։ Նրա ամեն բառը վիրավորի համար մեծ հոգեբանական աջակցություն է։ Արդեն կազդուրված վիրավորների հետ մեր հետագա շփումների ընթացքում հասկացել ենք, որ առաջին բժիշկը, ում հետ նրանք հանդիպել են, իր խոսքով, իր վերաբերմունքով իսկապես հուսադրել է նրանց, վստահություն ներշնչել, որ ապաքինվելու է, դուրս է գալու այդ վիճակից։ Իրականում բժշկի խոսքը պացիենտի համար ամենաամոքիչն է և հոգեբանական մեծ ներգործություն ունի։
- Ռազմական բժշկի կերպարը հատկապես ի՞նչ հատկանիշներով պիտի առանձնանա:
- Ես չէի տարանջատի բժշկին զինվորական բժըշկից, տարբերությունը սոսկ աշխատանքային ռեժիմն է, մասամբ՝ պայմանները, ինչի հետևանքով զինվորական բժշկի աշխատանքը դառնում է առավել կանոնակարգված, ինքն էլ՝ առավել խստապահանջ։ Եվ ժամանակի ընթացքում նման ռեժիմը զինվորական բժիշկների կեցվածքը դարձնում է ավելի խիստ ու ազդեցիկ, օժտում է նրանց մի շարք հատկանիշներով, որոնք մեկ այլ տեղ հնարավոր չէ ձեռք բերել։
- Որպես ամփոփում…
- Կուզենայի շնորհակալություն հայտնել մեր բժշկագիտական դպրոցին, որի շնորհիվ մենք ունենք անպարտելի սպիտակ բանակ։ Ես հպարտ եմ, որ ինքս էլ անցել եմ այդ դպրոցը։ Մեծագույն ցանկությունս է, որ մեր բոլոր բժիշկներն աշխատեն խաղաղ պայմաններում, իսկ ռազմական բժշկությունը մնա տեսական գիտություն։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...
Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...
Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել
Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...
Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...
Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...
Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...
Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...
Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...
Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...
2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն